Քաղաքականություն

Ադրբեջանի կեղծ դատավարությունները. պետության հովանավորած ատելությունը և խաղաղության քայքայումը

Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները բացահայտում են Ադրբեջանում պետության հովանավորած հակահայկական ատելությունն ու քարոզչությունը, սրում թշնամանքը, խոչընդոտում խաղաղության ջանքերին և ուժեղացնում Ալիևի բռնապետական ռեժիմի հիմքերը։

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. կուսակցական բաց ցուցակներն ընդդեմ փակ ցուցակների և այլ նկատառումներ

Մայիսի 8-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից անմիջապես հետո, ինչը թույլ կտա կազմակերպել արդար մրցապայքար։Գործի են անցել ընտրական բարեփոխումների աշխատանքային երկու խումբ: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է բաց եւ փակ դաշինքների ցուցակների տարբերությունների եւ յուրահատկությունների մասին:

Փաշինյանի պատերազմը

Փաշինյանի պատերազմը

Փաշինյանի նախկին համակարգի դեմ պատերազմի հռչակագիրը լոկ կոռուպցիայի վրա հարձակում չէ, այլ լայն, բազմակողմ ռազմավարություն, որը ենթադրում է քաղաքական մշակույթի գաղափարական վերակազմավորում, գրում է Ներսես Կոպալյանը: Փաշինյանի պատերազմի ընդհանրական նպատակը նաև կազմակերպչական, ինստիտուցիոնալ և գաղափարական ռեսուրսներ ստեղծելն է, որոնք նրան հաջողություն կբերեն առաջիկա արտահերթ ընտրություններում։

Իրավունքահենքությունը գործնականում․ հայաստանյան համատեքստ

Իրավունքահենքությունը գործնականում․ հայաստանյան համատեքստ

Երբ իշխանությունները դադարում են ծառայել անհատի իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը, տեղի է ունենում իշխանությունների ապալեգիտիմացում։Հեղափոխության արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը մեկնարկ տվեց հասարակական նոր դաշինքի ձևավորմանը։ Այժմ կարևոր է, որ նոր իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն՝ գործնականում երաշխավորելու անհատի արժանապատվության և իրավունքների պաշտպանությունը։

Սաքրալ գիտելիքի վախճանը եւ Օքքամի սայրը

Սաքրալ գիտելիքի վախճանը եւ Օքքամի սայրը

Իշխանությունում կամ նրա կողքին գտնվող քաղաքական գործիչները, ԶԼՄ-ների ղեկավարները եւ կարծիք ձեւավորողները ստեղծել էին մի զուգահեռ, վիրտուալ իրականություն ու համոզել դրանում բարձրագույն ղեկավարությանը եւ իշխանությունները դրա հետեւում չտեսան պարզն ու իրականը՝ մարդիկ արդեն չափազանց հոգնել են ապաշնորհ, ամբարտավան, նույնիսկ բազմաթիվ ձախողումների պայմաններում ինքն իրեն վերարտադրող իշխանությունից:

Նոր 1988 է արդյոք 2018-ը

Նոր 1988 է արդյոք 2018-ը

Իր նոր հոդվածում Միքայել Զոլյանը խոսում է 1988-ի Ղարաբաղյան շարժման և 2018-ի «Թավշյա հեղափոխության» միջև նմանությունների և տարբերությունների մասին. ինչ էր այն նշանակում այն տարիներին ու հիմա, ու նաև՝ ինչ դասեր պիտի քաղել:

Ներառական քաղաքական ինստիտուտների անհրաժեշտության մասին

Ներառական քաղաքական ինստիտուտների անհրաժեշտության մասին

Համազասպ Դանիելյան ուրվագծում է քաղաքական համակարգի զարգացման սկզբունքները՝ ընդգծելով այն հանգամանքները, որոնք խոչընդոտում են մասնակցային քաղաքական ինստիտուտների ձևավորմանը, ինչպես նաև քննարկում ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում:

10 զոհ, 10 տարի, 0 պատասխանատու

10 զոհ, 10 տարի, 0 պատասխանատու

Հայաստանի անկախ պետականության պատմության ամենաճակատագրական հետընտրական բախումներից տասը տարի անց ցավը դեռ թարմ է: Ունեցել ենք տասը զոհ, հարյուրավոր վիրավորներ եւ ոչ մի պատասխանատու: Համազասպ Դանիելյանը գրում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների, իր անձնական փորձառության եւ տպավորությունների մասին:

Page 6 of 6 1 4 5 6