Համար 8

Որպեսզի ժողովրդավարությունը աշխատի անհրաժեշտ է որ քաղաքացիներն իրականացնեն իրենց քաղաքացիական պարտականությունները։ Քաղաքացիական մշակույթը քաղաքական վերաբերմունքի, սովորությունների և վարքագծի միասնությունն է։ Հետևաբար, քաղաքական իրազեկվածությունն ու քաղաքացիական կյանքին մասնակցությունը ապահովում են առաջընթաց և կայունություն: Քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները հասկանալը շարունակական գործընթաց է և իր մեջ ներառում է բազմապիսի գործառույթներ` օրենքին ենթարկվելուց և պատասխանատվություն վերցնելուց մինչև ընտրություններին մասկանցելը: Այս ամսվա թողարկումը ներկայացնում է քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մասին պատմություններ` ներառյալ իրազեկվածության, մարդու իրավունքները պաշտպանելու գործում քաղաքացիական հասարակության դերի և դատական համակարգի մասին:
Ինչպե՞ս են մարդիկ իրենց պահում հանրային տարածքներում ՝ համեմատած մասնավորի, ինչպե՞ս են նրանք ընկալում իրենց անհատական քաղաքացիական պատասխանատվությունը. այս ամենն հասարակության արտացոլումն է, որում նրանք ապրում են:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ