Tag: Armenian

8 Դեկտեմբերի, 2021
ԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը

ԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը

30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։

18 Օգոստոսի, 2021
Ancient Water Traditions in a Modern Land

Ջրի հնագույն ավանդույթները նորագույն շրջանում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ավանդույթներն ու ծիսակատարությունները երբեմն ընկալվում են որպես անցյալի մնացորդ, որոնք քիչ են առնչվում այսօրվա մեր կյանքին։ Սակայն հայկական մշակույթում կան ջրի հետ կապված որոշ ծեսեր ու վկայություններ, որոնք սկիզբ են առնում շատ վաղուց ու կարող են հակառակը փաստել: Ամենից հայտնին, թերևս, Վարդավառն է, որը գալիս է դեռ հեթանոսական շրջանից, երբ սիրո և պտղաբերության աստվածուհին՝ Աստղիկը, վարդաջուր էր ցողում՝ սեր տարածելու համար։ Այսօր այն վերածվել է ջրի ամենամյա սքանչելի մի տոնակատարության, որը զվարճացնում է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Աստվածների ու աստվածուհիների մասին էլի առասպելական պատմություններ կան. Ծովինարը (անունը նշանակում է ծովերի դուստր), օրինակ, ջրի աստվածուհին էր և ծնունդ էր տվել մարդկությանը: Անահիտ աստվածուհին, ըստ ավանդության, նույնպես օժտված էր ջրի ուժով ։ Հայերը փոխառել կամ ստեղծել են ջրի հետ կապված զանազան ծեսեր։ Հիվանդին բուժելու համար յոթ աղբյուրից ջուր հավաքելը, կամ ինչ-որ մեկի հետևից ջուր ցողելը՝ նրան հաջող ու անվտանգ ուղևորություն մաղթելու համար, այդ ծեսերի թվում են։ Սրանք հայկական մշակույթում ջրի կարևորության փոքր վկայություններ են միայն, որը ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանի՝ մշտապես հրաշք է համարվել և երկրպագության առարկա եղել Հայաստանի պատմության տարբեր փուլերում։ leo.Նախապատմական վիշապաքարերը այս շարքում լավագույն օրինակն են: Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ, Հայաստանի վաղ շրջանի հնագիտության և վիշապաքարերի մասնագետ Արսեն Բոբոխյանի՝ վիշապաքարերը ջրի երկրպագության հնագույն վկայություններ են: Վիշապաքարերը կամ պարզապես «վիշապները» հատուկ են միայն Հայկական բարձրավանդակին: Դրանք չորս-հինգ մետր երկարությամբ քարե սալեր են, որոնք կարելի է տեսնել աղբյուրների մոտ՝ սովորաբար ծովի մակարդակից 2000-3000 մետր բարձրության վրա: Ըստ Նաիրա Հարությունյանի՝ վիշապաքարերը սերտորեն կապված են ուրարտացիների ոռոգման համակարգերի հետ:[vc_single_image

23 Մարտի, 2021
She

Նէ

Տձև գծերի հատումների ու արևի տակ շողացող մարմիններից ավելի ծանր ստվերների միջև միջանկյալ մի տարածություն է՝ գոյությունը բազմապատկող, բայց և բազմապատիկ խզված ինքնության տարածություն, կանանց տարածություն։ Այս տարածության մեջ ժամանակն էլ է այլ՝ օտար: Քառորդ կյանք՝ ծնելու, կես կյանք՝ ապրելու, բայց մարդկության պատմության չափ տևականություն՝ մյուսին հասնելու, հավասարվելու համար: Ի՛նչ փույթ, որ նէ* օրացույցի մեջ օր ունի, ամիս էլ ունի: Ի՛նչ փույթ, որ այս ամիս շատ բան պիտի ասվի կանանց մասին։ Բայց այս խմբագրականը կանանց միամսյակի մասին չէ: Այս տարածության մեջ օտարությունն էլ է այլ՝ տարօրինակ: Նէ բազմիցս է օտարյալ՝ ոչ թէ հարազատի կարոտից կամ այլությունից, այլ քանի որ տարածությունն է այլ՝ փոքր է, նեղ։ Չնայած այն հաճախ ընդլայնվում է կամ կրճատվում, բայց ավելի հաճախ ճնշում է նէ-ին, քան մյուսին: Տարածությունն էլ է հաճախ մյուսինը: Ինչ փույթ, որ նէ տուն ունի, տան մեջ էլ սենյակ, սեղան: Խրախճանքի սեղանների շուրջ, կենացների ժամանակ էլ տեղ ու ծավալ ունի… Մեկ ումպ՝ կանանց երջանկության համար, ևս մեկը՝ եթե մայր է։ Բայց կենացներն այս տարածության մեջ ավելի հաճախ մեղայականներ են - զինվոր, ծնող, մայր, կին, գեղեցկություն... Մյուսներն իրենք իրենց սեռի կենացը չեն խմում՝ կարիքը չունեն: Մյուսներն իրենք իրենց տարածությունը չեն փնտրում, նրանք տարածություն նվաճող տեսակից են: Նա տիրանում է, նէ ստեղծում: Այս հրատարակությունը տեսադաշտ ստեղծելու փորձ է, այլընտրանքի տարածություն երևակայելու, ոգեկոչելու փորձ: Վարժանք, գոնե այս էջի երկարությամբ, հեռանալու կանխակառույց քաղաքային, սոցիալական ու անձնական տարածություններից, և հարցում՝ ի՞նչ կլինի, եթե... Եթե Մայր Հայաստանն իջնի իր պատվանդանից, եթե քաղաքի պատերը կանանց ճակատագրերի մասին պատմեն... Ի՞նչ կլինի, եթե մեզ պատկանող տարածությունները վերաձևակերպվեն ու նէ դառնա հավասար՝ տեր, նվաճող ու ստեղծող:Տձեւ գիծերու հատումներու, մարմինէն աւելի ծանր շուքերու միջանկեալ տարածքներէն ծնած ինքնութիւն մը կայ, որ