Քաղաքացիական հասարակությունը՝ մարդու իրավունքների պաշտպան

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: 2018 թվականին, հայաստանյան  քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունից հետո հաճախ հնչեցվող հարցերից մեկը դա քաղաքացիական հասարակության դերի մասին հարցադրումն էր, թե ինչ ազդեցություն ունեցան քաղաքացիական շարժումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներն ու խմբերը քաղաքական այդ գործընթացի հասունացման ու իրագործման վրա և ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը՝  նոր իրավիճակում։ Շատերը գտնում էին, որ քաղաքացիական հասարակությունը պետք է փոխի իր մոտեցումները, գործելաոճն ու լեզուն, քանի որ 2018 թվականին բոլորովին այլ իրավիճակ է, նոր մարդիկ են ստանձնել կառավարման ղեկը, որոնց մեջ կան ակտիվիստներ, հանրային գործիչներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել սոցիալական շարժումներին ու կգործեն նոր արժեքներով և նոր մեթոդներով։ Հնչում էին կարծիքներ, որ նոր ձևավորված կառավարությանը պետք է նվազ քննադատաբար վերաբերվել, նրանք անփորձ են, կսովորեն, ժամանակ է պետք, ուստի, քաղաքացիական հասարակությունը պետք է որոշակի դադար տա և ընձեռի այդ հնարավորությունը։  Կային նաև տեսակետներ, որ քաղաքացիական ինստիտուտները պետք է շարունակեն իրենց հանրային վերահսկողության և հաշվետվողականության հետևողականության գործառույթը, հակառակ դեպքում անփորձները կհայտնվեն «ջերմոցային» պայմաններում և տոտալ անպատասխանատվության տիրույթում։ Իհարկե, կան նաև քաղաքացիական հասարակությունը թիրախավորող, դավադրապաշտապաշտական առասպելներ հյուսող և հանրային վախերի ու նախապաշարմունքների վրա ազդեցություն թողնող խմբեր, սակայն նրանք առաջնորդվում են հակաժողովրդավարական, մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներիը մերժող, տոտալիտար համակարգերին հատուկ մոտեցումներով, ուստի, այս հոդվածի համատեքստում այդ խմբերի կողմից հնչեցվող ապակողմնորոշող մոտեցումները վերլուծության ենթակա չեն, և որևէ կերպ չեն կարող համարվել գիտելիքահենք մոտեցում՝ քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը վերլուծելու տեսանկյունից։ Այս կարծիքների և տեսակետների առաջացման պատճառն այն է, որ իրականում չի գիտակցվել, թե ինչպիսի դերակատարում ունի քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության կայացման գործում և ինչ

Understanding the Government Programme

Հայերեն բառերից թվային ծառեր

Հայերեն ծառադարան ծրագրի ղեկավար Մարատ Յավրումյանը պատմում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորված բնական լեզվով տեքստերի մեքենական վերլուծության համակարգերերի ստեղծման գործընթացի և հայերենը՝ թվային հարթակում ավելի գործածելի և մատչելի դարձնելու, ինչպես նաև մեծ կազմակերպությունների հետ համագործակցելու տարբերակների մասին։

Մայրերի ու փոքրիկների համար հարմարավետ միջավայր աշխատավայրում․ ո՞վ է շահում

Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:

Demarcating the Armenia-Azerbaijan Border Through International Mediation, Not Violence

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը միջազգային միջնորդությամբ, այլ ոչ բռնությամբ

Այն, ինչ ներկայացվել է որպես սահմանագծման խնդիր, ավելիէ ուժգնացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանն ուղղված սպառնալիքները: Ռազմական գործողությունների ներկայիս աճի համատեքստը չի կարող արդյունավետ լինել. գործընթացը պետք է վերադառնա միջազգային նորմերի դաշտ, գրում է Սոսի Թաթիկյանը: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրությանը:

Global Water Scarcity and Its Implications for Armenia

Սակավաջրության խնդիրը աշխարհում ու հնարավոր հետևանքները Հայաստանում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ջուրը կյանք է, պնդում է հայտնի ասացվածքը: Եթե մարդը մի քանի տասնյակ օր կարող է ապրել առանց սննդի, ապա առանց ջրի երեք օրից ավելի չի ապրի: Երբ բացում ենք ծորակը, շատերս ըստ արժանվույն չենք գնահատում ջրի արժեքը՝ որտեղից է գալիս, ինչ ցանցով է հոսում, որակի ապահովման ինչ գործիքներ են երաշխավորում դրա անվտանգությունը: Միշտ զայրանում ենք, երբ ջրամատակարարումը ժամանակավորապես ընդհատվում է, կամ ջրի ճնշումն է թուլանում, կամ էլ ջրի որակը վատանում: Մենք չենք էլ անդրադառնում, որ հետևողականորեն վատնում ենք ջրային պաշարները, երբ բաց ենք թողնում ծորակը, երկար ցնցուղ ընդունում, ամեն օր լվանում հագուստը։ Աշխարհի 43 երկրում ավելի քան 2 միլիարդ մարդ սակավաջրության լուրջ վտանգի առաջ է կանգնած, ինչը նշանակում է, որ նրանք չունեն մաքուր, անվտանգ ու որակյալ խմելու ջրի բավարար պաշարներ կամ առհասարակ զրկված են դրանից: Արդեն 2025 թվականին աշխարհի բնակչության կեսն ունենալու է ջրի սակավության խնդիր, իսկ 2050-ին 5,7 միլիարդ մարդ տարեկան առնվազն մեկ ամիս ամենայն հավանականությամբ ապրելու է ջրասակավ տարածքներում: Այսօր աշխարհի բնակչության մոտ մեկ վեցերորդը զրկված է խմելու ջրից, մեկ երրորդը չի կարող իրեն թույլ տալ ջուր օգտագործել տնային կարիքների համար, ավելի քան մեկ միլիարդ մարդ օգտագործում է օրական վեց լիտրից պակաս ջուր, իսկ չորս միլիոն մարդ ամեն տարի մահանում է ջրազրկմամբ պայմանավորված հիվանդություններից: Այս թվերը, անկասկած, ապշեցնող են: Դրանք, անշուշտ, չեն շրջանցում նաև մեր տարածաշրջանը, եթե հաշվի առնենք, որ ջրային պաշարների սակավության և ջրի անվտանգության խնդիրներն առաջիկայում բարդացնելու են Հարավային Կովկասի առջև ծառացած առանց այդ էլ բարդ խնդիրները։ Աշխարհի բնակչության կտրուկ աճը, արդյունաբերացումը և ոռոգվող գյուղատնտեսության ինտենսիվացումը, սրընթաց ուրբանիզացիան, կենցաղային պայմանների բարելավումն ու զանգվածային

Irrigating Efficiently

Ինչպես է ոռոգվում Հայաստանը

Հայաստանի գյուղատնտեսներին անհրաժեշտ է ոռոգման ջուր՝ հողը սնուցելու համար, սակայն մի շարք խոչընդոտներ խանգարում են: Ջրամատակարարման համակարգի վատ վիճակի պատճառով ոռոգման ջրի 40-50 տոկոսը կորչում է մինչև վերջնակետին հասնելը:

Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

Ուսուցիչներն ու քաղաքականություն մշակողները հաճախ պնդում են, որ ավելի փոքր դասարաններ ունենալը կբարելավի աշակերտների ուսումնառությունն ու կրթական արդյունքները: Արդյո՞ք դա իրոք այդպես է, և, եթե այո, ապա ստացած արդյունքն ու դրան հասնելու համար ծախսվող գումարն արդյո՞ք իրար համարժեք են, թե՞ ոչ։ Այս թողարկման շրջանակում քննարկում ենք դասարանում աշակերտների թվի նվազեցման հետևանքները, հնարավոր լավ ու վատ կողմերը, ինչպես նաև քննարկում, թե ինչ արժե դա անելն ու արդյոք ծախսին համարժեք արդյունքներ հնարավոր է ստանալ, թե ոչ: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։

The Ups and Downs of Lake Sevan

Սևանա լճի վերելքն ու անկումը

էկոհամակարգի Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Սևանա լիճը Հարավային Կովկասի ամենամեծ ջրային ավազանն է: Այն քաղցրահամ և բարձրալեռնային լիճ է, ծովի մակարդակից ավելի քան 1.900 մետր բարձրության վրա, կենսական նշանակություն ունի Հայաստանի ձկնորսության, զբոսաշրջության (հատկապես ներքին), գյուղատնտեսության, արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի համար: Սևանը զբաղեցնում է 1.278 քառակուսի կմ մակերես կամ Հայաստանի ամբողջ տարածքի 4,3%-ը։ Լճի ավազանը Գեղարքունիքի մարզում է, որի բնակչությունը 230.000 մարդ է (երկրի ամբողջ բնակչության 8%-ը): Լիճը սնվում է 28 գետերից ու վտակներից: Արտահոսքի առումով հստակ կարգավորվող Հրազդան գետը, որը հոսում է Հայաստանի կենտրոնական հատվածով ու թափվում Արաքս, լճից սկիզբ առնող միակ գետն է։ Խորհրդային վաղ տարիներից Սևանում տեղի են ունեցել ջրի մակարդակի արմատական փոփոխություններ, որը բնապահպանական տևական խնդիրներ է առաջացրել լճի էկոհամակարգի համար:   Չորացնել (և փրկել) լիճը 1930-ականներից խորհրդային իշխանությունները լիճն օգտագործում էին երկրի ինդուստրիալացման ու գյուղատնտեսության արդիականացման իրենց հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար։ 1930-1960 թթ. Հրազդանի վրա կառուցվեց յոթ հիդրոէլեկտրակայան՝ ձևավորելով հանրապետության ամենից մեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Կառուցվում էին նաև ջրանցքներ՝ Արարատյան դաշտի բերրի հողերը ոռոգելու համար։ 1933 թվականին, երբ սկսվեց լճի ջրի մակարդակի իջեցման առաջին ծրագիրը, այն ծովի մակարդակից բարձր էր 1.916 մետրով, ծավալը 58,5 մլրդ խմ էր, առավելագույն խորությունը՝ 99 մետր: 1933-1949 թթ. Խորհրդային Հայաստանը փոխեց Հրազդանի հունը և լճի մակարդակից շուրջ 40 մ ցածր թունել կառուցեց՝ հիդրոկայանները սնելու համար: Դրանից հետո լճի մակարդակը սկսեց իջնել տարեկան ավելի քան մեկ մետրով: Սևանա լճի հայտնի կղզին, որտեղ նշանավոր Սևանավանքն է, վերածվեց թերակղզու: 1990-ականների կեսերին Սևանի մակարդակն իջել էր 19 մետրով և այն ջրիմուռապատվել էր, ինչը լճում ֆոսֆորի, ազոտի և օրգանական այլ նյութերի գերավելցուկի հետևանք էր: Հավասարակշռությունը վերականգնելու և Արալյան

Meghri: A Fuselage of Memory

Մեղրի։ Հիշողության ֆյուզելյաժ

Անկախության տարիներից ի վեր Հայաստանի համայնքներից քչերն են զգուշությամբ ու սրտի թրթիռով վերաբերվում նրան, ինչ հետազոտողներն անվանում են լոկալ ինքնություն։ Մեղրեցիներին սակայն հաջողվել է ստեղծել այլընտրանքային մի տարածք որտեղ պահպանվում է անցյալը իր թաղերով, մարդկանցով, ապրումներով ու փորձառություններով:

Page 34 of 60 1 2 3 4 30 31 32 33 34 35 36 37 38 57 58 59 60