Հիշողությունը ջնջում է հիշողությունը
Էմիգրացիայի ողբերգությունը ոչ թե ինչ-որ բանի կորուստն է, այլ այն, որ մենք մինչև կյանքի վերջ ինչ-որ տեղ օտար ենք լինելու։ Էմիգրացիայի պատմությունն այսպես է բնութագրում ֆոտոլրագրող Վաղինակ Ղազարյանի հերոս, լրագրող Յան Շենկմանը, որը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստիպված է եղել ամեն բան թողնելով հեռանալ հայրենի Ռուսաստանից ու Հայաստանում ամեն ինչ սկսել նորից։