EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող հարթակ է: Մենք առաջարկում ենք քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքաստներ և մուլտիմեդիա պատմություններ։
Համավարակի պատճառով ընդհատված ստեղծագործական ընթացքը Սևանա Չագրեանը և Հրայր Քալեմքէրեանը տեղափոխեցին օնլայն հարթակներ։ Նրանք արեւմտահայերենով ստեղծում են «Ակուլ-Տուկուլը»՝ կրթական հաղորդումներ երեխաների համար, ինչպես նաև «Ալնիս-Բալնիսը»՝ պատանիների համար։
Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են աշակերտների հաջողության վրա, բայց ո՞րն է դպրոցի առաջնորդների դերը, և որո՞նք են առաջնորդության տեսությունները: Այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք առաջնորդության տարբեր մոտեցումները, ինչպես նաև այն հիմնական հատկանիշները, որն ունի արդյունավետ առաջնորդությունն ըստ հետազոտությունների. ինչպիսի՞ն պետք է լինեն տնօրենները, ի՞նչ հարաբերություններ պետք է ունենան նրանք դպրոցի այլ անդամների և շահառուների հետ, և ինչպե՞ս է հնարավոր առաջնորդության միջոցով հաջողված դպրոց ունենալ։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։
Բոլորս պատմություն ունենք, որ սկսվում է Սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Արցախի տարբեր շրջաններում բնակված, բնակվող և տեղահանված կանայք վեր են հիշում 44-օրյա Արցախյան պատերազմի սկիզբը և իրենց պատերազմյան իրականությունը։
Մոտ երկու տարի առաջ մեկնարկած իԳործ ծրագիրի շրջանակներում տարբեր մասնագետներ սփյուռքից ժամանացեին հայաստան, որպեսզի կիսվեն իրենց մասնագիտական փորձով: Շուշան Քեշիշեանը և Սահակ Մահրեջեանը ծրագրի առաջին մասնակիցներից էին։
Շատ միջազգային հետազոտողներ պնդում են, որ սոցիալական և էմոցիոնալ ուսումնառությունը (ՍԷՈՒ) օգնում է աշակերտներին կապ ստեղծել այլոց հետ և սովորել ավելի արդյունավետ ձևերով՝ այսպիսով, մեծացնելով հաջողությունը դպրոցում և կյանքում: Այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք այդ պնդման ճշտությունն ու այն, թե ինչպես են երեխաները դպրոցում զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ. ի՞նչ դժվարություններ կան, ի՞նչ ներգրավված անձանց կարիք կա, և առհասարակ ինչքանո՞վ է դա արդյունավետ։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։
Նէ, Մայր հայաստան, քաղաքան վերլուծություն. ոմանք գրում են, ոմանք էլ գրավորը լրացնում են նկարազարդումներով և պատկերներով։ Արմինե Շահբազյանն ու Հարութ Թումաղյանը խոսում են մեդիա հարթակների հետ համագործակցելու իրենց փորձառությունից:
Ինչու են ձևավորված միֆերը կառչում մարդկանց և ինչպիսի արտացոլում են գտնում դրանք մեր հասարակությունում, ինչու է կարևոր չնույնականանալ աշխատանքի և ծավալած գործունեության հետ ։ Բանաստեղծ Կարեն Անտաշյանը խոսում է… ամեն ինչից։
Ըստ սկզբնական ուսումնասիրությունների սթոք շուկան վաղուց կորցրել է իր դերը։ Կան մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում և ոչ միայն չեն մտածում, այլև շուկան փոխում են։ Տեխնիկական մասով տնօրեն Վլադիմիր Խոեցյանը պամում է Wirestock-ի հիմնադրման, անցած ճանապարհի և կառուցվածքի մասին։
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացնում է Աֆղանստանում ծավալված վերջին իրադարձությունների պատկերը և քննարկում Թալիբների ներքին և արտաքին քաղաքականության զարգացման հեռանկարները և հավանական տարբերակները։
Տարիներ շարունակ ուսուցիչները, քաղաքականություն մշակողները և հետազոտողները փորձում են բացահայտել և ներդնել աշակերտների ուսուցման նոր ուղիներ: Այդ մոտեցումներից է «շրջված դասարանի» մեթոդը, բայց արդյո՞ք այն արդյունավետ է: Այս հարցին պատասխանելու համար համեմատել ենք երկու համակարգային ուսումնասիրություն, որտեղ միջազգային հետազոտողները դիտարկել են հարյուրավոր հետազոտություններ։