Գիտության թեմայի շուրջ զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, ֆիզիկոս Անի Աբրահամեանը, քիմիական ինժեներ Մարինա Աղայանը և ֆիզիկոս, մաթեմատիկոս Նաիրա Հովակիմյանը: — Արդյո՞ք պետական ֆինանսավորման ավելացումը բավական է գիտությունը զարգացնելու համար; — Արդյո՞ք ունենք գիտական հարուստ ժառանգություն և գիտական միջավայր, ձևավորված համայնք; Կիրառական կամ արտադրական գիտությունը Հայաստանում. արդյո՞ք գիտնականը պետք է նաև շուկայական հարաբերություններ հաստատելու հմտություններ ունենա; — Գիտության զարգացումը պետության կողմից մշակված էկոհամակարգի միջոցով; — Ներքին համագործակցության և գիտնականի մշտապես սովորելու, աճելու կարևորությունը; — Ինչո՞վ է տարբերվում 21-րդ դարի գիտությունն ու գիտական աշխարհը. էքսպոնենցիալ տեխնոլոգիաների դարաշրջան; — Արդյո՞ք Հայաստանում ձևավորվել է գիտական մշակույթ; — Խորհրդային գիտության մատուցման խնդիրները. հարցեր, որոնք մնում էին անպատասխան; — Մտքի առաջնորդների պակաս. արդյո՞ք հնարավոր է տեղում ներուժ ստեղծել` առանց ամբողջովին «դրսի» հայերի վրա ապավինելու; — Ի՞նչ քայլեր կարող ենք այսօր ձեռնարկել գիտության էկոհամակարգի բացերը լրացնելու համար. ինքնավստահության գործոնը և high-risk high-reward (մեծ ռիսկեր, մեծ հատուցում) ներդրումների կարևորությունը: