Առջևում 2024 թվականի նախագահական ընտրություններն են, իսկ ինպիսի՞ն կլինի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Հայաստանի դեպքում, եթե հաղթի Քամալա Հարիսը։ Ամփոփելով Հարիսի և նրա թիմի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին տեղեկատվությունը, Ներսես Կոպալյանն անդրադառնում է, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա Հարիսի վարչակազմը Հայաստանի և տարածաշրջանի վրա։
Հայաստանի անվտանգային համայնապատկերում Ամերիկայի ներգրավածությունն ուղղորդող ռազմավարական շրջանակն ավելի հստակ հասկանալու և ամերիկյան դիրքորոշման ու Հայաստանի քաղաքական մտածողության մերձեցման հայեցակարգային հիմքը մշակելու համար, այս ամսվա զեկույցում ներկայացվել է «ռազմական դիվանագիտություն» հասկացությունը:
Հայաստանը շրջադարձ է կատարում դեպի արևմուտք, ոչ թե որովհետև ցանկանում է աշխարհաքաղաքական քայլեր ձեռնարկել, այլ, ավելի ճիշտ, ուղղակի ցանկանում է գոյատևել: Ուստի, շրջադարձի նպատակը ոչ թե կախվածության մի համակարգը մյուսով փոխարինելն է, այլ կախվածության ամբողջ տրամաբանության խզումն է ու կայուն անվտանգային անկախության ստեղծումը։
Ռուս-ադրբեջանական տանդեմի հաստատած ստատուս քվոն ամբողջությամբ փլուզվեց, երբ Բաքուն Արցախում ձեռնարկեց լայնամասշտաբ ներխուժում՝ իր գործողությունները համակարգելով ռուսական զորքերի հետ: Ներսես Կոպալյանը ներկայացնում է զարգացումների համապարփակ վերլուծություն։
Խելագարի տեսությունը ձևավորվել է որպես հարկադրող սակարկման արդյունավետ ռազմավարություն, որտեղ դերակատարի ենթադրյալ ծայրահեղականությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է նրա հետ փոխհարաբերությունը: Ալիևի դիրքորոշումը ոչ միայն Հայաստանի հետ, այլև «խաղաղության» բանակցություններում ներգրավված միջազգային հանրության հետ ելնում է այն տրամաբանությունից, որ եթե իր պայմանները չկատարվեն, նա իրեն իրավունք կվերապահի պատերազմ սկսել:
Որպեսզի ազգային ռազմավարությունը լինի հստակ, ինքնուրույն և գործառնական, այն պահանջում է ռազմավարական հետախուզություն, բացատրում է Ներսես Կոպալյանը։
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Ռուսաստանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը՝ բացահայտելով սառեցված հակամարտության հարատևման Մոսկվայի նախապատվությունը։
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ