Հավաքական պատասխանատվության մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, արձակագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցին, կինոքննադատ, մշակութային լրագրող Կարեն Ավետիսյանը և սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանը:
— Հավաքական պատասխանատվություն, հավաքական մեղք, հավաքական պատիժ. ինչպե՞ս են այս հասկացությունները տեղավորվում մերօրյա իրականության մեջ։
— Անմեղության կանխավարկածն ու չեղարկման մշակույթը (cancel culture). արդյո՞ք բոլոր ռուսներն են կամ ռուսական մշակույթն է պատասխանատու Ուկրաինայում պատերազմի ու պուտինյան քաղաքականության համար։
— Նյուրնբերգ` պարտադրված հավաքական պատասխանատվություն. գերմանացիների տարբեր սերունդների վերաբերմունքը պատերազմին և պատասխանատվությանը։
— Հավաքական պատասխանատվությունը Հայաստանում. արդյո՞ք այն պետք է ձևավորվեր Արցախյան առաջին պատերազմից հետո։
— Մասնագիտական պատասխանատվություն. ինչպե՞ս լուսաբանել պատերազմը` առանց ճշմարտությունը կոծկելու, բայց և առանց պետությանը վնասելու։
— Ահռելի մասշտաբների հասնող կեղծիքը հայաստանյան հասարակությունում. դրա դեմ պայքարը` անձի հանրային պատասխանատվության մաս։
— Մտավորականության կամ ինտելեկտուալների պատասխանատվությունը. արդյո՞ք պատերազմից դասեր են քաղվել։
— Հասարակությանը պարտադրված կարծրացած դիսկուրսներ։
— Մշակութային հուշարձաններն ու կորսված մարդկային կյանքերը: