Համար 5

EVN Report ամսագրի 2021-ի մարտյան թողարկումը տեսադաշտ ստեղծելու փորձ է, այլընտրանքի տարածություն երևակայելու, ոգեկոչելու փորձ: Վարժանք, գոնե այս էջի երկարությամբ, հեռանալու կանխակառույց քաղաքային, սոցիալական ու անձնական տարածություններից, և հարցում՝ ի՞նչ կլինի, եթե… Եթե Մայր Հայաստանն իջնի իր պատվանդանից, եթե քաղաքի պատերը կանանց ճակատագրերի մասին պատմեն… Ի՞նչ կլինի, եթե մեզ պատկանող տարածությունները վերաձևակերպվեն ու նէ դառնա հավասար՝ տեր, նվաճող ու ստեղծող:

Այս տանը | In This House

This below is a city that remembers its forgotten women, its ordinary women. Ստորև մի քաղաք է, որը հիշում է իր մոռացված ու հասարակ կանանց:

Հայաստան

Շարունակելի ...   See in English: Hayastan

Նէ

Տձև գծերի հատումների ու արևի տակ շողացող մարմիններից ավելի ծանր ստվերների միջև միջանկյալ մի տարածություն է՝ գոյությունը բազմապատկող, բայց և բազմապատիկ խզված ինքնության տարածություն, կանանց տարածություն։ Այս տարածության մեջ ժամանակն էլ է այլ՝ օտար: Քառորդ կյանք՝ ծնելու, կես կյանք՝ ապրելու, բայց մարդկության պատմության չափ տևականություն՝ մյուսին հասնելու, հավասարվելու համար: Ի՛նչ փույթ, որ նէ* օրացույցի մեջ օր ունի, ամիս էլ [...]