Հետպատերազմական մտորումներ սփյուռքից

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Հրաժեշտի նամակ Շուշի քաղաքին Սիրելի՛ Շուշի, Այս ամենն ասես մղձավանջ լինի: Շատ եմ ցավում, որ կորցրինք քեզ: Ամիսներ են անցել այդ օրվանից: Հիմա քո հինավուրց ամրոցի պատերին օտար դրոշ է ծածանվում: Մարդիկ, որ սիրել, փայփայել, կառուցել են քեզ ու հոգ տարել քո եկեղեցիների մասին, կա՛մ վիրավորվել են, կա՛մ զոհվել առաջնագծում, կա՛մ էլ լքել իրենց հայրական տունը: Երբեմնի ջերմ կացարաններն այժմ կողոպտված են ու սառը, դատարկ, չոր պատերի վրա աղոտ հիշողություններ, ծիծաղ, լաց ու ճաքեր են մնացել: read in English Post-War Reflections From the Diaspora Այսօր՝ 2021 թվականին, երբ լսում եմ Շուշիի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի հայ բնակչության մահվան ու տեղահանության մասին, այդ պատկերներն ու ձայները կարծես արթնացնում են հին վերքերս, թե ինչպես պապս՝ Խաչեր Մենակյանը, ժամանակին ստիպված եղավ հեռանալ իր հայրենի քաղաքից՝ Կեսարիայից (այսօր՝ Անատոլիա), 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ. երբեք այլևս չվերադարձավ ու չտեսավ իր ընտանիքի կորած անդամներին, քրոջը՝ Զիֆլիին, եղբորը՝ Ավագին, ծնողներին՝ Տիրուհուն ու Ալեքսանին:   Ահա ես նրա բռնի տեղահանման ու աքսորի հետևանքով լողում եմ սփյուռքում՝ ամեն կերպ ջանալով արմատավորվել այս հողի վրա, որն էլ ժամանակին խլել են բնիկ Մոհոք ցեղերից, և որը այլևս կոչվում է ոչ թե Կանիեն'կեհակա, այլ Մոնրեալ: Նույն պատումը կրկնվում է, տրավման՝ խորանում: Այն հատում է ժամանակի ու կամայականության սահմանները, քանի որ բազմաթիվ մարդկանց տրավմաները միահյուսվում են հողի այս վերացական (մինչդեռ այնքան կոնկրետ) գաղափարում: Ասում եմ կամայական, որովհետև Արցախի դեպքում, 1920-ականներին Իոսիֆ Ստալինն այս հողը (որն այն ժամանակ բնակեցված էր հիմնականում հայերով) նվիրեց Ադրբեջանին, երբ կամայականորեն բաժանում էր տարածքը՝ ձևավորելով Խորհրդային Միությունը։ Երբ

The Terrain of “Living” Western Armenian Literature

Արեւմտահայ ապրող գրականութեան միջավայրը

Այս վերնագրի իւրաքանչիւր բառը կը պահանջէ կարճ բացատրութիւն մը, որպէսզի աւելի ըմբռնելի դառնայ վերլուծման մեկնակէտը։ «Արեւմտահայ» հասկացութիւնը, ի հարկէ, միայն կարելի է հասկնալ լեզուական իմաստով։ Մեծ Եղեռնի հետեւանքով յառաջացած աղէտալի խզումը եւ ցրուումը ենթադրեց «Արեւմտեան Հայաստան» (մերթ՝ Թրքահայաստան) հասկացութեան շիջումը որպէս մշակութային երեւոյթ եւ ծնունդը «Սփիւռք» հասկացութեան, որ իր վերջնական ձեւաւորումը սկսաւ ստանալ յատկապէս 1960ական թուականներուն, երբ վերապրողներուն եւ անոնց որդիներուն շառաւիղները ասպարէզ իջան։ Հետեւաբար, եթէ «արեւմտահայ» եւ «սփիւռքահայ» հասկացութիւններուն միջեւ ժառանգական գիծ մը կայ, անիկա ապահովուած է լեզուական գործօնի՝ արեւմտահայերէնի առկայութեամբ։ Հասկնալի է, ուրեմն, որ Սփիւռքի (խօսքը միշտ այսպէս կոչուած «դասական»՝ յետ-1915 Սփիւռքի, եւ ո՛չ թէ Հայաստանի երկրորդ անկախութեան ընթացքին յառաջացած «նոր» Սփիւռքի մասին է, որուն լեզուական գործօնը արդէն տարբեր է) այսպէս ասած մայրենի լեզուն արեւմտահայերէնն է, բայց հոն ստեղծագործուող գրականութիւնը այլեւս սփիւռքահայ կոչուելու վաւերական հիմքերը ունի՝ դեռ Նիկողոս Սարաֆեանի եւ Շահան Շահնուրի անուններով խորհրդանշուած «Փարիզի տղոց» օրերէն, եւ ա՛լ աւելիով՝ 1960ական թուականներուն հրապարակ իջած ու Պէյրութի «Ահեկան» հանդէսի շուրջ բոլորուած սերունդի օրերէն։ Բնական է, որ այդ գրականութիւնը իր բովանդակութեամբ, բնոյթով եւ այլ յատկանիշներով ամբողջութեամբ սփիւռքեան կնիք մը չունի, այսինքն՝ սփիւռքեան սահմանումի, հոգեբանութեան, վայրի, գոյութեան խնդիրները չ՚արծարծեր, բայց անշուշտ աշխարհագրական պատկանելիութեամբ մաս կը կազմէ Սփիւռքին։ Սփիւռքեան վերոյիշեալ կնիքը կ՚ենթադրէ, առաջին հերթին, ցոլացնել այն գիտակցութիւնը, թէ սփիւռքեան կացութիւնը ինքնաբաւ ու փակ միջավայրի մը ապրելակերպէն հեռու է, այլ պարտաւոր է փոխազդել շրջակայ միջավայրին եւ մշակոյթներուն հետ։ Իսկ այս փոխազդեցութեան առաջին գիծին վրայ կու գայ լեզուի հարցը։ Եթէ արեւմտահայերէնը Սփիւռքի մայրենի լեզուն է, այս բանաձեւումը պէտք է տարածուի նաեւ գրականութեան վրայ։ Բայց ի՞նչ է կարգավիճակը այն գրականութեան, որ Սփիւռքի

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Լրտեսաորս․ աղմուկ և իրական քրեական գործեր

Պետական դավաճանությունը շատ ծանր հոդված է։ Մատների վրա հաշված քրեական գործեր կան այս հոդվածով։ Սակայն վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո պետական դավաճանության, լրտեսության մասին տարբեր անձանց հասեցին արված հրապարակային մեղադրանքներն ու դրանց շուրջ մեդիա աղմուկը ստիպում է կարծել, թե ամեն անկյունում դավաճաններ ու գործակալներ են։

Առանց կրակ ծուխ եւ անծուխ կրակի մասին

Կարմիր սև սպիտակ. պատմել աննկարագրելիի մասին

Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը խոսում է իր` վերջերս հրապարակած «Կարմիր Սև Սպիտակ» ֆոտոպատումի մասին, որը ներկայացնում է ՄԻԱՎ-ով վարակված չորս կանանց պատմությունները: 2021 թ. մարտի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4217 դեպք, որոնցից 1292` իգական սեռի ներկայացուցիչների մոտ, ովքեր վարակվում են մեծամասամբ իրենց ամուսիններից: Չնայած որ արևմուտքում հիվանդության հանդեպ ընկալումը թերևս վաղուց փոխվել է` Հայաստանյան թեման շարունակում է մանալ տաբու:

The Prospects of Electric Mobility in Armenia

Էլեկտրական տրանսպորտի ներդրման հեռանկարները Հայաստանում

Հեռավոր 1972-ին, երբ Տեսլայի հիմնադիր Էլոն Մասկը մեկ տարեկան էր, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մատենադարանի դիմաց, կանգնած էր առաջին հայկական էլեկտրամոբիլը, մշակված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, տեխնիկական գիտությունների թեկնածու Էմիլ Դիլանյանի ղեկավարությամբ։

Khatchik DerGhougassian

Զրոյական կէտ. Սփիւռքեան խնդիրին վերադարձը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Քառասունչորսօրեայ պատերազմը Սփիւռքին համար պիտի հանդիսանա՞յ դարձակէտ ինքնիր մասին մտածելու և Սփիւռքեան oրակարգ կամ նախագիծ ճշդելու համար: Պատերազմէն առաջ/յետոյ բաժանման գիծ մը պիտի զարգանա՞յ սփիւռքեան մտածողութեան մէջ ե՛ւ տեսական բանաձևումներու բանավէճի զարգացման համար ի խնդիր իր գոյավիճակի ընկալման յստակացման, ե՛ւ մարդուժի և ֆինանսներու սահմանափակումներու և աշխարհասփռուածութեան պայմաններու մէջ գործնական նախաձեռնութիւններու առաջնահերթութեանց ճշդումին համար: Նման հարցադրումներու բանաձևումի մեկնակէտ կը հանդիսանան հինգ դիտարկումներ: read in English Ground Zero: Back to the Question of the Diaspora Առաջին, հակառակ սփիւռքագիտութեան յառաջընթացին և ստեղծած հետաքրքրութեան, Սփիւռքեան գործընթացը համայնքներու ոլորտին մէջ ամենալայն ու բազմատեսակ աշխատանքային դաշտերու հասկացողութեամբ, գիտակցաբար թէ «ընթացիկի ուժ»ի, կամ՝ «իներցիա», հանգստաւէտութեան թելադրանքով, ի մասնաւորի 1988-էն (Արցախեան շարժում և երկրաշարժ) սկսեալ և մասնաւորաբար 1991-էն (անկախութիւն) յետոյ, մտածուած և նախաձեռնուած է հայրենիքի հետ ուղղահայեաց յարաբերութիւններու ոլորտին մէջ: Երևոյթը հարազատ է հայրենիքէն դուրս ապրող աշխարհացրիւ և համայնքներու մէջ կազմակերպուած հայութիւնը իմաստաբանականօրէն որպէս «Սփիւռք» բնորոշելու սկսած ազգային քաղաքական մտածողութեան մը առաջացուցած յարացոյցին, և անոր հետևումով զարգացած բառապաշարով յատկանշուած խօսոյթին: Այսինքն պարզեցնելու համար ինքնին առանձին քննարկման հրաւիրող թեմայ մը, սփիւռքեան գոյավիճակը «բնական» չի կրնար ըլլալ, լոկ «սպասման» իրավիճակ մըն է, ըստ Աւետիս Ահարոնեանի: Սփիւռքի մէջ ազգային ինքնութեան «նահանջ»ը, Շահնուրեան իմաստով, Սփիւռքի մէջ աքսորեալ հայուն մահուան սպառնալիքը , և «փրկութեան» միակ միջոցը հայրենադարձութիւնն է, կամ «Մեծ Երազ»ը միտքը պատկերաւորելու համար Գերսամ Ահարոնեանի 1964-ի գրքի (Մեծ Երազի ճամբուն վրայ) խորագրէն յղացքի փոխ-առումով: Այդ թէկուզ և երբեք որպէս Սփիւռքեան տեսութիւն չբանաձևուած յարացոյցը այնուամենայնիւ, ջ հայկական գերիշխան պետութեան մը բացակայութեան պայմաններուն մէջ (1920-1991), Սփիւռքին յատուկ էր այնքան որ, թերևս հակասականօրէն, գոյավիճակի մը

Ցեղասպանությունն ու արևմտահայ կանայք. Վերապրում առանց ապաքինման

Ցեղասպանությունն ու արևմտահայ կանայք. Վերապրում առանց ապաքինման

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր արևմտահայ կանայք ենթարկվեցին բռնության, իսկ նրանցից շատերը հայտնվեցին մահմեդական ընտանիքներում: Ցեղասպանությունից որոշ ժամանակ ստեղծված փրկության կոմիտեները սկսեցին գտնել այդ կանանց և վերադարձնել հայ հասարակություն: Որքան էլ որ կարևոր էր ոտքի կանգնեցնել հայ ազգը, ցեղասպանության արհավիրքից դեռևս չապաքնիված կանանից շատերի համար ապագան պարտադրեց ևս մեկ վերապրում: Ցեղասպանագետ, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակակիր Աննա Ալեքսանյանը խոսում է հայ հասարակություն վերադարձած կանանց, պարտադրված ամուսնությունների և դրանից բխող խնդիրների մասին:

Page 38 of 60 1 2 3 4 34 35 36 37 38 39 40 41 42 57 58 59 60