Tag: Հարութ Մանուգյան

31 Մայիսի, 2021

Հարցումները կեղծ մեծամասնությամբ ընտրության հավանականության օգտին են

2021 թ. մայիսի 22-ին Marketing Professional Group (MPG) ընկերությունը հրապարակեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների վերաբերյալ հեռախոսային հարցման տվյալները։ MPG-ն Gallup International Association-ի հայկական դուստր ընկերությունն է: Հիշեցնենք, որ ամերիկյան Gallup Inc.-ն այլևս Gallup միջազգային ընկերակցության անդամ չէ: Երկու կազմակերպություններն էլ հիմնադրվել են ամերիկացի սոցիոլոգ Ջորջ Գելափի կողմից: Read in English Latest Poll Numbers Imply a False Majority Election Outcome 2021 թ. մայիսի 18-21 ընկած ժամանակահատվածում ընկերությունը հարցում է անցկացրել Հայաստանի 800 բնակչի շրջանում՝ սահմանային ներկայիս ճգնաժամի ու ընդհանուր քաղաքական իրավիճակի շուրջ: Նշենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային ճգնաժամը շարունակվում է մայիսի 12-ից: Ընդ որում, մայիսի 19-ին՝ հարցումների ընթացքում, ՀՀ նախկին նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը խնդրահարույց մի փաստաթուղթ հրապարակեց, որում խոսվում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ։ Սա MPG-ի առաջին հարցումն է կուսակցությունների՝ նախընտրական դաշինքներ ստեղծելու հայտարարություններին ու թեկնածուների ցուցակներ հրապարակելուն ընդառաջ։ Հարցման սխալանքի սահմանը գնահատվել է ±3,5%։ «Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրվել են հետևյալ պատասխանները. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - 24,8% «Հայաստան» դաշինք - 14,3% Բարգավաճ Հայաստան կուսակցություն - 4,1% «Պատիվ ունեմ» դաշինք - 3,1% Հանրապետություն կուսակցություն - 2,5% Լուսավոր Հայաստան կուսակցություն - 2,0% «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք - 1,6% Հայոց հայրենիք կուսակցություն - 1,2% Հայ ազգային կոնգրես կուսակցություն - 1,1% Սասնա Ծռեր / Ազգային ժողովրդավարական բևեռ - 1,0% 5165 շարժում - 0,5% «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 0,4% Արդար Հայաստան կուսակցություն - 0,4% Ալյանս առաջադիմական-ցենտրիստական կուսակցություն - 0,4% Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 0,1% Այլ կուսակցություններ - 1,2% Հրաժարվել են պատասխանել - 13,3% Դժվարացել են պատասխանել - 14,6% Ոչ մեկի օգտին -

16 Փետրվարի, 2021

Հայ կուսակցությունների մասնատման ու դաշինքների պատմությունը

Երբ Երկաթե վարագույրն ընկավ, իր հետ փլուզելով նաև խորհրդային միակուսակցական համակարգը, նոր կայացող կուսակցությունները մի շարք խնդիրների բախվեցին։ Դրանց համար սովորական դարձավ անհատների (որպես կանոն՝ հիմնադիր-առաջնորդ-հովանավորի) և ոչ թե գաղափարախոսության շուրջ կենտրոնանալը։

31 Մարտի, 2020
Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Յարութ Մանուկեանը իր այս վերլուծության շրջանակներում գնահատել է Հայաստանի գործող ընտրական համակարգի արդյունավետությունը մի շարք բնագավառներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզային ներկայացվածությանը։ Այստեղ քննարկված է 2018 թվականին բաց տարածքային ցուցակներից հրաժարվելու չհաջողած առաջարկությունը և ներկայացված է երկու առաջարկությունների նոր փոխզիջումային տարբերակը։