Երևան փոդքասթի նոր թողարկման հյուրերը զրուցում են բնիկ լինելու, որևէ վայրին պատկանելու մասին։ — Ի՞նչն է մարդուն դարձնում բնիկ․ ինչ-որ վայրում ծնված լինե՞լը, թե՞ շենքերի հետ կապվածությունը, հիշողությունը, միջավայրին տեր լինելու զգացողությունը; — Ինքնությունների տրոհում․ նույն մարդը կարող է ընկալվել որպես «ախպար», հայաստանցի, երևանցի, ամերիկահայ և այլն; — Հիշողություն, որը դարձրեց երևանցի, ու հիշողության կործանում, որը հեռացրեց Երևանից; — Որտեղի՞ց ես եկել, ինչու՞ ես եկել և ինչու՞ ես մեր գլխին քարոզ կարդում; ժառանգությամբ փոխանցվող ինքնությու՞ն, թե՞ փորձով ձևավորվող պատկանելություն; — Արդյո՞ք լեզուն կամ բարբառն է որոշում բնիկ լինելը; — Մշակութային տարբերություններ, արժեհամակարգերի փոփոխություն; — Արդյո՞ք մենք ենք ընտրում, թե որտեղից ենք։