Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Կարսի անկումը. Հայացք անցյալին

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Պարտությունը 2020 թ. պատերազմում ու Արցախի տարածքի մի մասի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Շուշիի անկման միջև, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը և ռուս-թուրքական համատեղ քայլերը համեմատվեցին 1920 թ. վերջին Հայաստանի խորհրդայնացման հետ։ Ի հավելումն այս ամենի՝ Շուշիի շուրջ հյուսվող դավադրաբանական տեսությունները զարմանալիորեն հիշեցնում են 1920 թ. հոկտեմբերի 30-ին Կարսի անկումից հետո տարածվող լեգենդները։ Կորստի ցավը շատերին ուղղորդում է դեպի պատմական անցյալ, որում մարդիկ փորձում են գտնել այսօրվա շատ հարցերի պատասխաններ։ Կյանքը միշտ էլ ստիպում է ժամանակ առ ժամանակ հայացք ձգել անցյալին։ read in English The Fall of Kars: A Look to the Past Այս քննարկումներում, սակայն, արվում է հիմնական մեկ բացթողում, որն առկա էր նաև 1920 թ. ուշ աշնանը. թե՛ Կարսի, և թե՛ Շուշիի անկումը դիտարկվում է մեկուսի՝ կտրված ռազմական գործողությունների, քաղաքական իրադարձությունների, ներհայկական խորը հակասությունների ընդհանուր տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ երկու բերդաքաղաքների շուրջ հյուսվել է անառիկության պատկերացում, ինչի պատճառով էլ դրանց կորուստը հանրությունը կարողանում է բացատրել միայն դավաճանությամբ։ Եթե Շուշիի անկման պատճառները դեռևս ուսումնասիրված չեն և շատ հարցեր բաց են, ապա 1920 թ. Կարսի անկման պատճառների մասին կան որոշ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս, եթե ոչ ամբողջական, ապա ընդհանուր պատկերացում կազմել 100-ամյա վաղեմության իրադարձությունների մասին։ Բացի այդ, կարևոր ենք համարում նշել, որ հանրային այն պատկերացումը, թե անցյալում տեղի ունեցած դեպքերը նույնությամբ կրկնվում են այսօր, ճիշտ չէ և կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել։ Նույնքան վտանգավոր է անցյալի իրադարձություններն անտեսելը և քաղաքական ու աշխարհաքաղաքական ինչ-ինչ կարծրատիպեր որդեգրելը։

Հայոց վերջին թագակիր արքան. Սմբատ Սեֆեդինյան-Արծրունի

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: XIV դարը հայերի համար հատկանշվեց պետականության կորստով (Կիլիկյան Հայաստան), արտագաղթով, քաղաքային, տնտեսական և մշակութային կյանքի համընդհանուր անկմամբ։ Պատմական ասպարեզից հեռացան կամ մարեցին դեռ իրենց իշխանական դիրքերը պահպանած հայկական վերջին իշխանական տները․ ոմանք (կամավոր կամ թե բռնությամբ) իսլամ ընդունեցին և բռնեցին ձուլման ճանապարհը, մյուսները՝ գաղթի ճանապարհը, ոմանք էլ, զրկվելով իշխանական դիրքից կամ կարողություններից, մտան վանք և այդպես փորձեցին պահպանել իշխանությունն ու ունեցվածքը (պարոնտերություն)։ read in English Attempts to Restore Statehood and Armenia’s Last Crowned King Չնայած այս ամենին, հայ ժողովրդի մեջ չմարեց միավորման, ազատագրական և մշակութային շարժման ձգտումը. XV դարի առաջին կեսին, անգամ երկրորդ կեսի սկզբին նաև Հայաստանի թագավորության վերականգնման փորձեր ու ծրագրեր եղան։ Ծրագրեր, որոնք, չնայած իրենց կարճաժամկետ հաջողություններին, մնացին իբրև «նախադեպային տեքստեր», որոնց շուրջ էին համախմբվելու և գործելու հայկական պետականության վերականգնման գաղափարից չհրաժարված սերունդները։ Այդ ծրագրերից էր Վասպուրականում թագավորության վերականգնումը Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու գահակալությամբ։   Պետականության վերականգնման երեք ուղի Պետականության կորստից հետո (1375) հայերի առջև կորսված պետականությունը վերականգնելու առնվազն երեք ուղի էր ուրվագծվում՝ (1) զինված ապստամբություն, (2) արևմուտքի միջամտություն կամ էլ (3) փոխզիջումային-երկխոսային ճանապարհ (օտար տիրակալների հետ)։ Պետականության վերականգնման առաջին՝ զինված ապստամբության ուղին արդեն փակուղի էր մտել Կիլիկյան Հայաստանի թագավորության անկմանը հաջորդած տարիներին, մանավանդ երբ մեծ թափ հավաքեց զանգվածային գաղթը։ Մասնատված և քաղաքական ասպարեզում ոչ մի դերակատարում չունեցող հայ իշխանական տոհմերի ներկայացուցիչներն այլևս ի վիճակի չէին երկիր ներխուժած օտար զավթիչներին զինված դիմակայելու, իսկ եղած դիմակայությունն էլ ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ էր կրում։ Բանն այն է, որ դեռ սելջուկ-թուրքերի արշավանքներից սկիզբ առած հայկական իշխանական տների հետևողական ոչնչացումն արդեն զգալի դարձավ XV դարի սկզբին։

Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ինչպես սկսվեց կամ լեռներից դեպի ծով 1045 թվականին Բագրատունյաց հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալ։ Աշխարհիկ իշխանությունը ծանրության այն կենտրոնն էր, որն իր շուրջն էր խմբում հայ ժողովրդին՝ ձևավորելով կենտրոնաձիգ պետականամետ շարժում։ Պետական համակարգի փլուզումը հանգեցրեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու մշակութային խորքային ճգնաժամերի, որոնք այդ շարժումը վերածեցին կենտրոնախույսի։ Հայկական լեռնաշխարհից սկսվեց զանգվածային արտագաղթի ալիք, հիմնականում երկու ուղղությամբ՝ դեպի Կիլիկիա և դեպի Ղրիմ։ read in English The Pearl of the Mediterranean: Cilician Armenia at the Crossroads of East-West Trade Շնորհիվ Անիի և հայկական այլ քաղաքների, որոնք Բագրատունյաց շրջանում դարձել էին միջազգային առևտրի խոշոր կենտրոններ, Հայաստանում ձևավորվել էր վաճառականների, արհեստավորների մեծաքանակ մի խավ, որը թագավորության անկման հետևանքով կանգնել էր ճգնաժամը հաղթահարելու մարտահրավերի առջև։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ մեծ թափ ստացող արտագաղթի հիմնական տարրը, բացի իշխանական, ազնվատոհմիկ դասից՝ առաջին հերթին վաճառականներն ու արհեստավորները դարձան, որոնք նոր երկրներ կամ նոր շուկաներ էին փնտրում իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու և զարգացնելու համար։ Կիլիկիան այս առումով բացառիկ պայմաններ ուներ: Հայերն այստեղ թափանցել էին դեռևս Տիգրան II Մեծի (Ք․ ա․ 95-55) ժամանակներից։ Կիլիկիայի տարածքը մինչև հիմա էլ համարվում է երկրագնդի ամենաբերրի վայրերից մեկը, որի դաշտային հատվածում տարեկան երկու բերք են հավաքում, իսկ լեռնային Կիլիկիայում հիանալի պայմաններ են անասնապահությունը զարգացնելու համար։ Միջերկրականի ձգվող ափը Կիլիկիան բազմապատիկ հրապուրիչ է դարձնում։ Ավելին, մինչև 11-րդ դարը արաբա-բյուզանդական պատերազմները գրեթե ամայացրել էին Կիլիկիայի շատ շրջաններ, լքվել էին բնակավայրերը, բերդերը, հետևաբար այստեղ հայտնվող հայերը արագորեն զբաղեցնում էին այդ տարածքները։ Արդեն 1070-ականներին Կիլիկիայում ձևավորվում են առաջին հայկական իշխանական պետական կազմավորումները, որոնցից

Հայաստանի քրիստոնեական դարձը և հայոց գրերի ստեղծումը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար: Հայաստանը III դ. վերջին և IV դ. սկզբին կռվախնձոր էր Հռոմեական կայսրության ու Սասանյան Իրանի միջև: Այդ պայմաններում միայն կենսունակ էլիտան կարող էր ճիշտ գնահատել մարտահրավերներն ու վերափոխել դրանք խթանի՝ առաջարկելով յուրօրինակ ու ստեղծարար լուծումներ : Հակառակ պարագայում հայկական պետությունը դատապարտվելու էր ձախողման, կորցնելու էր մշակութային դիմագիծը և ընդմիշտ հեռանալու պատմության թատերաբեմից։ read in English Conversion to Christianity and the Creation of the Armenian Alphabet Challenges That Became A Catalyst Անկախության տևական կորստից հետո, ռազմաքաղաքական բարդ պայմաններում III դ. վերջին Մեծ Հայքում գահը կրկին անցնում է հայ Արշակունիների թագավորական դինաստիայի ներկայացուցիչ Տրդատ III-ին (287/297-330 թթ.): Համաձայն Ագաթանգեղոսի՝ Տրդատը երկար ժամանակ ապրել ու կրթվել էր հռոմեական միջավայրում և մոտիկից էր ծանոթ հելլենիստական մշակույթին. «Արդ, Տրդատը գնաց Լիկիանես անունով մի կոմսի մոտ դաստիարակություն և ուսում ստացավ» : Տրդատի առջև ծառացել էին բազում խնդիրներ, որոնք ընդգրկում էին տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտները: Շուրջ քառորդ դար Հայաստանը զրկված էր եղել անկախությունից, այստեղ իշխել էին սասանյան դրածոները: Վերջիններս ամեն կերպ փորձել էին երկիրը ներառել համաիրանական միջավայրում։ 270-ական թվականներին Սասանյան Իրանում վճռորոշ էր մոգ Կարտիրի դերը, որը հպատակ տարածքներում խնդիրները հարթելու ամենակարճ ճանապարհը զրադաշտականության ամրապնդումն էր համարում : Այս քաղաքականության հետևանքով հեթանոսական տաճարներում ավերվել էին հայոց նախնիների և աստվածների արձանները, փոխարենը վառվել էր զրադաշտականության կրակը: Սակայն Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու սասանյան ծրագրերը ձախողվեցին, և հայ-հռոմեական զորքերը կարողացան պարտության մատնել ու Մեծ