EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Տնտեսություն
Օգս 2, 2022

Արժևորված դրամ․ տուժած տնտեսվարողները ելքեր են փնտրում

Սեդա Ղուկասյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ամբողջ աշխարհում տեղի ունեցող տնտեսական ցնցումներից անմասն չի մնում նաև Հայաստանը, որտեղ դոլարն անկում գրանցելով առաջացրել է մի շարք խնդիրներ։

Տարեսկզբին Հայաստանում դոլարը տատանվում էր 480-490 դրամի շեմում, սակայն մայիսից այն սկսեց անկում գրանցել՝ նախ իջնելով 450-460 դրամի, ապա նվազեց ընդհուպ մինչև 405-410-ի միջակայք:

Տնտեսագետ, Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը մի քանի գործոնով է պայմանավորում ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորումը՝ նշելով, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները հանգեցրել են ամբողջ աշխարհում նավթի գների աճին:

«Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ պատերազմի հետևանքով Հայաստանի արտահանումը Ռուսաստան մոտ 30 տոկոսով արդեն անցում կատարվեց ռուբլու արժույթով, և դա ևս նպաստեց դոլարի արժեզրկմանը: Նաև երրորդ գործոնը կա․ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բավական շատ ռուսական ընկերություններ տեղափոխվեցին Հայաստան, որ կարողանան իրենց բիզնես գործունեությունն իրականացնեն, իսկ իրենց աշխատակիցները հիմնականում վարձատրվում են ամերիկյան դոլարով, դրանով պայմանավորված ևս բավական շատ արտարժույթի ներհոսք ունեցանք»,- ասում է Մնացականյանը՝ հավելելով նաև, որ զբոսաշրջիկների թիվը ևս այս տարի շատ մեծ է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի սկզբին ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ միայն հունիսին, նախնական տվյալներով, Հայաստան է այցելել 129.908 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 65.807-ով: Զբոսաշրջիկներից 57.000-ը Ռուսաստանի Դաշնությունից են: 2022-ի առաջին կիսամյակում Հայաստանն ընդունել է 594․139 զբոսաշրջիկի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 348․118-ով։ 

Կենտրոնական բանկի 2022-ի մայիս ամսվա տեղեկագրի համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել 612 մլն դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 330 մլն դոլարով ավելի է: Այս փոխանցումների մեծ մասը՝ 496 մլն դոլարը փոխանցվել է Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 360 մլն դոլարով պակաս էր։

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ դոլարի արժեզրկումն առաջին հերթին պայմանավորում է դեպի Հայաստան տրանսֆերտների աննախադեպ աճով: Նրա խոսքով՝ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում այդքան բարձ ցուցանիշներ չեն արձանագրվել, ինչն էլ պատճառ է դարձել, որ դրամն արժևորվի: 

Ֆանյանը նշում է, որ արժևորվել է նաև ռուսական ռուբլին, քանի որ արտահանվող ապրանքների, ծառայությունների մեծ մասը ռուսական ռուբլով է իրականացվում։

Տնտեսագետը շեշտում է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ շարունակաբար կիրառվող պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն չի կարողանում մեծ քանակությամբ ապրանք ներմուծել, սակայն շարունակում է էներգակիրներ արտահանել ավելի բարձ գներով:

«Արդյունքում վճարային հաշվեկշռի պրոֆիցիտը մեծացել է, այսինքն շատ դոլար ունեն, որը չեն կարողանում ծախսել, ինչի հետևանքով ռուբլին արժևորվել է»,-  ասում է Ֆանյանը։ 

 

Տնտեսվարողները՝ փաստի առաջ

Հայաստանում գործող տնտեսվարողները, որոնք ամերիկյան դոլարով են աշխատում, այժմ դժվար իրավիճակում են հայտնվել. կամ պետք է վնասով աշխատեն, կամ էլ՝ հրաժարվեն ստանձնած պարտավորություններից ու արտահանվող ապրանքն ավելի բարձր գնով վաճառեն:

Բնական գինիների արտադրությամբ զբաղվող «Ալլուրիա վայնս» գինեգործարանի տնօրեն Սամվել Մաչանյանն ասում է, որ դոլարի արժեզրկման պատճառով հսկայական վնասներ են կրում, քանի որ արտադրանքի գրեթե կեսը՝ շուրջ 45 տոկոսն արտահանել են: Ընկերությունը 2018-ից իր արտադրանքն արտահանում է ավելի քան 11 երկրներ։ Մաչանյանն ասում է՝ երկու տարբերակ ունեին` կամ գնի փոփոխություն պետք է կատարեին, ինչը չէին ցանկանում, քանի որ գործընկերային չէ թանկ գնով վաճառել արդեն պատվիրված ապրանքը, կամ՝ իրենք պետք է վնասներ կրեին:

«Մենք մեր գործընկերների հետ բանակցեցինք և որոշեցինք մի քիչ սպասել, որպեսզի որևէ մեկս վնաս չկրի: Մեր գործընկերները մեզ հասկացան, մենք գինը չբարձրացրինք, բայց նաև չարտահանեցինք, ըստ էության՝ չստացանք այն եկամուտը, որը կարող էինք ստանալ»,- ասում է Մաչանյանը՝ նշելով, որ ներկայում էլ պատվեր են ստացել Ճապոնիայից, սակայն այս տատանումների պատճառով գնային հարցերը դեռ չեն քննարկել:

Մաչանյանը ոլորտի պատասխանատուներից գործուն քայլեր է ակնկալում խնդրի լուծման համար՝ շեշտելով, որ պետք չէ թողնել ինքնահոսի՝ սպասելով մինչև փոխարժեքն ինքն իրեն կայունանա․

«Իրենք ունեն այդ գործիքները, ինչպես նաև անհրաժեշտ ինֆորմացիան, ունեն այդ իրավունքն ու, ինչու ոչ, խնդիրը լուծելու պարտականությունը: Ես ինքս լուծում չեմ կարող առաջարկել, որովհետև իմ առաջարկածը լինելու է վեկտորային, այսինքն ուղղված կլինի իմ կարգավիճակում հայտնված մարդկանց, կլինի միակողմանի, բայց խնդրին ընդհանրական լուծում է պետք տալ։ Հասարակ օրինակ ներկայացնեմ, եթե դրամն արժևորվում է, նշանակում է՝ ներմուծվող ապրանքները պետք է էժանանան, չէ՞, բայց կարծես չեն էժանանում»։

Մինչդեռ, Հայաստանի Կենտրոնական բանկը չի շտապում զսպել դրամի արժևորումը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արդեն քանիցս հայտարարել է, որ չեն պատրաստվում արհեստականորեն արժեզրկել ՀՀ արժույթը:

«Մեր պատկերացմամբ, պետք է տեղի ունենա ավելի մանրակրկիտ վերլուծություն, որի արդյունքում արհեստական արժեզրկումից խուսափելով և հավելյալ գնաճի հաշվին հավաքագրված հարկային եկամուտներով՝ կառավարությունը պետք է օժանդակի այն ընկերություններին կամ ճյուղերին, ովքեր ունեն դինամիկ արտահանման զարգացման պոտենցիալ»,- հունիսի 15-ին էլ խորհրդարանում ասել էր Գալստյանը:

Մինչդեռ, տնտեսագետ Հայկ Մնացականյանն ասում է, որ ԿԲ-ը, գնահատելով գնաճային սպասումները, հետևողականորեն արժևորում է դրամը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր պահելով: Ըստ Մնացականյանի՝ ԿԲ-ն այս կերպ դանդաղեցնում է տնտեսական աճը, բայց փորձում զսպել արդեն եղած գնաճը, որովհետև փոխարժեքի տատանման պայմաններում չի կարող տնտեսության աճ լինել, բայց եթե դրամն արժեզրկվի, մնացած ապրանքներն էլ ավելի կթանկանան։

Տնտեսագետը հիշեցնում է, որ Սահմանադրության համաձայն՝ ԿԲ նպատակն է գների և ֆինանսական կայունության ապահովումը, ապա հավելում՝ բացի դրամավարկային քաղաքականությունից կա նաև հարկաբյուջետային ու տնտեսական քաղաքականություն, իսկ արժույթի հետևողական արժևորումը որևէ կերպ չի նպաստում տնտեսության զարգացմանը:

«Ոչ մեկ չի ասում արհեստականորեն արժեզրկել կամ արժևորել, խոսքը տնտեսական ճիշտ քաղաքականություն վարելու մասին է, ներառյալ նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ներդաշնակեցումը, որովհետև միայն մի ուղղությամբ աշխատել` արժևորել, հետո պահել գները իքս մակարդակի վրա, ըստ էության չի կարող երկարաժամկետ կամ հեռանկարային լինել»,- ասում է տնտեսագետը՝ հավելելով, որ այսպիսով մոտակա մեկ-երկու տարին կլինի որոշ գների կայունություն, բայց կգա մի պահ, երբ որևիցե կերպ չի զարգանա երկիրը։ 

Մինչդեռ, ըստ Մնացականյանի՝ չի կարելի կարճաժամկետ քաղաքականություն կառուցել, այն էլ ի վնաս արտահանողների, որոնք աշխատատեղ են ստեղծում, աշխատավարձ ու հարկ վճարում, նպաստում երկրի զարգացմանը․

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանկացած երկիր զարգանում է միայն այն դեպքում, եթե արտադրում և արտահանում է, իսկ որևէ ներմուծող երկիր երբևէ չի լինում զարգացած, այլ՝ դանդաղ զարգացող: Պետք է այնպիսի տնտեսական քաղաքականություն կառուցել, որ ոչ միայն գների կայունության ապահովման խնդիր դրվի, այլ նաև խթանվի արտահանումը, իսկ արժույթի արժևորումը որևէ կերպ չի նպաստում արտահանման խթանմանը, այլ՝ հակառակը»:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ կարծում է, որ կառավարությունը, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է նույնականացնի այն արտահանողներին, որոնք փոխարժեքի տատանումների պատճառով ֆինանսական վնասներ են կրում և որոշակի աջակցություն տրամադրի: Նրա կարծիքով, եթե Կենտրոնական բանկն արժեզրկի ՀՀ դրամը, գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի:

«Երկընտրանքի հարց կա՝ պայմանական 2 միլիոն 800 հազար քաղաքացու շահերը պաշտպանել, թե՞ միայն արտահանողների: Ի վերջո, իրենք ևս սպառող են, իրենք էլ են տուժելու: Ես կարծում եմ՝ դաշտը գտնվում է ֆինանսների և հատկապես Էկոնոմիկայի նախարարության տիրույթում: Եթե տնտեսվարողների մոտ լուրջ ահազանգեր կան, նախարարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ առաձին տնտեսվարողների ռիսկերը չեզոքացնելու համար»,- ասում է Ֆանյանը:

Ներքին, ներգնա և արտագնա տուրեր իրականացնող One way tour-ի հիմնադիր Մաթևոս Բարսեղյանն ասում է, որ ներգնա տուրերի դեպքում զբոսաշրջիկների հետ աշխատանքը նախապես է արվում, նույնիսկ ամիսներ առաջ, պայմանավորվում են այդ օրերի փոխարժեքով: Դրանից մեկ ամիս հետո, երբ գումարը փոխանցում են, պարզվում է կազմակերպությունը վնաս է կրում, քանի որ պայմանագիրը կնքելիս փոխարժեքը, օրինակ՝ 480 էր, իսկ գումարը փոխանցելու ժամանակ՝ 405: 

«Հաճախորդը պատվիրում է, գործող փոխարժեքով հաշվում ենք գումարը, մեկ շաբաթ հետո գալիս վճարում է ու լրիվ այլ գումար է ստացվում: Օրինակ՝ 100 դոլարը կարող է տատանվել 40-55․000 դրամի սահմանում: Այս տատանումները շատ մեծ վնաս են հասցնում»,- ասում է Բարսեղյանը: 

Գործարարը, սակայն, կառավարությունից մեծ ակնկալիքներ չունի այս խնդրի կարգավորման հարցում։

Մի շարք գործարարներ բաց նամակով դիմել են կառավարությանը՝ խնդրելով զսպել դրամի արժևորումը կամ արտահանողների համար սուբսիդավորման ծրագրեր ներդնել: Փոխվարչապետ Մհեր Գրիգոյանի գրասենյակից EVN Report-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ փոխարժեքի վերաբերյալ ԿԲ նախագահի մոտեցումները ընդունելի և հասկանալի են փոխվարչապետի համար:

«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում օժանդակության գործիքակազմ մշակել ապրանքներ և ծառայություններ արտահանողների համար առկա ռիսկերը մեղմացնելու նպատակով: Վստահ եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը, և մոտ ժամանակներում աջակցության թիրախային միջոցառումներ կիրականացվեն»,- ասվում է պատասխանում:

 

Գնաճ ու տնտեսական աճ․ կանխատեսումներ

ՀՀ ԿԲ-ի հունիսին հրապարակված գնաճի հաշվետվության համաձայն՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված խիստ սահմանափակումները Չինաստանի որոշ արդյունաբերական և բեռնափոխադրող կենտրոններում՝ նպաստել են համաշխարհային տնտեսական աճի դանդաղման հեռանկարների ձևավորմանը և համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը:

Երկրի գլխավոր դրամատան զեկույցի համաձայն՝ 2022-ի երկրորդ եռամսյակում, միջազգային գրեթե բոլոր ապրանքային և հումքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցությունների և ՀՀ-ում ձևավորված բարձր պահանջարկի պայմաններում, ներքին գնաճը շարունակել է ավելանալ․ մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 9.0 տոկոս: Այդուհանդերձ, նշվում է, որ «մարտ-մայիս ամիսներին, փոխարժեքի արժևորման արդյունքում հնարավոր է եղել մասնակիորեն չեզոքացնել արտաքին հատվածից փոխանցվող գների աճը հատկապես պարենային կարևորություն ներկայացվող ապրանքների մասով»: 

Համաձայն ՀՀ ԿԲ 2022-ի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և 2023-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այս դեպքում կանխատեսումներն առավել հուսադրող են․ 2022-ի տնտեսական աճը, ըստ ԿԲ-ի, վերանայվել է և 1.6 տոկոսի փոխարեն ներկայումս գնահատվում է 4.9 տոկոսի շուրջ։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Մեր հայերեն էջից

Փոքր հյուրատների մեծ պոտենցիալը․ ավելի քան զբոսաշրջություն

Փոքր հյուրատների մեծ պոտենցիալը․ ավելի քան զբոսաշրջություն

Գոհար Աբրահամյան
Հլս 29, 2022

Փոքր հյուրատներն իրենց եզակի ծառայություններով և երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով, կարևոր ներդրում են ունենում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:

Read more
All Are Equal Before the Law

Օրենքը, որի առաջ հավասար են բոլորը

Աստղիկ Կարապետյան
Հլս 25, 2022

Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:

Read more
The 1853-1856 Crimean War and Deep Contradictions in the International Order

1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը և միջազգային խորը հակասությունները

Միքայել Յալանուզյան
Հլս 19, 2022

1850-ականների Ղրիմի պատերազմը չլուծեց ներգրավված կողմերի աշխարհաքաղաքական մրցակցության հարցը: Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու համար պայքարը շարունակվում է նաև այսօր։

Read more
Genocide as Part of the National and International Agenda, Part I

Մաս 1. Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս

Սուրեն Մանուկյան
Հլս 15, 2022

Անցյալում կատարված ոճրագործությունների և այսօր էլ աշխարհում ընթացող մարդկայնության դեմ հանցագործությունների խնդիրն օգտագործվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլ նաև միջազգային զանազան խաղացողների կողմից իրենց շահերի սպասարկման համար։

Read more

Արցախ

Part III: What May Happen to Armenians in Nagorno-Karabakh

Մաս 3. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին

Սոսի Թաթիկյան
Հլս 27, 2022

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված շարքի հաջորդ հատվածում Սոսի Թաթիկյանը փորձում է լուծում առաջարկել ներկա իրավիճակում, որն անվտանգության երաշխիքներ կտրամադրի հայկական բնակչությանն ու առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում:

Read more
Part II: What May Happen to Armenians in Nagorno-Karabakh

Մաս 2. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին

Սոսի Թաթիկյան
Հլս 20, 2022

Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, Սոսի Թաթիկյանը ներկայացնում է մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը։

Read more
Part I: What May Happen to Armenians in Nagorno-Karabakh

Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին

Սոսի Թաթիկյան
Հլս 13, 2022

Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ