Ձայնագիր. Ծանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ու ապաքրեականացմանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Հայաստանում «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ու ապաքրեականացմանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Ներկա իրավիճակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծում առաջարկող հոդվածի ՁայնաԳիրը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված շարքի հաջորդ հատվածում Սոսի Թաթիկյանը փորձում է լուծում առաջարկել ներկա իրավիճակում, որն անվտանգության երաշխիքներ կտրամադրի հայկական բնակչությանն ու առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ համեմատելի՝ Նախիջևանի, Հարավային Օսեթիայի, Հյուսիսային Կիպրոսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Արևելյան Թիմորի և Կոսովոյի հակամարտությունների զարգացումը ներկայացնող Սոսի Թաթիկյանի հոդվածի ՁայնաԳիրը։
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, Սոսի Թաթիկյանը ներկայացնում է մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը։
Դեկտեմբերի 10-ը աշխարհը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ 2001-ի հունվարի 25-ին Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահին ստորագրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան։ Ներկայացնում ենք Կոնվենցիայով ամրագրված այն իրավունքները, որոնց խախտումներն առավել հաճախ են հաստատվել Եվրադատարանի վճիռներով՝ ընդդեմ Հայաստանի։
Վերջին տարիներին «սոցիալական պատասխանատվություն» արտահայտությունն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում մեր խոսույթում։ Սակայն կարևոր է հասկանալ, թե որոնք են հանրության համար սոցիալական նորմերի ընդունելի սահմանները, գրում է Միքայել Յալանուզյանը։ Եվ եթե մեկը ծխախոտի մնացորդը նետում է փողոցում, ապա պետք է հասկանալ, թե արդյոք այդ արարքը դատապարտելի է հասարակության մյուս անդամների համար։
Կապված ընտանիք ինստիտուտի ժամանակակից ընկալումների, ավանդական հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային դիսկուրսների, ընտանիք ինստիտուտի պահպանության ու պաշտպանության, ընտանիքում կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխության հետ, առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: 2018 թվականին, հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունից հետո հաճախ հնչեցվող հարցերից մեկը դա քաղաքացիական հասարակության դերի մասին հարցադրումն էր, թե ինչ ազդեցություն ունեցան քաղաքացիական շարժումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներն ու խմբերը քաղաքական այդ գործընթացի հասունացման ու իրագործման վրա և ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը՝ նոր իրավիճակում։ Շատերը գտնում էին, որ քաղաքացիական հասարակությունը պետք է փոխի իր մոտեցումները, գործելաոճն ու լեզուն, քանի որ 2018 թվականին բոլորովին այլ իրավիճակ է, նոր մարդիկ են ստանձնել կառավարման ղեկը, որոնց մեջ կան ակտիվիստներ, հանրային գործիչներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել սոցիալական շարժումներին ու կգործեն նոր արժեքներով և նոր մեթոդներով։ Հնչում էին կարծիքներ, որ նոր ձևավորված կառավարությանը պետք է նվազ քննադատաբար վերաբերվել, նրանք անփորձ են, կսովորեն, ժամանակ է պետք, ուստի, քաղաքացիական հասարակությունը պետք է որոշակի դադար տա և ընձեռի այդ հնարավորությունը։ Կային նաև տեսակետներ, որ քաղաքացիական ինստիտուտները պետք է շարունակեն իրենց հանրային վերահսկողության և հաշվետվողականության հետևողականության գործառույթը, հակառակ դեպքում անփորձները կհայտնվեն «ջերմոցային» պայմաններում և տոտալ անպատասխանատվության տիրույթում։ Իհարկե, կան նաև քաղաքացիական հասարակությունը թիրախավորող, դավադրապաշտապաշտական առասպելներ հյուսող և հանրային վախերի ու նախապաշարմունքների վրա ազդեցություն թողնող խմբեր, սակայն նրանք առաջնորդվում են հակաժողովրդավարական, մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներիը մերժող, տոտալիտար համակարգերին հատուկ մոտեցումներով, ուստի, այս հոդվածի համատեքստում այդ խմբերի կողմից հնչեցվող ապակողմնորոշող մոտեցումները վերլուծության ենթակա չեն, և որևէ կերպ չեն կարող համարվել գիտելիքահենք մոտեցում՝ քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը վերլուծելու տեսանկյունից։ Այս կարծիքների և տեսակետների առաջացման պատճառն այն է, որ իրականում չի գիտակցվել, թե ինչպիսի դերակատարում ունի քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության կայացման գործում և ինչ
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ