Վիզուալ արվեստի մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, նկարազարդողներ Հարություն Թումաղյանը, Արմինե Շահբազյանը և անիմատոր Տիգրան Առաքելյանը:
— Արդյո՞ք վիզուալ, տեսողական լեզուն հաղորդակցության ավելի հեշտ ձև է ապահովում, թե՞ պատկերները նույնպես կարող են տաբուացված լինել։
— Վիզուալ նյութի ազդեցության ուժը. արդյո՞ք պատկերները կարող են մանիպուլյատիվ լինել։
— Տերմինների ընկալման տարբերությունը` ծաղրանկար/երգիծանկար, կոմիքս/պատկերապատում, անիմացիոն ֆիլմ/մուլտֆիլմ։
— Ինչպե՞ս են պատկերազարդվում լրագրողական նյութերը. արդյո՞ք պետք է երևա նկարազարդողի վերաբերմունքը թեմային։
— Տեքստի ու պատկերի փոխհարաբերությունը. արդյո՞ք ազդում են միմյանց վրա։
— «Մայր Հայաստանի» մասին պատկերապատումը. հետպատերազմյան Հայաստանի ապրումները` պատկերների մեջ։
— Արդյո՞ք Հայաստանում կա պատկերապատման կայուն մշակույթ։
— Ինչպե՞ս ապահովել ստեղծագործող-լսարան կապը. արդյո՞ք պատկերազարդողներն իրենք պետք է հարթակներ ստեղծեն իրենց աշխատանքների համար։
— Վիզուալ արվեստն ու ակտիվիզմը. ինչու՞ 1988-ի շարժումն ուներ ստեղծարար պաստառներ ու սիմվոլիկա, իսկ 2018-ինը` ոչ։
— Ազդագրային, պաստառային մշակույթի զարգացումները Հայաստանում։
— Թվային աշխարհում սահմանները վերափոխվում են: