EVN Report

EVN Report

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող հարթակ է: Մենք առաջարկում ենք քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքաստներ և մուլտիմեդիա պատմություններ։

Հայելու երկու կողմից

Հոգեբույժ Արամ Հովսեփյանի` «Հայելու երկու կողմից» հոդվածի աուդիո տարբերակը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների մասին է։  Հայաստանի սահմանամերձ համայնքներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ և նրանց ընտանիքներիը առնչվում են ծանր խնդիրների։ Այս համայնքներում գլխավորը գոյատևելն է՝ զգացմունքները միշտ էլ կարելի է զսպել, հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ։ Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։ 

Ժողովրդագրական պատկեր

Այս շաբաթ առաջարկում ենք լսել Սոնա Մարտիրոսյանի՝ «Ժողովրդագրական պատկեր. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեպոպուլիացիա է գրանցվել» հոդվածը Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պատկերի մասին։Հոդվածը կարդում է Լուսինե Սարգսյանը։  Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1.6 ծնունդ մեկ կնոջ համար: Այս տարի հանրապետության հինգ շրջաններ գրանցել են ավելի բարձր մահացության, քան ծնելիության մակարդակ: Ամենաբարձրը Լոռու մարզում էր: Փորձագետների կարծիքով, ժողովրդագրական մակարդակը մտահոգիչ է:

Սեղմագիր․ Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Համառոտ ներկայացվում է Հայաստանի գործող ընտրական համակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզերի ներկայացվածության խնդրին, ապա քննարկվում տարածքային բաց ցուցակներից հրաժարվելու 2018-ի առաջարկը, և վերջինիս ու այս պահին գործող համակարգի միջև փոխզիջումային տարբերակ է առաջարկվում։

Սենյակից սենյակ կամ դուրսը՝ ներսում Խոստովանություններ ինքնամեկուսացումից

Մեր փոդքասթները ևս անցել են արտակարգ ռեժիմի ու այս անգամ մենք խնդրել ենք մարդկանց ձայնագրել իրենց ու պատմել, թե ինչո՞վ են զբաղվում տնային ռեժիմում գտնվելու ժամանակ, ի՞նչ են մտածում աշխարհում ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին ու ի՞նչն են կարոտում ամենից շատ:

Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ

Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին…

Որքա՞ն գրագետ է Հայաստանը

Հոդվածի հեղինակ՝ Նարեկ Մանուկյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, սակայն հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին:

Հեռացումի օրագրեր

Ժամանակ կար՝ 90-ականների սկզբին, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից երկու կանոնավոր չվերթ էր գործում՝ մեկը դեպի Մոսկվա, մյուսը ռուսական մեկ այլ քաղաք։ Նախորդ դարավերջին սկսված այս գործընթացն արդեն շարունակվում է մոտ երեք տասնամյակ և արդեն աշխարհի բոլոր ուղղություններով։ Մարդիկ հեռանալու տարբեր եղանակներ են որոնել ու գտել  և իրենց պատմությունները պատմել օրագրերին։ Եվ, չնայած դրանց երբեմն չափազաց անձնական բնույթին, մեզ հաջողվել է հավաքել մոտ մեկ տասնյակ օրագրեր, որոնք վավերագրում են Հայաստանը լքողների քողարկված զգացմունքները։  Կարդում է հոդվածի հեղինակ ՝ Արեն Մելիքյանը:

Գրողից՝ ընթերցող կամ հայ ժամանակակից գրականության առօրյան

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ հայ ժամանակակից գրականության, գրող - գործակալ հարաբերությունների, հայ գրողներին միջազգային ընթերցողին ներկայացնելու և Հայաստանում ընթերցողների համայնքի անհրաժեշտության և այլնի մասին։ 

Լուսավորյալների և կրոնականների մեջտեղում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Խալափյանի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայ կանանց գործունեության, դիրքի, ֆեմինիզմի առաջին ալիքի, կանանց կրթության և վճարովի աշխատանքի պահանջի և այլնի մասին։ 

Կոշիկներ, չղջիկներ ու գինի

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը հնագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ զրուցում է Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկի, վաղ գինեգործական համալիրների, Արենիի քարանձավների չղջիկների, հնագիտության ոլորտում առկա խնդիրների և ապագա ծրագրերի մասին։ 

Page 40 of 41 1 2 3 4 36 37 38 39 40 41