Ձայնագիր. Օրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Իրավակարգի, իրավական նորմերի աստիճանակարգության, օրենքների ընդունման մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Իրավակարգի, իրավական նորմերի աստիճանակարգության, օրենքների ընդունման մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: «Եթե ես կարողանում եմ ապահովել սնունդը, աշխատատեղերն ու առողջապահությունը, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Ինչ ասում է ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը, ինձ չի հուզում»,- սա Բանգլադեշի արդեն 4-րդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած Շեյխ Հասինայի 2018-ին ասված խոսքերն են, որ ցնցեցին միջազգային իրավապաշտպան համայնքներին։ Սա վիճահարույց արտահայտություն էր, քանի որ մարդու անխտիր բոլոր իրավունքների իրացման ու պաշտպանության հնարավորությունը պետք է ապահովի պետությունը։ Հայաստանում ևս քաղաքական անցուդարձին հետևելիս տեսնում ենք, որ քաղաքական ուժերը խոսում են մարդկանց սոցիալական բարեկեցության մասին՝ հետևում թողնելով քաղաքացիական, քաղաքական և մյուս իրավունքների պաշտպանվածության կարևորությունը։ Եվ մարդիկ էլ բողոքի են դուրս գալիս սոցիալական խնդիրների դեպքում, նախընտրական քարոզարաշավի ընթացքում գրեթե հարցեր չեն հնչում՝ խոսքի ազատության իրավունքի, թափանցիկ և հաշվետու կառավարման և այլնի վերաբերյալ։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանված լինելը հնարավորություն է տալիս ոչ միայն խնդրել քաղաքական իշխանությանը այս կամ այն բանն անել, այլև ուղղակիորեն մասնակից լինել նրանց որոշումների ընդունման գործընթացին ու ազդել այդ որոշումների վրա։ Մարդը բարձրագույն արժեք է Մարդու իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները այն սահմանված ստանդարտներ են, որոնք կարգավորում են մարդու և պետության հարաբերությունները։ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները մարդու իրավունքները ճանաչում են որպես բարձրագույն արժեք: Սահմանադրության մի ամբողջ գլուխ նվիրված է հենց մարդու իրավունքներին, իսկ առանձին իրավունքների տեսակների վերաբերյալ կան օրենքներ, որոնցով էլ կարգավորում են իրավունքի իրացումը, սահմանափակումները, պաշտպանության ընթացակարգերը։ Օրինակ, ընտրական, աշխատանքային օրենսգրքերը, «Երեխայի իրավունքների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքները և այլն։ Պետությունը պարտավորվում է հարգել ու պաշտպանել բարձրագույն արժեք հռչակած մարդու իրավունքները․ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ