Պատասխանատվության թեմայի շուրջ զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը, ուսանող Սոնա Գևորգյանը և պատմաբան Միքայել Յալանուզյանը:
— Իշխանության և քաղաքացու փոխհարաբերությունը Խորհրդային միությունում և ժողովրդավարության պայմաններում։
— Ո՞րն է հայ հասարակությունը. արդյո՞ք կա համախմբված սոցիում, որը կրում է քաղաքացիական պատասխանատվություն։
— Ընտրություններին մասնակցել/չմասնակցելը` որպես քաղաքացիական պատասխանատվության կամ դրանից խուսափելու տարբերակ։
— Պահանջատեր և հետևողական քաղաքացիները ստանում են «ակտիվիստ» որակումը. ակտիվիզմը դառնում է մասնագիտություն։
— Մասնագիտական համայնքների և ինստիտուցիաներ դերը։
— Քովիդի օրինակը. արդյո՞ք բժիշկների համայնքը նպաստում էր հանրության մոտ պատասխանատվության ձևավորմանը։
— Արտակարգ իրավիճակներում անհատի, մասնագետի, պետության գործառույթները։
— Դավադրապաշտություն. արդյո՞ք հնարավոր է պատասխանատվություն կրել, երբ մարդն առաջնորդվում է իր վախերով։
— Ի՞նչ պետք է անի բարեխիղճ լրագրողը ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար։
— Ո՞րն է պատմության հիմնական գործառույթը. նոր սերունդներին դասեր տա՞լը, թե՞ անցյալի հետ մշակութային կապ ստեղծելը։
— Արդյո՞ք այժմյան երիտասարդներն ունեն ինքնության խնդիր, և ո՞րն է դպրոցի դերն այդ հարցում։
— Արդյո՞ք կրթական համակարգն անհատին ընտրություն կատարելու հնարավորություն է ընձեռում։
— Անսահմանափակ հնարավորությունների դարաշրջան. պատասխանատվությունը վիրտուալ տիրույթում։
— Մասնագետի և անհատի պատասխանատվությունը կոմպրոմիսի չգնալն է: