Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները. 1998-2008 թթ.
Անկախ Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Այս հոդվածը պատմում է նրա իշխանության գալու և նրա կառավարման հիմնական մարտահրավերների ու թերությունների մասին:
Լուսինե Սարգսյանը Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցից (LSE) և անգլերենի ու հաղորդակցության բակալավրի աստիճան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից (ՀԱՀ): Մինչ մագիստրոսի կոչում ստանալը, նա աշխատել է EVN Report-ում՝ կատարելով վերլուծություններ, որոնք անդրադառնում են Հայաստանում մարդու իրավունքների հարցերի լայն շրջանակի: Նա նաև աշխատել է Հայաստանի Սահմանադրական դատարանում և փորձնակ է եղել Հայաստանի երկու դիվանագիտական ներկայացուցչություններում՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում: Լուսինեն հետաքրքրված է միջազգային հանրային իրավունքի մի շարք ոլորտներով, ներառյալ՝ միջազգային քրեական իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը:
Անկախ Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Այս հոդվածը պատմում է նրա իշխանության գալու և նրա կառավարման հիմնական մարտահրավերների ու թերությունների մասին:
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:
Ի՞նչ է պարենային անվտանգությունը Ամբողջ աշխարհում առօրյայի վերածված համավարակները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետները պարենային անվտանգության մարտահրավերն ավելի առարկայական են դարձնում։ Հայաստանն անմասն չէ այս ամենից և կարող է մեծապես տուժել, եթե հետևողական քայլեր չձեռնարկի երկրի պարենային անվտանգության դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: read in English Armenia’s Food Security Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համաշխարհային պարենային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարենային անվտանգությունը սահմանում է հետևյալ կերպ. «Բոլոր մարդիկ մշտապես ապահովված են բավարար, անվտանգ ու սննդարար պարենի ֆիզիկական, սոցիալական և տնտեսական հասանելիությամբ, որը բավարարում է նրանց սննդային նախապատվություններն ու անհրաժեշտ սննդակարգը՝ ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։ «Պարենային անվտանգություն» եզրույթն առաջին անգամ շրջանառվել է 1974 թվականին, Պարենի համաշխարհային համաժողովի ընթացքում. ընկալման առանցքում սննդի առկայությունն ու գների կայունությունն էր։ Հաջորդող տասնամյակներին հասկացությունը զարգացում է ապրում ու փոխվում՝ արձագանքելով փոփոխվող աշխարհակարգին ու արտացոլելով հասկացության բազմաթիվ շերտերը։ Այսօր արդեն պարենային անվտանգությունն ընդգրկում է չորս հիմնական բաղադրիչ՝ պարենի առկայություն, մատչելիություն, օգտագործում և կայունություն։ Ինքնաբավությունը երկրի պարենային անվտանգության մակարդակը գնահատող կարևոր ցուցանիշներից է։ Ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ 2019 թվականին «առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների» (ապրանքներ, որոնք սպառողները ամենայն հավանականությամբ կգնեն անկախ եկամտի մակարդակից) ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմել է 52,5%։ Ինքնաբավության մակարդակը բարձր է եղել առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների դեպքում, ինչպիսին է ձուկը (128,3%), բանջարեղենը (101,5%), միրգը և հատապտուղը (100,5%), ձուն (99,9%), կարտոֆիլը (99,2%)։ Մի շարք ապրանքների գծով Հայաստանը մասամբ է ինքնաբավ, ինչը նշանակում է, որ տեղական արտադրանքը ծածկում է ներքին պահանջարկի մի մասը միայն, ինչպես օրինակ տավարի միսը (95,9%), կաթը (86,2%), խոզի միսը (74.1%)։ Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային մյուս
Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի անտեսման ծավալներն աննախադեպ էին 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում. սա, սակայն, Բաքվի հակահայ քաղաքականության ավելի քան մեկդարյա պատմության շարունակությունն է:
Վերջին տասը տարիները Հայաստանում գինեգործության վերածննդի շրջան էին։ Սա վերադարձ է նաև խաղողի մշակության 6100-ամյա ժառանգությանը։
2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները որոշելու են՝ հեռացնել արդյոք ՍԴ-ում այժմ պաշտոնավարող ինը դատավորներից յոթին, թե ոչ։ Տեղեկացված որոշում կայացնելու համար կարևոր է հասկանալ, թե որն է Հայաստանի Սահմանադրական դատարանի դերը, ինչպես է այն աշխատում, ովքեր են այժմ պաշտոնավարող դատավորները, և թե ինչ գործեր է ուսումնասիրել դատարանը։
Համաներումը, որը սովորաբար ներկայացվում է որպես կառավարության կողմից բացառիկ մարդասիրական քայլ, գերազանցապես կիրառվում է այն երկրներում, որտեղ դատավորները պարբերաբար ենթարկվում են ճնշումների, իսկ օրենքը կիրառվում է ընտրողաբար: 2018-ի հոկտեմբերին հայտարարվեց Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր համաներման մասին, որը շատերի կողմից ընկալվեց որպես հաշվարկված քաղաքական որոշում:
Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ