Համար 8

Որպեսզի ժողովրդավարությունը աշխատի անհրաժեշտ է որ քաղաքացիներն իրականացնեն իրենց քաղաքացիական պարտականությունները։ Քաղաքացիական մշակույթը քաղաքական վերաբերմունքի, սովորությունների և վարքագծի միասնությունն է։ Հետևաբար, քաղաքական իրազեկվածությունն ու քաղաքացիական կյանքին մասնակցությունը ապահովում են առաջընթաց և կայունություն: Քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները հասկանալը շարունակական գործընթաց է և իր մեջ ներառում է բազմապիսի գործառույթներ` օրենքին ենթարկվելուց և պատասխանատվություն վերցնելուց մինչև ընտրություններին մասկանցելը: Այս ամսվա թողարկումը ներկայացնում է քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մասին պատմություններ` ներառյալ իրազեկվածության, մարդու իրավունքները պաշտպանելու գործում քաղաքացիական հասարակության դերի և դատական համակարգի մասին:

Քաղաքացիական հասարակությունը՝ մարդու իրավունքների պաշտպան

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: 2018 թվականին, հայաստանյան  քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունից հետո հաճախ հնչեցվող հարցերից մեկը դա քաղաքացիական հասարակության դերի մասին հարցադրումն էր, թե ինչ ազդեցություն ունեցան քաղաքացիական շարժումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներն ու խմբերը քաղաքական այդ գործընթացի հասունացման ու իրագործման վրա և ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը՝  նոր իրավիճակում։ Շատերը գտնում էին, որ [...]

Հայելին զուգարանում

Ինչպե՞ս են մարդիկ իրենց պահում հանրային տարածքներում ՝ համեմատած մասնավորի, ինչպե՞ս են նրանք ընկալում իրենց անհատական քաղաքացիական պատասխանատվությունը. այս ամենն հասարակության արտացոլումն է, որում նրանք ապրում են:

Իրավունքներով հարուստ քաղաքացի՝ կաշկանդված կարծրատիպերով

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: «Եթե ես կարողանում եմ ապահովել սնունդը, աշխատատեղերն ու առողջապահությունը, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Ինչ ասում է ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը, ինձ չի հուզում»,- սա Բանգլադեշի արդեն 4-րդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած Շեյխ Հասինայի 2018-ին ասված  խոսքերն են, որ ցնցեցին միջազգային իրավապաշտպան համայնքներին։ Սա վիճահարույց արտահայտություն էր, քանի որ մարդու անխտիր բոլոր [...]