Tag: մարդ ԱՌժամանակ

15 Մայիսի, 2024

մարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։

8 Մայիսի, 2024

մարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու և 30 տարուց ավելի այնտեղ ապրելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու պատմությամբ, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու և Երևանում վերահաստատվելու մասին։

1 Մայիսի, 2024
մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը, ինչպես նաև խոսում տարբեր փոխակերպումներին արձագանքելու ճկունության կարևորությունից։