Hovhannes Nazaretyan

Հովհաննես Նազարեթյան

Հովհաննես Նազարեթյանը EVN Report-ի թիմին միացել է 2022-ին։ Նա հիմնականում գրում է արտաքին հարաբերությունների և անվտանգության թեմաներով։ Նա նախկինում աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակում» (Fip.am) և ՍիվիլՆեթում՝ որպես փաստեր ստուգող և հետաքննող լրագրող։

Reclaiming Yerevan’s Green Spaces

Երևանի կանաչ տարածքների դանդաղ վերադարձը

Երևանում կասկածելի պայմաններով մասնավորեցված կանաչ տարածքները համայնքին վերադարձնելու և դրանք վերականգնելու գործընթացը դանդաղ է, իսկ արդյունքները՝ ոչ միշտ գոհացնող։ Զբոսայգիների կառուցապատման աղմկահարույց պատմությունների և ապօրինի մասնավորեցումների շուրջ ծավալված դատական վեճերին անդրադարձով EVN Report-ը սկսում է շարք՝ ուսումնասիրելու Երևանի կանաչ տարածքների վերականգնման ընթացքը՝ ներկայացնելով նաև քաղաքային իշխանությունների վերջին տարիների քայլերը՝ սրճարանների ապամոնտաժումից մինչև այգիների հիմնանորոգում։

An Armenian Drone Fleet At Last?

Հայաստանի անօդաչուների երկար ճանապարհը

Արցախյան երկրորդ պատերազմից գրեթե վեց տարի անց, երբ բացահայտվեց Հայաստանի խոցելիությունն անօդաչուների կիրառմամբ պատերազմում, երկրի զինված ուժերը ներկայացրել են զգալիորեն ընդլայնված անօդաչու թռչող սարքերի զինանոցը։ Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է, թե ինչպես Հայաստանը հասավ այս կետին, և արդյոք նոր կարողությունները կկարողանան իրենց արդյունավետությունն ապացուցել իրական մարտական պայմաններում։

Armenia’s Balancing Act in a Multipolar World

Հայաստանի հավասարակշռումը բազմաբևեռ աշխարհում

Մինչ համաշխարհային գերտերությունները ձգտում են բազմաբևեռության, Հայաստանը բախվում է անորոշության։ Ռուսաստանի նահանջի և տարածաշրջանային շարունակական ճնշումների պայմաններում, Երևանը վարում է «հավասարակշռված և հավասարակշռող» արտաքին քաղաքականություն՝ խորացնելով հարաբերություններն ինչպես Արևմտյան երկրների, այնպես էլ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլոց հետ՝ իր անվտանգության և դիվանագիտության համարձակ վերակարգավորմամբ։

Armenia’s Defense Diversification Gains Steam

Ընդլայնվում է ռազմական համագործակցությունների շրջանակը

Հնդկաստանը և Ֆրանսիան վերջին երկու տարում դարձել են Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարները։ Ռազմական կարողությունները հզորացնելու նպատակով Երևանը փորձում է ընդլայնել ռազմական հարաբերությունները այլ երկրների հետ ևս։

Russia’s Soft Exit: Border Guards and Peacekeepers Withdraw

Ռուսաստանի ելքը. սահմանապահների ու խաղաղապահների դուրսբերումը

Ռուս խաղաղապահները վերջերս դուրս եկան հայաթափված և ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից, միաժամանակ, Հայաստանից դուրս են գալիս Ադրբեջանի սահմանի երկայնքով և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները, ինչը տարածաշրջանից Ռուսաստանի ընդհանուր նահանջն է խորհրդանշում։

Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 3. Արամի 54

Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 3. Արամի 54

Երևանի կենտրոնում 1902 թվականին կառուցված, իսկ 1934-ին վերակառուցված ու որպես հիվանդանոց օգտագործված շենքը, թեև հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունի, սակայն այսօր անբարեկարգ վիճակում է և լքված։ «Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով» շարքի երրորդ մասում Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է այս շենքի մասնավորեցման ընթացքն ու հետագան։

Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ

Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։

The Levon Ter-Petrosyan Administration: 1991-1998

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները. 1991-1998 թթ.

1991 թ. մարտին Հայաստանը մերժեց Խորհրդային Միության նոր միություն ստեղծելու առաջարկը, և 1991 թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեով անկախություն ստացավ: Տեր-Պետրոսյանը 1991 թ. հոկտեմբերի 16-ին դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: Այս հոդվածը անդրադարնում է նրա իշխանության գալու հանգամանքներին և կառավարման հիմնական մարտահրավերներին ու թերություններին:

The Ups and Downs of Lake Sevan

Սևանա լճի վերելքն ու անկումը

էկոհամակարգի Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Սևանա լիճը Հարավային Կովկասի ամենամեծ ջրային ավազանն է: Այն քաղցրահամ և բարձրալեռնային լիճ է, ծովի մակարդակից ավելի քան 1.900 մետր բարձրության վրա, կենսական նշանակություն ունի Հայաստանի ձկնորսության, զբոսաշրջության (հատկապես ներքին), գյուղատնտեսության, արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի համար: Սևանը զբաղեցնում է 1.278 քառակուսի կմ մակերես կամ Հայաստանի ամբողջ տարածքի 4,3%-ը։ Լճի ավազանը Գեղարքունիքի մարզում է, որի բնակչությունը 230.000 մարդ է (երկրի ամբողջ բնակչության 8%-ը): Լիճը սնվում է 28 գետերից ու վտակներից: Արտահոսքի առումով հստակ կարգավորվող Հրազդան գետը, որը հոսում է Հայաստանի կենտրոնական հատվածով ու թափվում Արաքս, լճից սկիզբ առնող միակ գետն է։ Խորհրդային վաղ տարիներից Սևանում տեղի են ունեցել ջրի մակարդակի արմատական փոփոխություններ, որը բնապահպանական տևական խնդիրներ է առաջացրել լճի էկոհամակարգի համար:   Չորացնել (և փրկել) լիճը 1930-ականներից խորհրդային իշխանությունները լիճն օգտագործում էին երկրի ինդուստրիալացման ու գյուղատնտեսության արդիականացման իրենց հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար։ 1930-1960 թթ. Հրազդանի վրա կառուցվեց յոթ հիդրոէլեկտրակայան՝ ձևավորելով հանրապետության ամենից մեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Կառուցվում էին նաև ջրանցքներ՝ Արարատյան դաշտի բերրի հողերը ոռոգելու համար։ 1933 թվականին, երբ սկսվեց լճի ջրի մակարդակի իջեցման առաջին ծրագիրը, այն ծովի մակարդակից բարձր էր 1.916 մետրով, ծավալը 58,5 մլրդ խմ էր, առավելագույն խորությունը՝ 99 մետր: 1933-1949 թթ. Խորհրդային Հայաստանը փոխեց Հրազդանի հունը և լճի մակարդակից շուրջ 40 մ ցածր թունել կառուցեց՝ հիդրոկայանները սնելու համար: Դրանից հետո լճի մակարդակը սկսեց իջնել տարեկան ավելի քան մեկ մետրով: Սևանա լճի հայտնի կղզին, որտեղ նշանավոր Սևանավանքն է, վերածվեց թերակղզու: 1990-ականների կեսերին Սևանի մակարդակն իջել էր 19 մետրով և այն ջրիմուռապատվել էր, ինչը լճում ֆոսֆորի, ազոտի և օրգանական այլ նյութերի գերավելցուկի հետևանք էր: Հավասարակշռությունը վերականգնելու և Արալյան

Page 1 of 2 1 2