Հանգուցյալի դերը հուղարկավորության ժամանակ
Ծածկել հայելիները, երեք անգամ պտտել դագաղը և այսպես շարունակ: Հայ հասարակության մեջ խորապես արմատացած հուղարկավորության և թաղման ծեսերը ժամանակի ընթացքում փոփոխվում են և այսօր ավելի մոդեռնիստական միտում ունեն: Մարդաբան Սմբատ Հակոբյան խոսում է Հայաստանում թաղման և հուղարկավորության ծեսի, սովորույթների և դրանց միջոցով հայ հասարակությունն ընկալելու մասին: