Tag: Ծովինար

29 Հունվարի, 2024

ՁայնաՊատում. Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

29 Հունվարի, 2024
Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:

18 Օգոստոսի, 2021
Ancient Water Traditions in a Modern Land

Ջրի հնագույն ավանդույթները նորագույն շրջանում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ավանդույթներն ու ծիսակատարությունները երբեմն ընկալվում են որպես անցյալի մնացորդ, որոնք քիչ են առնչվում այսօրվա մեր կյանքին։ Սակայն հայկական մշակույթում կան ջրի հետ կապված որոշ ծեսեր ու վկայություններ, որոնք սկիզբ են առնում շատ վաղուց ու կարող են հակառակը փաստել: Ամենից հայտնին, թերևս, Վարդավառն է, որը գալիս է դեռ հեթանոսական շրջանից, երբ սիրո և պտղաբերության աստվածուհին՝ Աստղիկը, վարդաջուր էր ցողում՝ սեր տարածելու համար։ Այսօր այն վերածվել է ջրի ամենամյա սքանչելի մի տոնակատարության, որը զվարճացնում է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Աստվածների ու աստվածուհիների մասին էլի առասպելական պատմություններ կան. Ծովինարը (անունը նշանակում է ծովերի դուստր), օրինակ, ջրի աստվածուհին էր և ծնունդ էր տվել մարդկությանը: Անահիտ աստվածուհին, ըստ ավանդության, նույնպես օժտված էր ջրի ուժով ։ Հայերը փոխառել կամ ստեղծել են ջրի հետ կապված զանազան ծեսեր։ Հիվանդին բուժելու համար յոթ աղբյուրից ջուր հավաքելը, կամ ինչ-որ մեկի հետևից ջուր ցողելը՝ նրան հաջող ու անվտանգ ուղևորություն մաղթելու համար, այդ ծեսերի թվում են։ Սրանք հայկական մշակույթում ջրի կարևորության փոքր վկայություններ են միայն, որը ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանի՝ մշտապես հրաշք է համարվել և երկրպագության առարկա եղել Հայաստանի պատմության տարբեր փուլերում։ leo.Նախապատմական վիշապաքարերը այս շարքում լավագույն օրինակն են: Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ, Հայաստանի վաղ շրջանի հնագիտության և վիշապաքարերի մասնագետ Արսեն Բոբոխյանի՝ վիշապաքարերը ջրի երկրպագության հնագույն վկայություններ են: Վիշապաքարերը կամ պարզապես «վիշապները» հատուկ են միայն Հայկական բարձրավանդակին: Դրանք չորս-հինգ մետր երկարությամբ քարե սալեր են, որոնք կարելի է տեսնել աղբյուրների մոտ՝ սովորաբար ծովի մակարդակից 2000-3000 մետր բարձրության վրա: Ըստ Նաիրա Հարությունյանի՝ վիշապաքարերը սերտորեն կապված են ուրարտացիների ոռոգման համակարգերի հետ:[vc_single_image