Փոդքաստ

Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ

Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին…

Որքա՞ն գրագետ է Հայաստանը

Հոդվածի հեղինակ՝ Նարեկ Մանուկյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, սակայն հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին:

Հեռացումի օրագրեր

Ժամանակ կար՝ 90-ականների սկզբին, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից երկու կանոնավոր չվերթ էր գործում՝ մեկը դեպի Մոսկվա, մյուսը ռուսական մեկ այլ քաղաք։ Նախորդ դարավերջին սկսված այս գործընթացն արդեն շարունակվում է մոտ երեք տասնամյակ և արդեն աշխարհի բոլոր ուղղություններով։ Մարդիկ հեռանալու տարբեր եղանակներ են որոնել ու գտել  և իրենց պատմությունները պատմել օրագրերին։ Եվ, չնայած դրանց երբեմն չափազաց անձնական բնույթին, մեզ հաջողվել է հավաքել մոտ մեկ տասնյակ օրագրեր, որոնք վավերագրում են Հայաստանը լքողների քողարկված զգացմունքները։  Կարդում է հոդվածի հեղինակ ՝ Արեն Մելիքյանը:

Գրողից՝ ընթերցող կամ հայ ժամանակակից գրականության առօրյան

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ հայ ժամանակակից գրականության, գրող - գործակալ հարաբերությունների, հայ գրողներին միջազգային ընթերցողին ներկայացնելու և Հայաստանում ընթերցողների համայնքի անհրաժեշտության և այլնի մասին։ 

Լուսավորյալների և կրոնականների մեջտեղում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Խալափյանի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայ կանանց գործունեության, դիրքի, ֆեմինիզմի առաջին ալիքի, կանանց կրթության և վճարովի աշխատանքի պահանջի և այլնի մասին։ 

Կոշիկներ, չղջիկներ ու գինի

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը հնագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ զրուցում է Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկի, վաղ գինեգործական համալիրների, Արենիի քարանձավների չղջիկների, հնագիտության ոլորտում առկա խնդիրների և ապագա ծրագրերի մասին։ 

“Լուսանկարիչը պետք է իմանա անգլերեն, մեքենա քշել ու լողալ”

 4Պլյուս վավերագրական լուսանկարիչների կոլեկտիվից Նազիկ Արմենակյանի և Փիրուզա Խալափյանի հետ զրուցեցինք  Ռուբեն Մանգասարյանի լուսնկարչական դպրոցի, Հայաստանում լուսանկարիչների սերնդափոխության, վավերագրական լուսանկարչության դժվարությունների, կին լուսանկարիչների խնդիրների և  4Պլյուսի գործունեության մասին։ 

Զրույց հայերեններով

Զրույց հայերեններով

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ զրուցում է հայերենի երկու դրսևորումների, դրանց գործածության, արևմտահայերենի կարգավիճակի և խնդիրների, ինչպես նաև լեզվի կոմիտեի գործունեության մասին:

Մարդիկ մնում են նույնը

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լրագրող, հրապարակագիր Լուսինե Հովհաննիսյանի հետ զրուցում է 1988-ի Ղարաբաղյան շարժման, հասարակության փոփոխության, ամբոխի և ընդվզման գաղափարների, ինչպես նաև երկրում մշակութային հեղափոխության անհրաժեշտության մասին։

Page 42 of 42 1 40 41 42