Սահմանադրական բարեփոխումների մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և փորձագետ Նվարդ Փիլիպոսյանը։
— ՀՀ քաղաքացու կապը Սահմանադրության հետ։
— Ինչու՞ չունենք պահանջատիրական վերաբերմունք, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում։
— Քաղաքացիների կապը Սահմանադրական դատարանի հետ։
— Արդյո՞ք ՀՀ Սահմանադրությունը չափազանց ծավալուն է, և 2015-ին կարիք կար այն բեռնաթափելու։
— Սահմանադրությունը հանրային պայմանագիր է և չպետք է միակողմանիորեն փոփոխվի։
— Քաղաքացուց որոշ իրավունքներ խլել են․ ո՞ր միջանկյալ օղակները կարող են սա կանխել։
— Արդյո՞ք չափազանց հաճախ է փոփոխվում ՀՀ Սահմանադրությունը։
— Արդյո՞ք մարդու իրավունքները բանակցության առարկա են. Սահմանադրությունը որպես երաշխիք։
— Ո՞ր իրավունքներն են հանվել 2015 թվականի փոփոխությունների արդյունքում։
— Ի՞նչ առավելություն է տալիս իրավունքի՝ Սահմանադրության մեջ ամրագրված լինելը։
— Աշխատանքային իրավունքների հետընթացը տարբեր մակարդակներում։
— Սահմանադրության փոխարեն միջազգային կոնվենցիաներն են դառնում որոշ իրավունքների երաշխավոր։
— Ի՞նչ այլ խնդիրներ կան ներկայիս Սահմանադրության մեջ։
— Առանցքային հարցն է՝ պաշտպանության ի՞նչ հարցեր ենք համարում մեր առօրյա կյանքի անքակտելի մաս։