Tag: Audioarticle

15 Հոկտեմբերի, 2022
Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022

Ձայնագիր. Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022

EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:

21 Ապրիլի, 2022

Ձայնագիր. Ուժը` ճշմարտություն(ն) է

«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Կարեն Ավետիսյանի «Ուժը` ճշմարտություն(ն) է» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Կարեն Ավետիսյանը:  2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։

28 Փետրվարի, 2022

Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից

EVN Report-ը վերսկսում է հոդվածների ձայնային տարբերակների հրապարակումը։ Ներկայացնում ենք 2022 թվականի փետրվարի 28-ին EVN Report կայքի «Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից» հոդվածը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ: