Արևելահայերենի և արեւմտահայերէնի փոխհարաբերակցության մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, ճարտարապետ Մովսէս Տէր Գէորգեանը և արաբագետ, լեզվաբան Մարատ Յավրումյանը: — Հայկական մեդիայում լեզվի խնդիրները. խոսե՞լ արեւմտահայերէն, թե՞ ոչ; — Արեւմտահայերէնի ընկալումը հայաստանյան իրականության մեջ; — Անձնագրային բյուրոկրատիան և ուղղագրական տարբերությունները; — Արդյո՞ք կա արեւմտահայերէն գործելու կարիք, թե՞ զուտ լեզուն, մշակութային, ընտանեկան կապվածությունը պահպանելու ցանկություն; Ի՞նչն է դրդում թարգմանել արեւմտահայերէն, երբ ընթերցողների թիվը շատ փոքր է; — Ի՞նչն է պահպանում լեզուն; — Հնարավո՞ր է արևելահայերենն ու արեւմտահայերէնը զուգահեռ զարգացնել; — Հայաստանում ի՞նչ միջավայրում և ոլորտներում է հնարավոր արեւմտահայերէնը բնական ձևով գործածել; — Լեզուն` որպես արեւմտահայ և արևելահայ համայնքների սահմանազատման ցուցիչ; — Լեզվի գործածումը` ակտիվիզմ; — Ինչպե՞ս անել, որ հայերենը ժառանգության և նախնինների լեզվից վերածվի ժամանակակից լեզվի: