EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Նյմ 7, 2024

Հին աստվածների վերադարձը

Լիլիթ Ավագյան
Return of the Ancient Goddess, Lilit Avagyan

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Լոնդոնի Բրիտանական թանգարանում հայտնված հայերը նախևառաջ փորձում են գտնել իրենց համար կարևոր երկու ցուցանմուշ: Առաջինը Բաբելոնյան քարտեզն է` մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարին թվագրվող կավե քարտեզը, որտեղ պատկերված են ժամանակի «հայտնի աշխարհի» մաս կազմող աշխարհագրական տեղանքները, այդ թվում՝ Վանի թագավորությունը՝ «Ուրարտու» մակագրությամբ: Երկրորդը` Անահիտ դիցուհու բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն են:

Անահիտի արձանի գլուխը գտել է մի թուրք գյուղացի, 1872 թվականին, Երզնկայի մոտ գտնվող Սադաղ բնակավայրում: Գյուղացին, ըստ գիտնականների վարկածի, գտածոն վաճառել է: Ու այդպես, ձեռքից ձեռք անցնելով, Անահիտի բրոնզե գլուխը  հայտնվել է իտալացի հավաքորդ Ալեսանդրո Կաստելլանիի մոտ: Նա էլ 1873-ին վաճառել է Բրիտանական թանգարանին: Որոշ ժամանակ անց թանգարանին են նվիրել նույն վայրում հայտնաբերված արձանի ձախ ձեռքը: 

Գտածոները վերագրվում են մ.թ.ա. 200-100 թվականներին:

Ի դեպ՝ Բրիտանական թանգարանում Անահիտը հայկական «անձնագիր» չունի. հելլենիստական շրջանի Սաթալայի Աֆրոդիտեն է (“The Satala Aphrodite”) և ցուցադրվում է հունահռոմեական սրահում:

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը պնդում էր, որ բրոնզե քանդակը ներկայացնում է Անահիտ դիցուհուն և ոչ այլ աստվածության, քանի որ գտածոյի հայտնաբերման վայրի անմիջական հարևանությամբ է գտնվել Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը [1]։

Մինչ այս Աստվածուհու քանդակի կրկնօրինակն էր ցուցադրվում Հայաստանում, սակայն առաջիկա վեց ամիսներին հնարավոր կլինի բրոնզե գլխի և ձեռքի բնօրինակը տեսնել։ Սեպտեմբերի 16-ին դրանք Միացյալ Թագավորությունից հանդիսավորությամբ բերվեցին Հայաստան, ավելի հստակ` Պատմության թանգարան, որտեղ ցուցադրվելու են թանգարանի՝ մայրության թեմայով այլ ցուցանմուշների հարևանությամբ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով: Այցելուները բրոնզաձույլ արձանի բնօրինակ հատվածները տեսնելու հնարավորություն ունեն մինչև 2025-ի մարտ։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշել է.

«Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը և այն փաստը, որ Բրիտանական թանգարանը դեր ունի խաղալու այդ պատումն աշխարհով մեկ կիսվելու, և Հայաստան բերելը հնարավորություն է ընձեռում հայերին՝ ավելի լավ գնահատելու սեփական մշակույթի հարստությունը»:

Պատմաբանները զուգահեռներ են անցկացնում հեթանոս հայերի պաշտամունք Անահիտ դիցուհու և քրիստոնեական Մարիամ Աստվածածնի միջև։

Հեթանոս հայերի մոտ Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին էր: Ազգագրագետ Կարեն Մելիք-Փաշայանն իր «Անահիտ դիցուհու պաշտամունքը» աշխատության մեջ (1963) գրում է, թե, ըստ հայ հեթանոսական հավատալիքների «Անահիտ բոլոր մարդկանց սերմերը և բոլոր կանանց արգանդի պտուղը ծնելու է պատրաստում և բոլոր կանանց բախտավոր ծննդաբերությանը օգնում» [2]: 

Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը չմարեց: Անահիտի զորությունները վերագրվեցին արդեն Մարիամ Աստվածածնին: Անահիտի մեհյանների ավերակների վրա բարձրացան Մարիամ Աստվածածնի եկեղեցիները:

Անահիտ անվան ստուգաբանության շուրջ տարբեր կարծիքներ կան: Ըստ Հրաչյա Աճառյանի` Անահիտն ունի հին պարսկական ծագում և առաջացել է Anahita բառից և նշանակում է «անբիծ», «անարատ» [3]:

Անահիտի մասին հնագույն առաջին տեղեկությունը հայտնի է մ.թ.ա. 6-րդ դարից, իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գրքից՝ Ավեստայից: Հայաստանի պատմության, այդ պարունակում` Անահիտի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդել նաև հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը, այդ մասին գրում է Աճառյանը․

«Պարսից բոլոր աստվածությունները պաշտվում են նաև Մարաց և Հայոց կողմից. բայց Անահիտի պաշտամունքը Հայոց մեջ գերազանցում է բոլորից. զանազան տեղեր նրա անվան տաճարներ են կանգնեցրած և հատկապես Եկեղիքում: Նշանակել են այդ տեղերում ստրուկներ և ստրկուհիներ. այս բոլորը զարմանալի չէ. այլ այն՝ որ ժողովրդի ամենանշանավոր մարդիկը իրենց կույս աղջիկներին նվիրաբերում են աստվածուհուն և նրանք ըստ օրինի երկար ժամանակ պոռնկում են աստվածուհու համար, որից հետո ամուսնանում են, և ոչ ոք անվայել չի համարում կենակցել նրանց հետ» [4]: 

Անահիտին վերագրվում էր աղջիկներին հաջող ամուսին տալու ունակություն: «Վանի բերդի հյուսիսային կողմում, մի ահագին ժայռի մեջ, երկու կամարակապ բացվածքներ կան, ուր ամուսնանալու ցանկություն ունեցող աղջիկները գալիս են աղոթելու, որպեսզի Մարիամ Աստվածածինը (Անահիտ) նրանց լավ ամուսին պարգևի» [5]:

Անահիտի անունով է կոչվում հայկական տոմարի 19-րդ օրը:

Անահիտի պաշտամունքին են վերագրվում նաև կանացիակերպ աղաման-սափորները, որոնք կապակցվում են ծննդաբերության, պտղաբերության հետ [6]: 

Անահիտ աստվածուհու պատկերը եղել է անտիկ դրամների վրա, բայց ոչ միայն. Աստվածուհին պատկերված էր նաև նորանկախ Հայաստանի հին նմուշի 5000-անոց թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ էր 1995-2005 թվականներին:

Անահիտին է նվիրված նաև Հայաստանի Հանրապետության առաջին ոսկյա հուշադրամը, որը 25.000 դրամ անվանական արժեք ուներ ու թողարկվել էր 1997-ին։

Թեև Անահիտի արձանի գլուխն ու ձեռքն առաջին անգամ են Հայաստանում, սակայն այդ նմուշները Հայաստան բերելու նախաձեռնություններ եղել են ավելի վաղ: 

2012-ին Անահիտի բրոնզե կիսանդրին Հայաստանում ոչ միայն ժամանակավոր ցուցադրելու, այլ այն ընդմիշտ Հայաստան տեղափոխելու շարժում էր նախաձեռնվել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։  

Հարյուրավոր երիտասարդներ՝ այն ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ցույց էին կազմակերպել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան առաջ, դեսպանին փոխանցել 20.000 երիտասարդների ստորագրությունները:

Աշոտյանը, դեսպան Քեթրին Լիչի հետ ունեցած հանդիպումից հետո, լրագրողներին հայտնել էր. 

«Դեսպանն առաջարկել է և նախաձեռնում է, որպեսզի միջթանգարանային փոխանակում լինի, և Անահիտի մասունքները մինչև մեկ տարի ժամկետով տեղափոխվեն Հայաստան»: 

Այսօր արդեն Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը Հայաստանում են: Սակայն Հայաստանում են՝ նախապայմանով: Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ներկայացմամբ՝ Անահիտի արձանի տեղափոխումը հնարավոր էր միայն այն պայմանով, եթե արձանը հյուրընկալող պետությունը պարտադիր երաշխիք տա վերադարձնել այն ելման կետ՝ Բրիտանական թանգարան: Ինչը և տեղի կունենա 2025-ի մարտին: 

 

Հղումներ․
[1] Ղ․ Ալիշան, «Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց», Վենետիկ, 1890:
[2] Կ. Վ․ Մելիք-Փաշայան, «Անահիտ դիցուհու պաշտամունքը», Երևան, 1963, էջ 47:
[3] Հ․ Աճառյան, «Հայոց անձնանունների բառարան», Երևան, 1942, հատ. 1, էջ 145:
[4] Հ․ Աճառյան, «Հայոց անձնանունների բառարան», Երևան, 1942, հատ. 1, էջ 146:
[5] «Ազգագրական հանդես», գիրք 25, Թիֆլիս, 1914, էջ 25:
[6] Վ. Բդոյան, «Հայկական աղամաններ. Անահիտ դիցուհուն խորհրդանշող կանացիակերպ աղամաններ», Երևան, 1986:

Արվեստ և մշակույթ

Ընտրանի

From Zovuni to Hatis: The Journey of Jesus

Զովունիից Հատիս. Քրիստոսը՝ ճանապարհից առաջ

Անի Գևորգյան
Սպտ 2, 2024

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022-ի հունվարին, ու թեև արդեն աշխատանքի հիմնական մասն արված է, սակայն մինչ օրս չի դադարում արձանի և՛ մտքի, և՛ կատարման մասին քննադատությունը։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է արձանի «ճանապարհին»։

Read more
Mother Armenia

Մայր Հայաստան

Հարութ ԹումաղյանևԱրմեն Հայաստանցի (Օհանյան)
Հնս 6, 2024

«Հայաստան» գրաֆիկական էսսեն անդրադառնում է ժամանակակից Երևանի հարաբերություններին իր անցյալի հետ։ Արմեն Հայաստանցու և Հարութ Թումաղյանի երեք մասից բաղկացած էսսեն ներկայացնում է քաղաքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը՝ քաղաքային տեսանկյունից։

Read more
Yerevan’s Christian Heritage

Երևանի քրիստոնեական ժառանգությունը

Սեդա Գրիգորյան
Ապր 9, 2023

Երևանը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունի, որը, սակայն, քիչ քննարկվող թեմաներից է։ Սեդա Գրիգորյանը ներկայացնում է հեթանոսական թագավորության հինավուրց թագավորական կեցավայրից մինչև առաջին քրիստոնյա ազգի մայրաքաղաքի քրիստոնեական ավանդույթներն ու ժառանգությունը:

Read more
Discovering Armenia: The Potential of Archeological Sites and Obstacles to Excavations

Բացահայտելով Հայաստանը․ հնավայրերի ներուժն ու պեղումների խոչընդոտները

Հասմիկ Բալեյան
Մյս 11, 2022

Հնագիտության ներուժ ունեցող Հայաստանում ոլորտի մասնագետները հաճախ բախվում են տարբեր խոչընդոտների։ Հոդվածը ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանի հնավայրերի պեղումների ընթացքը, անդրադառնում հայ և իտալացի հնագետների ուշադրության կենտրոնում հայտնված Դվինի պեղավայրին։ Ներկայացնում ենք 2022 թվականի մայիսի 11 ին EVN Report կայքի «Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Հասմիկ Բալեյանի հոդվածը:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ