Փոփոխությունների մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, Սենսյան մեդիայի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջեանը և ԼՎՆՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ներսես Կոպալյանը:
— Բնական, օրգանական փոփոխություններ և արհեստական, վերևից պարտադրվող փոփոխություններ։
— Ինչպե՞ս մարդկանց հաղորդակցել փոփոխության նպատակն ու կարիքը։
— Ինչպե՞ս են տնտեսական փոփոխություններն ազդում մշակույթի և մտածելակերպի վրա. ՏՏ ոլորտի օրինակը։
— Արդյո՞ք մտածելակերպի փոփոխությունն է առաջընթացին զարկ տալիս, թե՞ հակառակը, տնտեսական մրցակցությունն է հանգեցնում մշակութային փոփոխություններին։
— Հանրությունը պետք է պատրաստ լինի փոփոխություններին, որպեսզի բացառվի մշակութային պատերազմը։
— Կրկնվող հիասթափություն. արդյո՞ք վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում զգալի փոփոխություններ տեղի են ունեցել։
— Հանրային շահի ընկալումը որքանո՞վ է զարգացած Հայաստանում. «մենք»-ի ու «մերոնք»-ի տարբերությունը։
— Ո՞րն է այսօրվա մտավորականությունը և ի՞նչ դեր ունի առողջ հանրության ձևավորման հարցում։
— Անկախության տարիների ընդհանուր հանրային նպատակը` հզոր բանակ կամ ազգ-բանակ. արդյո՞ք սա իրական նպատակ էր: