Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում անցնում են հեռավար ուսուցման: Որքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը պատրաստ արձագանքելու այս իրավիճակին:
Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, սակայն հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին։
Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները վերցրել են դագաղն ու վերջին հրաժեշտը տալու փոխարեն դուրս եկել փողոց։ «Չէր կարող որդիս ինքնասպան լինել»,- ասում է հայրը։ Երևան չհասած, տարածվում է քննչական կոմիտեի հայտարարությունը, որ գործի շրջանակում ձերբակալվել է երեք անձ։ Իսկ եթե մարդիկ փողոց դուրս չգայի՞ն․․․
Օրեր առաջ Երևանում 16-ամյա աղջկա խեղդամահ լինելու բոթը տարածվեց ու տոնական սեղանների շուրջ ամենաքննարկվող թեման դարձավ Հայաստանում։ Երեխայապաշտ համարվող Հայաստանում լուրն անմիջապես տարբեր հարթակներում լայն մեկնաբանությունների առիթ դառնալով նախ թիրախավորեց աղջկա վարքագծը: Սակայն սա նորություն չէ հայ հասարակության համար։
Սոնա Մարտիրոսյանը գրում է ԵՄ մի շարք երկրներից հայրենիք վտարված հայ ընտանիքների անձնական պայքարի մասին :
Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1.6 ծնունդ մեկ կնոջ համար: Այս տարի հանրապետության հինգ շրջաններ գրանցել են ավելի բարձր մահացության, քան ծնելիության մակարդակ: Ամենաբարձրը Լոռու մարզում էր: Փորձագետների կարծիքով, ժողովրդագրական մակարդակը մտահոգիչ է:
Տեսնելով հարևան մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում հանքարդյունաբերության ծանր ժառանգությունը, վայոցձորցիները վճռական են տրամադրվել՝ սոված կմնան, բայց հանքի՝ իրենց ու սերնդների առողջության հաշվին չեն ապրի։
Հանքարդյունաբերության մասին խոսելիս քննարկվում են հիմնականում բնապահպանական, հարկային կամ օրենսդրական բացերը, շահագործման թույլտվությունների տրամադրման թերությունները։ Շատ քիչ են խորքային վերլուծությունները մարդու իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ։
«Որքան շատ են լռողները, մտերիմների, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաները, որոնք չունեն տարածք խոսելու, բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին, նրանք կամ վախենում են, կամ լռեցվում», հատված Զարուհի Հովհաննիսյանի «Իրավապաշտպանի օրագիրը» հոդվածաշարքից:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ