Աղբի չլուծվող հարցը
Չնայած մի շարք օրենսդրական կարգավորումներին, ընդունված ռազմավարությանն ու խոստումներին, Հայաստանում այդպես էլ լուծում չեն ստանում աղբի ու աղբահանության հետ կապված հիմնահարցերը՝ իրենց հետ բերելով ածանցյալ խնդիրներ։
Չնայած մի շարք օրենսդրական կարգավորումներին, ընդունված ռազմավարությանն ու խոստումներին, Հայաստանում այդպես էլ լուծում չեն ստանում աղբի ու աղբահանության հետ կապված հիմնահարցերը՝ իրենց հետ բերելով ածանցյալ խնդիրներ։
Հայաստանում աղբի ու աղբահանության հետ կապված հիմնահարցերին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերներին դիմադրած Թամարա Գրիգորյանի բռնի տեղահանության պատմության ՁայնաԳիրը։
2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերի հիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաների մեջ՝ ճանապարհ ընկան, հիմնականում՝ դեպի անհայտություն։ Թամարա Գրիգորյանը կիսվում է բռնի տեղահանության իր պատմությամբ։
Թե ինչպես Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայի բնակիչները դարձան համաշխարհային առևտրապետության մասն ու ինչպես էին վաստակել այլոց վստահությունը, Վահրամ Մարտիրոսյանի նոր ՁայնաՊատումի առանցքում է, որտեղ փոքր-ինչ շեղվելով հոդվածից, առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում։
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Ծննդաբերության ժամանակ աջակցող անձանց ծառայություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը:
Ծննդաբերության ժամանակ աջակցող անձ ունենալն ընդունված է մի շարք երկրներում, սակայն Հայաստանում այն համեմատաբար նոր երևույթ է, և դուլաներն այստեղ մեծ թիվ չեն կազմում: Ծառայության մանրամասներին է անդրադառնում Մարգարիտա Ղազարյանը:
Մինչ ֆուտբոլային խաղերի օրերին ավելի քան 14 հազար մարդ շտապում է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ֆուտբոլ նայելու, 200 հոգի շտապում են նույն դաշտը` նույն ֆուտբոլը… չնայելու համար:
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ