Tag: թուրքական

11 Մայիսի, 2021

Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը հումանիտար օգնությունն էր 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց 25,000 մարդ, մոտ կես միլիոն մարդ մնաց անօթևան, իսկ ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները զգալի են մինչ օրս։ read in English A Defining Moment for the Armenian Diaspora? Some Preliminary Reflections Բոլորովին վերջերս սփյուռքը համախմբվեց Լիբանանում ու Սիրիայում ճգնաժամերը հաղթահարելու շուրջ, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կան: Երբ ինձ հարցնում են, թե վերջին արցախյան պատերազմն ինչ ազդեցություն թողեց հայկական սփյուռքի վրա, ես՝ որպես սփյուռքի հետազոտող, նշում եմ, որ սա հերթական ճգնաժամն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, իսկ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ իմ նախնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ սա որոշիչ պահ է, որը կարող է բեկումնային լինել: Էննի Բակալյանն ամերիկահայերի մասին իր հայտնի աշխատության մեջ անդրադառնում է սփյուռքի սերնդափոխության խնդիրներին, մասնավորապես՝ անցմանը «ավանդական ինքնությունից խորհրդանշականի» ու «հայ լինելուց հայ զգալու»։ Հայկականությունը մասնավոր ու անհատական որոշման հարց է, որը սահմանափակվում է ընտանեկան կապերով, երբեմն նաև եկեղեցական ու համայնքային ներգրավվածությամբ՝ հիմնված տարատեսակ մշակութային ու խորհրդանշական քայլերի կամ հետաքրքրությունների վրա: Վերջին պատերազմը միանշանակ ամրապնդեց «հայկականության զգացումը» սփյուռքում. այն ականատեսը եղավ հետխորհրդային փոքրիկ մի հանրապետության պայքարի, որը թավշյա հեղափոխությունից հետո հռչակվել էր որպես տարածաշրջանում հույսի ու ժողովրդավարության փարոս: Բայց

27 Փետրվարի, 2021

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից: Նախ Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռվող օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Սա արվում էր զենք կրելու ունակ երիտասարդ հայերի՝ սեփական ժողովրդի կոտորածի դեմ հնարավոր ընդվզումը կանխելու համար: read in English From a Fateful Revolution to the Dream of Pan-Turkism: Causes of the Armenian Genocide Հաջորդ հարվածը հասցվեց ազգային ընտրանուն։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսվեցին ձերբակալություններ, որոնք հետագայում տարածվեցին հայկական գավառներ: Հարյուրավոր հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ, իրավաբաններ և հոգևորականներ, ինչպես նաև մեծահարուստներ ու քաղաքական գործիչներ մեկուսացվեցին բանտերում, իսկ հետո արտաքսվեցին և սպանվեցին: Այս կերպ փորձ էր արվում գլխատել ազգը, լռեցնել նրա բողոքի ձայնն ու բացառել դիմադրության կազմակերպումը: Ապրիլի 24-ն այսօր նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Երրորդ փուլում դեպի սիրիական անապատներ տեղահանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը։ Հազարամյակների պատմություն ունեցող իրենց բնակավայրերից նրանց քշում էին դեպի հարավ: Սովյալ, հիվանդություններից և երկար ճանապարհից հյուծված մարդիկ ենթարկվում էին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության հարձակումներին: Հայերի աննշան մասը միայն հասավ Դեր Զոր, Ռաս Ալ Այն, Մեսքենե և սիրիական անապատում ստեղծված ճամբարներ, որոնք դարձան իրենց իսկ գերեզմանոցը: Այս մարդիկ ուղղակի կոտորվեցին