Harout Manougian

Յարութ Մանուկեան

Յարութ Ս. Մանուկեանն ընտրության փորձագետ է։ Եղել է Տորոնտոյի հանրային դպրոցների հոգաբարձուն, ստացել է Հարվարդի համալսարանի հանրային կառավարման և Վաթերլոոյի համալսարանի ճարտարագիտության մագիստրոսի կոչումներ:

December 5: Armenia’s Most Important Municipal Election

Դեկտեմբերի 5․ Հայաստանի ՏԻՄ ամենակարևոր ընտրությունները

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների՝ անկախության 30 տարիներից ի վեր ամենակարևոր ընտրությունները։ Այս և աշնանը տեղի ունեցած ՏԻՄ երկու ընտրությունները հունիսին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կարծես լինեն երկրորդ փուլ՝ Հայաստանի անընդհատ փոփոխվող քաղաքական դաշտի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու համար:

Հայ կուսակցությունների մասնատման ու դաշինքների պատմությունը

Երբ Երկաթե վարագույրն ընկավ, իր հետ փլուզելով նաև խորհրդային միակուսակցական համակարգը, նոր կայացող կուսակցությունները մի շարք խնդիրների բախվեցին։ Դրանց համար սովորական դարձավ անհատների (որպես կանոն՝ հիմնադիր-առաջնորդ-հովանավորի) և ոչ թե գաղափարախոսության շուրջ կենտրոնանալը։

Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Յարութ Մանուկեանը իր այս վերլուծության շրջանակներում գնահատել է Հայաստանի գործող ընտրական համակարգի արդյունավետությունը մի շարք բնագավառներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզային ներկայացվածությանը։ Այստեղ քննարկված է 2018 թվականին բաց տարածքային ցուցակներից հրաժարվելու չհաջողած առաջարկությունը և ներկայացված է երկու առաջարկությունների նոր փոխզիջումային տարբերակը։

Ինչու բոյկոտվեցին 2016 թ. Գյումրիի և Վանաձորի քաղաքային ընտրության արդյունքները

Ինչու բոյկոտվեցին 2016 թ. Գյումրիի և Վանաձորի քաղաքային ընտրության արդյունքները

Գյումրիում և Վանաձորում քաղաքային վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Դրանց արդյունքները ընդդիմադիր կուսակցությունները չճանաչեցին՝ մեկ տարի շարունակ հրաժարվելով մասնակցել ավագանու նիստերին։

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. կանանց և ազգային փոքրամասնությունների քվոտաներ

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. կանանց և ազգային փոքրամասնությունների քվոտաներ

Ռուանդան ու Հայաստանն ունեն մեկ ընդհանրություն, բայց այն չի վերաբերում խորհրդարանում կանանց թվին: Ռուանդայի օրենսդիր ստորին պալատում կանանց ներկայացվածությունը` 61 տոկոս, ամենաբարձրն է աշխարհում: Այս առումով Հայաստանը աշխարհում 110-րդ տեղում է: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է գործող ընտրական օրենսգրքով նախատեսվածի եւ քննարկվով փոփոխությունների մասին:

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. շեմեր, դաշինքներ և կոալիցիոն կառավարություն

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. շեմեր, դաշինքներ և կոալիցիոն կառավարություն

Երբ խոսքը խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության մասին է, միանշանակ երկուսը գերադասելի է մեկից։ Իսկ կուսակցությունները կարո՞ղ են լինել չափից դուրս շատ։ Հարցը Խորհրդարանական աշխատանքային խմբի և վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի քննարկումների կենտրոնում է:

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. կուսակցական բաց ցուցակներն ընդդեմ փակ ցուցակների և այլ նկատառումներ

Մայիսի 8-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից անմիջապես հետո, ինչը թույլ կտա կազմակերպել արդար մրցապայքար։Գործի են անցել ընտրական բարեփոխումների աշխատանքային երկու խումբ: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է բաց եւ փակ դաշինքների ցուցակների տարբերությունների եւ յուրահատկությունների մասին: