Փոդքաստ

Ճարտարապետական մտքի նոր կորիզը Երևանում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Երևանում սկսել են բազմանալ «գիտակարգային» կամ մասնագիտական գրադարանները։ Դրանց թվում է անցյալ տարի՝ Երևանի մշակութորեն ամենահագեցած կետերից մեկում բացված Ճարտարապետության գրադարանը։ Իր ծավալներով համեստ այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ, լուրջ այլընտրանքային միջավայր է ճարտարապետական համայնքի համար, որի առաջնային նպատակը նոր գաղափարների ու հայացքների առաջացումն ու փոխանակումն է։ Թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նման անկախ և մասնավոր նախաձեռնությունը մասնագիտական դաշտի վրա՝ քննարկում ենք գրադարանի համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։

Ձայնագիր․ Աշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է

Հայ կանանց արտագնա աշխատանքի մեկնելու դրդապատճառներին, ուղղություններին, հնարավորություններին ու խնդիրներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը` հեղինակի ընթերցմամբ:

ՁայնաՊատում. Աղոթքը, I-XXI դարեր

Ի՞նչ խորք կարող է ունենալ աղոթքը հավատացյալի համար, վերին բարձրագույն արդար զորության հետ կապի միջոցներից մեկին է նվիրված Վահրամ Մարտիրոսյանի «Ինչո՞ւ քրիստոնեություն» շարքի վերջին ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

ՁայնաՊատում. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

XV-XVII դարերում միաժամանակ մինչև 4-5 օծված հայ կաթողիկոս կարող էր պաշտոնավարել, իսկ Շահ Աբասը XVII դարի սկզբին քիչ մնաց Մայր տաճարը Էջմիածնից քար առ քար Սպահան տեղափոխեր՝ վախենալով, որ այն ազդեցության գործիք դառնա օսմանյան սուլթանի ձեռքին, երբ նա Արևելյան Հայաստանը գրավի։ Այս ժամանակահատվածին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Page 5 of 37 1 3 4 5 6 7 37