Tag: Անի Գևորգյան

20 Սեպտեմբերի, 2024
So That They Don’t Forget

Որ նրանք չմոռանան

Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիները, որ բնօրրանում թողել են ամբողջ կյանքի ստեղծածը և կարողացել են իրենց հետ բերել միայն իրենց հմտություններն ու Հայաստանում են փորձում վերագտնել մասնագիտական կարողությունները, ամփոփում են ցավի ու կորուստների մեկ տարին՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումում։

2 Սեպտեմբերի, 2024
From Zovuni to Hatis: The Journey of Jesus

Զովունիից Հատիս. Քրիստոսը՝ ճանապարհից առաջ

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022-ի հունվարին, ու թեև արդեն աշխատանքի հիմնական մասն արված է, սակայն մինչ օրս չի դադարում արձանի և՛ մտքի, և՛ կատարման մասին քննադատությունը։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է արձանի «ճանապարհին»։

18 Հուլիսի, 2024
Chasing Scents

Բույրերի որսորդը

Արցախի շրջափակման ընթացքում սեփական բույրերը ստեղծած 16-ամյա Հարություն Տոնյանը Ֆրանսիայում ուսումը շարունակելու և իսկական պարֆյումեր դառնալու ցանկություն ունի։ Առայժմ նա գիտելիքներն է շատացնում, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր է ստեղծում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանի անդրադարձը։

27 Հունիսի, 2024
Armash: The Armenian Village With a Connection to the Universe

Արմաշ. տիեզերքի մասին մտածող գյուղը

«Ավստրիական տիեզերական ֆորում»-ի առաջատար հետազոտական ծրագրի գիտափորձը սահմանամերձ Արմաշում դեռ երկար են հիշելու։ Փոքր գյուղի մեծ իրադարձության հետքին է անդրադառնում Անի Գևորգյանի ֆոտոպատմությունը։

26 Մարտի, 2024
Նոր տուն, որ կառուցեցին արցախցի տղամարդիկ

Նոր տուն, որ կառուցեցին արցախցի տղամարդիկ

Մասիս քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի կիսավեր հին շենքից այժմ մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսի հատվածն ամբողջությամբ կերպարանափոխվել է։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների կառուցմանը:

14 Մարտի, 2024
The Bread of the Blockade

Բլոկադայի հացը

Բռնի տեղահանությունից ամիսներ անց էլ արցախցիները ցավով, բայց նաև արդեն կարոտով են հիշում շրջափակման հետևանքով առաջացած հացի խնդրի մասին։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է շրջափակման հացի պակասին ու այդ խնդիրը հանրայնացնելու փորձերին։

12 Դեկտեմբերի, 2023
But Now I Dance

Իսկ հիմա ես պարում եմ

Օպերայի բեմի լույսերը խամրում են, սակայն դժվար չէ պատկերացնել, որ բեմում գտնվող տղաների մարմիններից հանվել է 136 կտոր բեկոր և փամփուշտ, բայց հենց պարելով տղաներն ապացուցում են՝ անհնար ոչինչ չկա:

16 Նոյեմբերի, 2023
So That in the End, Good Triumphs Over Evil…

Որ վերջում բարին հաղթի չարին …

Առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղախանված երեխաներին՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձում են փոքր-ինչ մեղմել երեխաների անհանգստությունները։ Աշխատանքի ընթացքը՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումով։

9 Հոկտեմբերի, 2023
In Search of a New Home: Zorak

Նոր տանիք փնտրելիս. Զորակ

Արցախից ավելի քան 500 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Զորակ գյուղում են, որտեղ մի քանի ընտանիք միասին ապրում են մեկ տանը, ոմանք նույնիսկ ստիպված են քնել բեռնատարների մեջ: Նրանց պատմությունը ներկայացնում է ֆոտոլրագրող Անի Գևորգյանը։

28 Նոյեմբերի, 2022

Մեր ժամանակի կարման. ապրել ու ստեղծել պատերազմի հետ

Պատերազմի մեջ և դրա հետևանքների հետ ապրելը մեծ ուժ և հոգեկան ջանքեր է պահանջում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ներկայացնում է արվեստագետների, ովքեր վստահ են՝ անհրաժեշտ է ոչ թե փախչել իրականությունից, այլ ապրել պատերազմի հետ: