Հոբիթի տունը

Հոբիթի տունը

«Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքից Նարինե Աբգարյանի «Հոբիթի տունը» պատմվածքն այն տեղի մասին «ուր մեզ թույլատրված է երջանիկ լինել՝ անզուսպ ու ընդմիշտ»։ Պատմվածքը թարգմանել է Արմեն Հայաստանցին:

Հարցումները կեղծ մեծամասնությամբ ընտրության հավանականության օգտին են

Վերջերս հրապարակվել են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հեռախոսային վերջին հարցման արդյունքները։ Դրանց հիման վրա կազմված մանդատների կանխատեսումը խնդրահարույց է, քանի որ այն ենթադրում է կեղծ մեծամասնության սցենար։ Հարութ Մանուկյանն վերլուծում է այդ արդյունքները։

1919-ի համապետական ընտրությունները

Թեև կարճ կյանք ունեցած Հայաստանի Առաջին Հանրապետությունը հաճախ դիտարկվում է կառավարության գործունեության՝ ռազմական գործողությունների, պետական պաշտպանության, սոցիալական հարցերի և արտաքին քաղաքականության տեսանկյունից, այդ ժամանակաշրջանի ընտրական գործընթացները որոշ առումներով զուգահեռվում են այսօրվա իրականությանը։

Diaspora Conceptualizations and the Realities of the Armenian Diaspora: Some Preliminary Observations

Սփյուռքի կոնցեպտուալացումն ու հայկական սփյուռքի իրողությունները. նախնական դիտարկումներ

«Այնտեղ, որտեղ ժամանակին ցրոնքներ էին, այժմ սփյուռքն է» ։ «Սփյուռքը պետք է...», «Սփյուռքը պարտավոր է...» ընդհանրական արտահայտությունները, որոնք որպես կանոն լրացվում են գործողություն ցույց տվող բայերով, ասենք՝ «անել», «ընդունել», «(չ)միջամտել», «(չ)մասնակցել» և այլն, բավական տարածված են պաշտոնյաների, պետական մարմինների ու սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարների, խմբագիրների, լրագրողների, հրապարակախոսների կամ պատահական մեկնաբանների դատողություններում, և ոչ միայն հայերի շրջանում: «Սփյուռքը պետք է օգնի», «Սփյուռքը պետք է գործի» Google-ով հասարակ որոնումն իսկ անհամար օրինակներ կբերի։ Սփյուռքը նման արտահայտություններում օժտված է ազատ կամքով, ընկալվում և կոնցեպտուալացվում է որպես սոցիալական միավոր, որն ունակ է փոխհամաձայնեցված ու հավաքական վարքագիծ դրսևորելու: Ամփոփ այս հոդվածիս նպատակը սփյուռքների և, մասնավորապես, հայկական սփյուռքի խնդիրները ընդհանրական նման ընկալումներից դուրս ներկայացնելն է՝ հիմնվելով սփյուռքի կոնցեպտուալացման երեք հիմնական մոտեցումների վրա և քննարկելով հայկական սփյուռքի պատմական ու ժամանակակից իրողությունները: Հոդվածի առաջին հատվածում ներկայացնելու եմ սփյուռքների կոնցեպտուալացման երեք հիմնական մոտեցումների ամփոփ նկարագրությունը, որոնք մշակվել են սկսած 1980-ականներից՝ միգրացիայի, անդրազգայնության ու սփյուռքների զուգադրական և տեսական ուսումնասիրությունների շրջանակում : Երկրորդ հատվածում խոսվելու է այն մասին, թե ինչպես կարող են այս երեք մոտեցումները օժանդակել կամ խոչընդոտել հայկական սփյուռքի պատմական և ժամանակակից իրողությունների ընկալմանը: Կեզրափակեմ հայկական սփյուռքի որոշ խնդիրների նկարագրությամբ ու ենթադրությամբ, որ չնայած հայկական սփյուռքի ուսումնասիրությունները կարող են շահել սփյուռքի տարբեր կոնցեպտուալացումների ընտրովի ու զուգորդված կիրառությունից, այդուհանդերձ մոտեցումներից որևէ մեկին նախապատվություն տալը կարող է աղավաղել հայկական սփյուռքի պատմական ու ժամանակակից իրողությունների ամբողջական ընկալումը։   Սփյուռքների կոնցեպտուալացում. մոտեցումներ Սփյուռքների վերաբերյալ հետազոտություններին թեև այդպես էլ չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ այս հասկացության սահմանման շուրջ, սակայն դրանք կոնցեպտուալացման երեք հիմնական մոտեցումներ առաջ քաշեցին՝ սփյուռքը որպես էթնիկ հավաքականության ենթատեսակ (այստեղից էլ «էթնիկ

Emergency Medical Care: How Anticipating Catastrophe Makes a Difference

Շտապ և անհետաձգելի բուժօգնություն. աղետի կանխատեսումը շատ բան կարող է փոխել

Ժամանակն է կտրուկ բարձրացնել աղետներին պատրաստվածության մակարդակը և զարգացնել անհետաձգելի բուժօգնության ոլորտը՝ ձեռնարկելով ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ և արձագանքումից անցում կատարել կանխարգելման և հետևանքների մեղմման:

Are Armenia-EU Trade Relations Entering a New Stage?

ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները նոր փուլ են մտնում

Քովիդ-19-ը և 2020 թվականի Արցախյան պատերազմը ազդեցին Հայաստան-ԵՄ առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա: Հայաստանը առկա ռիսկերն ու հնարավորությունները պետք է հավասարակշռի երկու ուղղությամբ ՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում և որպես Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկիր։

Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը հումանիտար օգնությունն էր 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց 25,000 մարդ, մոտ կես միլիոն մարդ մնաց անօթևան, իսկ ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները զգալի են մինչ օրս։ read in English A Defining Moment for the Armenian Diaspora? Some Preliminary Reflections Բոլորովին վերջերս սփյուռքը համախմբվեց Լիբանանում ու Սիրիայում ճգնաժամերը հաղթահարելու շուրջ, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կան: Երբ ինձ հարցնում են, թե վերջին արցախյան պատերազմն ինչ ազդեցություն թողեց հայկական սփյուռքի վրա, ես՝ որպես սփյուռքի հետազոտող, նշում եմ, որ սա հերթական ճգնաժամն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, իսկ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ իմ նախնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ սա որոշիչ պահ է, որը կարող է բեկումնային լինել: Էննի Բակալյանն ամերիկահայերի մասին իր հայտնի աշխատության մեջ անդրադառնում է սփյուռքի սերնդափոխության խնդիրներին, մասնավորապես՝ անցմանը «ավանդական ինքնությունից խորհրդանշականի» ու «հայ լինելուց հայ զգալու»։ Հայկականությունը մասնավոր ու անհատական որոշման հարց է, որը սահմանափակվում է ընտանեկան կապերով, երբեմն նաև եկեղեցական ու համայնքային ներգրավվածությամբ՝ հիմնված տարատեսակ մշակութային ու խորհրդանշական քայլերի կամ հետաքրքրությունների վրա: Վերջին պատերազմը միանշանակ ամրապնդեց «հայկականության զգացումը» սփյուռքում. այն ականատեսը եղավ հետխորհրդային փոքրիկ մի հանրապետության պայքարի, որը թավշյա հեղափոխությունից հետո հռչակվել էր որպես տարածաշրջանում հույսի ու ժողովրդավարության փարոս: Բայց

Առանց կրակ ծուխ եւ անծուխ կրակի մասին

Հանգուցյալի դերը հուղարկավորության ժամանակ

Ծածկել հայելիները, երեք անգամ պտտել դագաղը և այսպես շարունակ: Հայ հասարակության մեջ խորապես արմատացած հուղարկավորության և թաղման ծեսերը ժամանակի ընթացքում փոփոխվում են և այսօր ավելի մոդեռնիստական միտում ունեն: Մարդաբան Սմբատ Հակոբյան խոսում է Հայաստանում թաղման և հուղարկավորության ծեսի, սովորույթների և դրանց միջոցով հայ հասարակությունն ընկալելու մասին:

Page 37 of 60 1 2 3 4 33 34 35 36 37 38 39 40 41 57 58 59 60