Վտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Գոհար Աբրահամյանն անկախ լրագրող է, 2010 թվականից համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների հետ՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների, սոցիալական, առողջապահական ու կրթական հիմնահարցերին։ 2011-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում, մասնակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դասընթացների՝ զարգացնելով մասնագիտական կարողությունները։ Նա EVN Report-ի հայերենի խմբագիրն է։
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Փոքր հյուրատներն իրենց եզակի ծառայություններով և երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով, կարևոր ներդրում են ունենում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ:
Կանխարգելիչ առողջապահությունը կարող է բարելավել երկարաժամկետ առողջությունը, երկարացնել կյանքի տևողությունը և նվազեցնել բժշկական բարձր ծախսերը: Հայաստանում թեև իրականացվում են մի շարք ծրագրեր՝ օգնելու կանխարգելել առողջական խնդիրները, մարդիկ հաճախ չեն օգտվում այդ ծառայություններից:
Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Թեև Փաշինյանը չի մանրամասնել Սոչիի հանդիպման օրակարգը, իսկ դեկտեմբերի 15-ի Բրյուսելյան հանդիպման մասին խոսելիս նշել է, որ ավելի շուտ հումանիտար հարցեր կքնարկվեն։
Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել 2018 թվականին՝ համազգային ցույցերի արդյունքում։ Այս հոդվածը ներկայացնում է նրա իշխանության գալը, կառավարության առջև ծառացած մարտահրավերները և թերացումները։
Մեկ տարուց ավելի աշխարհը պանդեմիայի մեջ պահող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերն արդեն կիրառվում են՝ սպասումով, որ այսպիսով վիրուսին հնարավոր կլինի սանձել։ Հայաստանը ևս փորձում է անմասն չմնալ գործընթացից ու աշխատում պատվաստանյութով գոնե ամենախոցելի խմբերին ապահովելու ուղղությամբ։
Զինվորի տուն՝ այսպես են անվանում շուրջ երեք տարի առաջ ստեղծված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որն այս ընթացքում հարյուրավոր զինհաշմանդամների հույսի տունն է դարձել՝ ապաքինման ճանապարհին։
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Օդից կախված․․․ հենց այսպես՝ այս երկու պարզ բառով են իրենց բնութագրում վերջին պատերազմի հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիները։ Նրանցից շատերի համայնքներում այժմ հանգրվանել է հակառակորդը, ոմանց տները հիմնահատակ ավերվել են, ոմանք էլ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա ապրելը սպառնալիք համարելով հրաժարվում են վերադառնալ ու գերադասում են մյուսների պես «օդից կախված» մնալ՝ առանց կարգավիճակի ու որևէ տեսլականի։ Հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թիրախավորվում էին ոչ միայն շփման գծին մոտ, այլև խորը թիկունքում՝ մինչև 90-100 կմ խորության վրա գտնվող բնակավայրերի խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները (պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 50 խաղաղ բնակիչ, այդ թվում` 1 երեխա, և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 9 երեխա), հրթիռակոծվող Արցախից մասսայաբար դուրս բերվեցին երեխաները, տարեցներն ու կանայք։ Հոկտեմբերի 24-ին հայտարարվեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական գնահատմամբ ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով Արցախի շուրջ 90,000 բնակիչ (բնակչության շուրջ 60 տոկոսը) լքել է մշտական բնակության վայրերը՝ տեղափոխվելով Արցախի և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրեր։ English Hanging in the Air: When Even Your Displacement Is Unrecognized Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդ օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ արեց տուն վերադառնալ։ Դրան հաջորդած մեկ ամսվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 50,000 քաղաքացի։ Համաձայն նույն հայտարարության՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ էին անցնելու ոչ միայն բանակցությունների առարկա 5+2 շրջանները՝ Ակնա (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան), Սանասար (Կուբաթլու), Քարվաճառ (Քելբաջար), Բերձոր (Լաչին), այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) կազմում
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ