Էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներմուծումն օգուտ կբերի՞ սպառողներին, թե՞ ապականոնակարգումը կհանգեցնի շուկայի մանիպուլյացիայի ու գների բարձրացման անբարենպաստ պայմաններ կստեղծի սպառողների, հատկապես բնակչության համար: Բացատրում է տնտեսագետ Արա Խանջեանը։
Անշարժ գույքի հայաստանյան շուկայում ակտիվությունը պահպանվում է, սակայն մի շարք աններդաշնակությունները տարատեսակ անպատասխան հարցերի ու խնդիրների պատճառ են դառնում։
Հայաստանում ադամանդագործությունը մշակող արդյունաբերության գերակա ճյուղերից է և արտաքին առևտրաշրջանառության մեջ ունի իր էական մասնաբաժինը, սակայն վերջին տարիներին միտումը, կարծես, փոխվում է։
Երևանում եկամտահարկի վերադարձով անշարժ գույք ձեռք բերելու ծրագիրը, սահմանափակման անհրաժեշտությունն ու դրանից բխած խնդիրները և վտանգները։
Հայաստանի պետական պարտքը մոտենում է 10 միլիարդ դոլարի շեմին, սակայն որքանով է այն կառավարելի, ինչ ռիսկեր ու ինչ տեսլական ունի։
Վերջին ամիսներին հայկական դրամը սրընթաց արժևորվում է, սակայն, միևնույն ժամանակ, խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար։
Օրեր առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն արտացոլվում են: Սուրեն Պարսյանը ներկայացնում է, թե ինչ ռիսկեր ու հնարավորություններ կան այս իրավիճակում Հայաստանի տնտեսության համար:
Եվրասիական տնտեսական միության բնական գազի ընդհանուր շուկա ձևավորելու վերջնաժամկետ է սահմանված 2024 թ. հունվարի 1-ը։ Եթե գործարքը կայանա, կարո՞ղ է Հայաստանը որպես բնական գազ ներմուծող երկիր օգուտ քաղել:
Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի զարգացման ռազմավարական ուղղություն է` բնակչության գիտական և կրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակի շնորհիվ: Այն նաև երկրում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկն է:
Այլ շուկաների համեմատ Հայաստանի հեռահաղորդակցության և կապի շուկան խիստ մրցակցային է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մանրամասնում է:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ