Strategic Boldness in the Face of Baku’s Obstructionism

Ռազմավարական համարձակություն` ի հեճուկս Բաքվի ապակառուցողականության

Բաքուն չի ցանկանում անաչառ խաղաղություն, Արևմուտքը պայքարում է բանակցություններն առաջ տանելու համար, իսկ Մոսկվան նախընտրում է սառեցնել գործընթացը, որպեսզի ստեղծի մի նոր, վերահսկելի ստատուս քվո: Երևանը պետք է ուժեղացնի իր սակարկությունների կարողությունները՝ ներգրավվելով անհամաչափ ագրեսիվ սակարկությունների մեջ:

Կենսարարի շեմերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Սյունիքի Վերիշեն գյուղում անցկացվող «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» ցուցադրությունը հնի ու նորի համադրության, համայնքի ներառման ու անտեսված միջավայրի վերաիմաստավորման քայլ է: Ամիսներ շարունակ տեղացի գորգագործ կանայք, օգտագործելով հայկական ժամանակակից գորգերի ինը էսքիզ, ստեղծել են նոր գորգեր: Ցուցահանդեսի համադրող Նայիրի Խաչատուրեանի և արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ զրուցել ենք արվեստագետի հանրային պատասխանատվության, հայկական ժամանակակից գորգերը միջազգային ասպարեզում ներկայացնելու, արմատներին վերադառնալու և տարածքի վերաիմաստավորման մասին:

Երևան փոդքասթ #3. Ստարտափ

Երևան փոդքասթ #3. Ստարտափ

Ի՞նչ է ստարտափը և ինչո՞վ է տարբերվում բիզնեսից, նոր օգտատիրոջ հայտնաբերում և նոր պահանջարկի բացահայտում, ինչու՞ են որոշ ստարտափներ հաջողում. արտադրանքի կարիքի հաստատում մինչև դրա վրա աշխատելը։

Կրթություն 42. Ինչքա՞ն արդյունավետ է նախագծային ուսումնառությունը

Կրթություն 42. Ինչքա՞ն արդյունավետ է նախագծային ուսումնառությունը

ՀՀ ԿԳՄՍՆ ընդունած նոր չափորոշիչներում ակնկալվում է, որ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պիտի ինչ-որ նախագիծ իրականացնեն՝ իրենց նախընտրած առարկայից: Այսինքն՝ նոր չափորոշիչներով փորձարկվում նախագծային ուսումնառությունը: Ըստ այդմ՝ այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք նախագծային ուսումնառությունը, դրա սահմանումները, դրա մասին հետազոտություններն ու ազդեցությունը աշակերտների կրթական արդյունքների վրա։ Ինչքանո՞վ է դրա կիրառումը պետք, և ի՞նչ պայմաններ է պետք ստեղծել՝ դրա արդյունավետ իրականացման համար։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Page 9 of 10 1 2 3 4 5 6 7 8 9 10