Համար 4

Արդյո՞ք պատմությունը կրկնվում է։ Վերջին իրադարձությունները անցյալից դասեր քաղելու շուրջ նոր քննարկումների առիթ տվեցին: 2021-ի փետրվարյան մեր թողարկումը, պատմաբան և հրավիրյալ խմբագիր Սուրեն Մանուկյանի համադրությամբ, ընկղմվում է անցյալի խորքերն ու փորձում հասկանալ ներկան՝ քրիստոնեության ընդունումից ու հայոց գրերի ստեղծումից մինչև Կիլիկիայի հայկական թագավորություն, Հայաստանի առաջին Հանրապետության գոյամարտի տարիներ ու Կարսի անկում։ Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է պատմական անցքերին նոր հայացք նետելը՝ հայոց պատմության այժմ գրվելիք էջին հավաքական պատասխանատվությամբ առերեսվել կարողանալու համար։

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին [...]

Կարսի անկումը. Հայացք անցյալին

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Պարտությունը 2020 թ. պատերազմում ու Արցախի տարածքի մի մասի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Շուշիի անկման միջև, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը և ռուս-թուրքական համատեղ քայլերը համեմատվեցին 1920 թ. վերջին Հայաստանի խորհրդայնացման հետ։ Ի հավելումն այս ամենի՝ Շուշիի շուրջ հյուսվող [...]

Հայոց վերջին թագակիր արքան. Սմբատ Սեֆեդինյան-Արծրունի

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: XIV դարը հայերի համար հատկանշվեց պետականության կորստով (Կիլիկյան Հայաստան), արտագաղթով, քաղաքային, տնտեսական և մշակութային կյանքի համընդհանուր անկմամբ։ Պատմական ասպարեզից հեռացան կամ մարեցին դեռ իրենց իշխանական դիրքերը պահպանած հայկական վերջին իշխանական տները․ ոմանք (կամավոր կամ թե բռնությամբ) իսլամ ընդունեցին և բռնեցին ձուլման ճանապարհը, մյուսները՝ գաղթի ճանապարհը, ոմանք էլ, զրկվելով իշխանական դիրքից կամ կարողություններից, [...]

Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ինչպես սկսվեց կամ լեռներից դեպի ծով 1045 թվականին Բագրատունյաց հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալ։ Աշխարհիկ իշխանությունը ծանրության այն կենտրոնն էր, որն իր շուրջն էր խմբում հայ ժողովրդին՝ ձևավորելով կենտրոնաձիգ պետականամետ շարժում։ Պետական համակարգի փլուզումը հանգեցրեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու մշակութային խորքային ճգնաժամերի, որոնք այդ շարժումը վերածեցին կենտրոնախույսի։ Հայկական լեռնաշխարհից սկսվեց [...]

Պատմությունը և մենք

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Մենք հիշում ենք տարբեր դիպվածներ ու տարբեր չափով՝ հաղթանակները, անհաջողությունները, երջանիկ պահերը և դժբախտությունները: Երբեմն կարևորը մոռացվում է, իսկ աննշանն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք [...]

Հայաստանի քրիստոնեական դարձը և հայոց գրերի ստեղծումը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար: Հայաստանը III դ. վերջին և IV դ. սկզբին կռվախնձոր էր Հռոմեական կայսրության ու Սասանյան Իրանի միջև: Այդ պայմաններում միայն կենսունակ էլիտան կարող էր ճիշտ գնահատել [...]