Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
2022 թվականի հոկտեմբերի 2-ի առավոտյան տելեգրամյան ադրբեջանական ալիքները սկսեցին տարածել տեսանյութ, որում ցուցադրվում էր առնվազն վեց անզեն հայ զինվորների զանգվածային մահապատիժը, որոնք նախքան կարճ հեռավորությունից դաժանորեն գնդակահարվելը՝ իրար կողքի նստած էին։ Ենթադրվում են, որ կադրերը, ամենայն հավանականությամբ, կապված են սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված հարձակման հետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստուգել է տեսանյութի իսկությունը և հաստատել, որ այն ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սպանում հայ ռազմագերիներին: Անկասկած է, տեսանյութը դիտող յուրաքանչյուր ոք ռազմական սարսափելի հանցագործության ականատեսն է դառնում:
Վստահաբար կարելի է նաև ասել՝ ռազմական այս հանցագործության զոհերը երբեք չեն արժանանա պատշաճ արդարադատության։ Համենայն դեպս, սոցցանցային տրամաբանության գործելաոճի արդյունքում թվիթերյան էջերում Արդարադատության միջազգային դատարանին (ԱՄԴ) կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) անվերջ հղումները ոչ ոքի քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել՝ այդ սպանությունների կամ Ադրբեջանի՝ ավելի քան երկու տարի առաջ մեկնարկած ահաբեկչական այլ զազրելի հանցագործությունների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ դատարաններից ոչ մեկն իրավասու չէ քրեական պատասխանատվության ենթարկել որևէ մեկին, ով մեղադրվում է պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Դրանք քրեական դատարաններ չեն, և ներկայումս նրանց վարույթում գտնվող գործերն ամբողջությամբ հիմնված են մարդու իրավունքների կոնվենցիաների վրա։
Նշելով, որ տեսանյութում սպանվածներն իրականում հայ ռազմագերիներ էին, ներկայումս կարելի է ՄԻԵԴ-ից և ԱՄԴ-ից ենթադրել հետևյալ լավագույն արդյունքները։ ՄԻԵԴ-ը կարող է միայն եզրակացություններ անել, թե արդյոք տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված խախտումներ, որոնցից ամենածանրը կյանքի իրավունքնի խախտումն է (հոդված 2) և խոշտանգումների արգելումը (հոդված 3): Սա նշանակում է՝ լավագույն դեպքում ՄԻԵԴ-ը կվճռի, որ սպանելով հայ գերիներին՝ Ադրբեջանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Նման եզրակացությունը, անշուշտ, բարոյական կշիռ կունենա, և ինչ-որ փոխհատուցում կարող է տրվի: Բայց ոչ ոք չի դատապարտվի կամ պատժվի։
Նմանապես, ԱՄԴ-ն կարող է միայն եզրակացությունների հանգել, թե արդյոք տեղի են ունեցել այս կամ այն կոնվենցիայի խախտումներ: Ներկայումս միակ դրույթը, որով ԱՄԴ-ում Հայաստանը դիմել է Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիան է: Սա նշանակում է, որ, լավագույն դեպքում, ԱՄԴ-ն կգտնի, որ սպանելով հայ ռազմագերիներին՝ Ադրբեջանը խախտել է խտրականության չենթարկվելու նրանց իրավունքը և Ադրբեջանին կանգ առնելու կոչ կանի: Կրկին, ամոթանք, բայց ոչ ավելին։ Ոչ ոք չի դատապարտվի։
Հասկանալի է, որ սա նպատակ չունի արժեզրկել ՄԻԵԴ-ի և ԱՄԴ-ի գործերի կարևորությունը, քանի որ իսկապես չափազանց անհրաժեշտ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար և փորձել վերջ տալ տասնամյակներ շարունակվող, պետության կողմից հովանավորվող՝ հայերի հանդեպ տածած ազգային ատելության քաղաքականությանը: Սակայն հայ խաղաղ բնակիչների և ռազմագերիների խոշտանգումների, գլխատումների, անդամահատումների և սպանությունների անընդհատ աճող դեպքերի համար համապատասխան արդարադատություն փնտրելու համատեքստում նման արդյունքները դժվար թե գոհացուցիչ թվան և լինեն ավելին, քան հարված դաստակին:
Ապագայում հանցագործությունների կատարման միակ իրական զսպող միջոցը հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելն ու համապատասխան պատժելն է: Իսկ դրա միակ ճանապարհը քրեական դատավարություններն են։ Եթե նման հանցագործություն կատարած անձինք էլ լինեին Հայաստանում, ապա նման դատավարություններ կարող էին անցկացվել Երևանում։ Իրականում, Ադրբեջանի պատասխանատվությունն է բացահայտել պատերազմական հանցագործությունների պատասխանատուներին և պատժել նրանց, բայց Ադրբեջանից նման վարք ակնկալելն իրատեսական չի լինի: Բացառելով այդ տարբերակը, ՄԱԿ-ը կարող է որոշել ստեղծել միջազգային պատասխանատվության մեխանիզմ՝ նման հանցագործությունները հետաքննելու և, հնարավոր է, քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց չարժե շունչը պահած սպասել, որ դա տեղի ունենա (եթե Ֆրանսիան ագրեսիվորեն իր վրա չվերցնի դրա նախաձեռնությունը): Կա նաև այլ տարբերակ՝ փորձել համոզել պետությանը, որը ճանաչում է նման հանցագործությունների համընդհանուր իրավազորությունը, հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել դրանք, սակայն գործերը պետք է կառուցվեն սահմանափակ ռեսուրսների վրա, և հանցագործ(ներ)ը պետք է ֆիզիկապես ներկա գտնվեն այդ պետության տարածքում, որպեսզի գործընթացը մեկնարկի: Անհնարին չէ, բայց նաև ոչ շատ հավանական:
Այդ ժամանակ նման հանցագործությունների համար պատասխանատվություն ունենալու իրական միջոցը Հայաստանի կողմից ստորագրել ու վավերացնելն է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը: Եթե Հայաստանն այդպես վարվեր երկու տարի առաջ, երբ Ադրբեջանի հաղթանակը ադրբեջանական զինուժին կանգնեցրեց Հայաստանի սահմանների շեմին, Ադրբեջանը կարող էր երկու անգամ մտածել Հայաստան ներխուժելուց առաջ, քանի որ այժմ ի դեմ ՄՔԴ-ի, ի լրումն ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների, ագրեսիայի հանցագործությունն այժմ ևս պատժելի է։
Այսպիսով, ինչի՞ է դեռ սպասում Հայաստանը։ Լուրջ հարց. թվում է, թե չկա որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու Հայաստանը չի միացել 123 այլ երկրներին, որոնք ընդունել են ՄՔԴ-ի իրավասությունը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նոր ներխուժման կամ ռազմական հարձակման կամ պատերազմական հանցագործությունների տեսահոլովակի հետ մեկտեղ ՄՔԴ-ին միանալու մասին խոսակցությունների տարափ է տեղի ունենում, ամեն անգամ կարծես առաջին անգամ, և ապա, մեկ այլ զինադադարի հայտարարմամբ հօդս ցնդում: Մինչ այդ, տիրող անպատժելիության մթնոլորտում, և ավելի ու ավելի դաժան հանցագործությունների ապացույցները շարունակում են ի հայտ գալ, քանի որ հանցագործները ավելի են քաջալերվում իրենց գործողությունների համար որևէ լուրջ հետևանքների բացակայությունից:
Հաշվետվության և զսպման հնարավորությունները զգալիորեն բարելավելու լրացուցիչ միջոց կլինի Հայաստանի միջազգային իրավական գործիքակազմում առավել քրեականամետ կոնվենցիաների ներառումը: Ի տարբերություն ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի, խոշտանգումների դեմ կոնվենցիան և վարձկանների կոնվենցիան վերաբերում են փաստացի միջազգային հանցագործություններին` որպես իրենց հիմնական թեման: Հայաստանը և Ադրբեջանը երկու կոնվենցիաների կողմեր են, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է, որ ՄՔԴ-ում գործընթացները կարող են դադարեցվել նվազագույնը վեցամսյա անհաջող բանակցություններից հետո (խոշտանգումների դեմ կոնվենցիայի 30-րդ հոդված, վարձկանների կոնվենցիայի 17-րդ հոդված): Ադրբեջանի կողմից խոշտանգումների և վարձկանների կիրառման առատ ապացույցներն արդեն իսկ կազմում են ՄԻԵԴ-ում, ինչպես նաև ԱՄԴ-ին ներկայացված Հայաստանի գործերի մի մասը: Այն փաստը, որ ոչ մի կոնվենցիայով դեռևս ոչ մի դիմում չի ներկայացվել ՄՔԴ-ին, նշանակում է, որ կա՛մ Հայաստանը դեռևս չի սկսել բանակցությունները (և միգուցե մտադրություն չունի դա անելու), կա՛մ սկսել է բանակցություններն ընդամենը վերջին վեց ամսվա ընթացքում: Եթե առաջին տարբերակն է, ապա ինչո՞ւ ոչ: Եթե վերջինը, ապա ինչո՞ւ այդքան ուշ։ Անցել է երկու տարի:
Հետո կա ամենամեծ, ամենածանր կոնվենցիան՝ Ցեղասպանության կոնվենցիան: Այն ոչ միայն ընդգրկում է ցեղասպանությունը` «բոլոր հանցագործությունների հանցագործությունը», այլև չի պարունակում որևէ նախնական բանակցությունների պահանջ՝ թույլ տալով, որ կոնվենցիայի համաձայն՝ ցանկացած վեճ միանգամից հասցեագրվի ՄՔԴ-ին, «ներառյալ՝ պետության ցեղասպանության կամ հոդված 3-ում նշված որևէ այլ ակտի համար պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերը» (տես հոդված 9): Ցեղասպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետը վերաբերում է ցեղասպանություն իրականացնելու ուղղակի և հրապարակային հրահրմանը որպես գործողություն, որը կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կանխել և պատժել: Ցեղասպանություն իրականացնելու ուղղակի և հրապարակային հրահրումն արդեն իսկ հանցագործություն է, ինչը նշանակում է, որ ցեղասպանությունը նույնիսկ պետք չի իրականացնել, այլ հենց հրահրող արտահայտությունն է հանդիսանում հանցավոր վարքագիծ: Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի շրջանակներում ՄՔԴ-ում Հայաստանի դիմումն արդեն լի է Ադրբեջանի կողմից հայերի ոչնչացման կոչով ռասայական ատելություն հրահրելու ապացույցներով: Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն վերջերս նաև հայտնեց, որ «խորապես մտահոգված է» նման հրահրմամբ, և Genocide Watch-ը «Ցեղասպանության նախազգուշացում» արեց՝ ի թիվս այլ բաների, պայմանավորված Ադրբեջանի՝ «էթնիկ հայերի դեմ ցեղասպանական հռետորաբանությամբ»: Այն, որ Ադրբեջանի վարքագիծը prima facie ամիջականորեն որակվում է որպես ցեղասպանության իրականացման ուղղակի և հրապարակային հրահրում` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի, երևակայություն չի պահանջում:
Հետևաբար, խոշտանգումների դեմ կոնվենցիան վարձկանների կոնվենցիայի և ցեղասպանության մասին կոնվենցիայի գործերը տրամաբանական լրացում կլինեին արդեն իսկ ընթացքի մեջ գտնվողներին՝ ավելացնելով դրանց հանցակազմ պարունակող ենթատեքստի ծանրությունը, նույնիսկ եթե արդյունքները սահմանափակվեն պետական պատասխանատվությամբ (ի տարբերություն անհատական քրեական պատասխանատվության, որը միայն ՄՔԴ-ն կարող է վճռել): Դրանք կարող են նաև ենթադրել ավելի լուրջ ժամանակավոր միջոցներ՝ որպես լրացուցիչ զսպող միջոցներ ապագա պատերազմական հանցագործությունների և ագրեսիայի կատարման դեմ: Ոչ բոլոր առաջնագծերն են մարտի դաշտում, և Հայաստանն իր զինանոցում ունի շատ ավելի փաստացի և պոտենցիալ օրինական զենք, քան ներկայումս օգտագործում է: Ներկա պայմաններում Հայաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ իր ագրեսորների վրա չշպրտել ամեն բան։ Առ ի արդարություն մինչ օրս փաստագրված և բացմապատկվող նման ռազմական հանցագործությունների յուրաքանչյուր զոհի։
Մեր հայերեն էջից
Կարծիք
Սեփական շահերին և ուժերին ապավինմանը, ինքնավստահությանն ու համախմբմանն այլընտրանք չունենք
Խաղաղության հետամուտ լինելը վեհ և կենսական նպատակ է, բայց միայն այն դեպքում, երբ այն անկեղծ է: Խաղաղության մասին ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունն այս պահին առավել քան համոզիչ չէ։ Միակողմ խաղաղությունն անկայուն է և փխրուն։ Այն չի աշխատի, եթե ձեռք բերվի ի հաշիվ մեզ։
Read moreԻնչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛
Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
Read moreՖոտո պատմություն
Աշխատանքով փարատվողները
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից շատերը, ի հիշատակ իրենց որդիների, նախաձեռնել են գործեր, որոնք ոչ միայն կրում են տղաների անունները, այլև հանրային բարիք ու հոգատարություն ստեղծում` իրականացնելով այն ցանկություններն ու երազանքները, որոնք տղաներն իրականացնել չհասցրին:
Read moreՊատերազմի յարխուշտան
«Իրական դպրոց»-ի համահիմնադիրներ Ստեփանի ու Մարիամի՝ 2020-ի Արցախյան պատերազմի անձնական վավերագրությունը Վաղինակ Ղազարյանի լուսանկարների ուղեկցությամբ յուրօրինակ զուգահեռներ է բացում առաջնագծից ու թիկունքից։ Հ․Գ․ թեև ամուսինները ֆոտոպատումում խոսում են 2020-ից, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո Ստեփանը կրկին առաջնագծում է։
Read more