Համար 9

Ջուրը վերածննդի ու մաքրման կենսական աղբյուր է։ Ներկայումս, ամբողջ աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ առնչվում է ջրի սակավության խնդրի հետ։ Խմելու ջուրը հասանելի չէ աշխարհի բնակչության մեկ վեցերորդին, մեկ երրորդը հնարավորություն չունի օգտագործելու ջուր իր կենցաղային կարիքները հոգալու համար, ավելի քան մեկ միլիարդ մարդ վեց լիտրից էլ քիչ ջուր է օգտագործում օրվա ընթացքում, ևս չորս միլիոնը ամեն տարի մահանում են ջրի հետ առնչվող հիվանդություններից։
Այս փաստերը ընդգծում են ջրի կարևորությունը զարգացման առանցքային խնդիրների ենթատեքստում և առաջ են քաշում ջրի պատասխանատու սպառումը որպես կայուն զարգացման հիմք: Այս փաստերը վերաբերում են նաև Հայաստանին, հաշվի առնելով, թե ինչպես են ջրի սակավության ու անվտանգության հարցերը փաստացի բարդացնում Հարավային Կովկասում արդեն իսկ առկա խնդիրները:
Այս ամսվա Զուր վերնագրով թողարկման մեջ դուք կգտնեք հոդվածներ ջրի անվտանգության, ոռոգման խնդիրների, Սևանա լճին վերաբերող վտանգների, ինչպես նաև հին հայկական ավանդույթների և ջրի փոխկապակցվածության մասին:
Հայաստանի գյուղատնտեսներին անհրաժեշտ է ոռոգման ջուր՝ հողը սնուցելու համար, սակայն մի շարք խոչընդոտներ խանգարում են: Ջրամատակարարման համակարգի վատ վիճակի պատճառով ոռոգման ջրի 40-50 տոկոսը կորչում է մինչև վերջնակետին հասնելը:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ