Tag: ազգային

7 Ապրիլի, 2023

Ո՞վ է խոսում ու ի՞նչ է խոսվում հայկական էկրանից. զրույց վերաներկայացման խնդիրների շուրջ

Մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվել հասարարական ներազդեցության շրջանակներից։ Այս խրթին հարցերի շուրջ (հնարավորինս անկաշկանդ) զրուցում ենք կինոգետ, խորհրդահայ կինոյի վերջալույսի վկա Շագա Յուզբաշյանի հետ։

21 Փետրվարի, 2021

Պատմությունը և մենք

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Մենք հիշում ենք տարբեր դիպվածներ ու տարբեր չափով՝ հաղթանակները, անհաջողությունները, երջանիկ պահերը և դժբախտությունները: Երբեմն կարևորը մոռացվում է, իսկ աննշանն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր: read in English History and Us Ինչու ուսումնասիրել պատմությունը Ամենից պարզ ու տարածված պատասխանները սրանք են. «Պետք է սովորել անցյալից և չկրկնել սխալները», կամ «Պետք է իմանալ անցյալը, հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»: Ես չեմ հավատում նման պարզ լուծումների և վերապահումով եմ մոտենում այս պնդումներին: Կարծում եմ՝ պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում: Կարող են լինել նման իրավիճակներ, նմանություններ մեր պատկերացումներում և մեկնաբանություններում, բայց կրկնությունը բացառված է, և հետևաբար ուղղակի հետևություններ անելը՝ անհնար: Մյուս կողմից, իհարկե, անցյալի զարգացման տրամաբանությունը կարող է հուշումներ տալ, քանի որ չափազանց մեծ նշանակություն ունի պատմական իներցիան, որով և հաճախ պայմանավորված է ներկան: Սակայն այս պարագայում անգամ պատմությունը մեզ զարգացման մի շարք հնարավորություններ է առաջարկում, և գուշակել, թե դրանցից որ մեկը իրականություն կդառնա, չափազանց դժվար է։ Պատմությունը նախ և առաջ ուսումնասիրում է մարդուն: Ըստ պատմաբան Մարկ Բլոկի՝ այն գիտություն է մարդկանց մասին ժամանակի մեջ: Եվ ինչպես ներկան է կարելի հասկանալ անցյալի միջոցով, այնպես էլ անցյալի շատ իրադարձություններ են դառնում հասկանալի ներկայի միջոցով։ Համաձայնեք, թե որքա՛ն պատմական իրադարձություններ մեզ համար շատ ավելի հասկանալի դարձան վերջին ամիսներին՝ մեր սեփական վերապրումի միջոցով։   Պատմությունն ու հայկական ինքնությունը Պատմությունը և պատմական հիշողությունը էթնիկ խմբին դարձնում են ազգ: Ֆրանսիացի