Tag: ավտորիտարիզմ

8 Հունիսի, 2021
The Unbearable Lightness of Democratizing: Armenia’s Political Culture from Velvet Euphoria to Post-War Melancholy

Ժողովրդավարացման անտանելի թեթևությունը. Թավշյա էյֆորիայից մինչև հետպատերազմական մելամաղձություն

Հայտնի խոսք կա՝ քաղաքական օրենքները պետք է ձևավորվեն մշակութային նորմերի հիման վրա, որպեսզի քաղաքական համակարգը համաքայլ լինի այն հասարակությանը, որին ծառայում է ։ Ի դժբախտություն հայ ժողովրդի՝ Հայաստանում մշակութային նորմերը մշտապես առանձնացվել են օրենքներից ու քաղաքական համակարգերից, որոնց ներքո գոյություն են ունեցել: Հայաստանում քաղաքացու կամքն ու նրա դավանած մշակութային արժեքները պատմականորեն զավթվել են քաղաքական համակարգի կողմից, որին քաղաքացին ենթարկվել է: Խորհրդային քաղաքական մշակույթի անհետևողականությանը հաջորդեց շատ ավելի անհետևողական նոր մի շրջան, երբ Հայաստանում քաղաքական մշակույթը պարզապես զուրկ էր էությունից կամ ինքնությունից: Այդուհանդերձ, Թավշյա հեղափոխությանը նախորդող շրջանում վիճակը դանդաղ, բայց փոխվում էր: Հեղափոխությանը հաջորդած զարգացումներն ի հայտ բերեցին մշակութային ախտանշաններ, որոնք կանխատեսում էին ժողովրդավարացման դրական հետագիծ, որը սակայն ընդհատվեց պատերազմի և քաղաքական ճգնաժամի պատճառով: Այս հոդվածն ուրվագծում է քաղաքական մշակույթի միտումները, որոնք ձևավորվել են Հայաստանում երեք կարճ, բայց արագ զարգացող փուլերի ընթացքում՝ մինչ թավշյա հեղափոխությունը, թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում և 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո: Ոչ ժողովրդավարական հասարակություններում քաղաքական մշակույթի զարգացման մոդելները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից ամենաառանցքայինն ավտորիտարիզմի մակարդակն ու սաստկություն է: Հետխորհրդային տարածքում քաղաքական համակարգերը տատանվում են լիարժեք ավտորիտարիզմից (Ադրբեջան, Թուրքմենստան, Բելառուս) մինչև խիստ հիբրիդային (Ռուսաստան) և թույլ հիբրիդային վարչակարգեր (Ուկրաինա, Վրաստան և Հայաստան): Ընդ որում, կայուն մշակութային ախտանշաններ, որոնք նպաստում են քաղաքական մշակույթի ժողովրդավարացմանը, հնարավոր են միայն թույլ հիբրիդային վարչակարգերում: Նման ախտանշանների ձևավորումն անհնար է ավտորիտար և ծայրահեղ բարդ՝ խիստ հիբրիդային վարչակարգերում: Այսպիսով, թույլ հիբրիդային վարչակարգերում նոր ի հայտ եկող ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական ակտիվիզմն ամրապնդում են քաղհասարակության զարգացումը և պարտադրում համակարգային փոփոխություններ: Արդյունքը, ինչպես տեսանք Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում, ժողովրդավարական բեկումներն են,