EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Մրտ 19, 2024

Էլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ

Աստղիկ Կարապետյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

«Հենց փետրվարի 1-ին եմ փորձել օգտվել համակարգից։ Ճիշտն ասած, երբ առաջին հայցը փորձեցի մուտքագրել, տեխնիկական խնդիրներ առաջ եկան»,- պատմում է փաստաբան Գուրգեն Թորոսյանը։ Նա քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի առաջին օգտագործողներից է։ 

Քաղաքացիական նոր գործերով 2024 թվականի փետրվարի 1-ից դատավարական բոլոր փաստաթղթերը կազմվում և ներկայացվում են դատարանին էլեկտրոնային համակարգով։ Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն ասում է, որ դատարանին փաստաթղթերը էլեկտրոնային կերպով ներկայացնելը պարտադիր է գրեթե բոլորի համար՝ պետական և տեղեկան ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, փաստաբանների, նոտարների, հավաստագրված հաշտարարների և այլն։ Սակայն ֆիզիկական անձանց այս պարտադրանքը կվերաբերի միայն, երբ նրանք առնվազն մեկ անգամ համակարգով կատարեն որևէ գործողություն, դրանից հետո նույնպես պետք է օգտվեն համակարգից, չօգտվելու դեպքում՝ պետք է գործը քննող դատարանին տեղյակ պահեն համակարգից օգտվելու անհնարինության մասին։

Գուրգեն Թորոսյանը պատմում է, որ առաջին օրը համակարգը նախ էլեկտրոնային ստորագրությունը չի ճանաչել, իսկ հետո պետական տուրքի վճարման կոդը, սակայն այս խնդիրները որոշ ժամանակ անց լուծվել են։ Իսկ արդեն փետրվարի 3-ին և 4-ին համակարգն ընդհանրապես չի աշխատել․ «Գրված էր` մի քանի ժամ չի աշխատի համակարգը, սակայն դա տևեց 2 ամբողջական օր»։ 

Փաստաբանն ասում է, եթե իրենց համար պարտադիր է էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերի կազմումն ու ներկայացումը, ապա համակարգը պետք է մշտապես հասանելի լինի՝ նաև ոչ աշխատանքային օրերին, քանի որ զբաղվածության պատճառով շատերը նաև ոչ աշխատանքային օրերին են աշխատում։ Նա նշում է նաև մի շարք այլ խնդիրների մասին, օրինակ, որ համակարգը թույլ չի տալիս արդեն իսկ գրանցված տվյալների փոփոխություններ անել (հասցե, հեռախոսահամար)։ 

Փաստաբան Լուսինե Վիրաբյանի խոսքով՝ եթե համակարգը նորմալ աշխատի և պարբերաբար խափանումներ չլինեն, ինչպես «Դատալեքս» տեղեկատվական համակարգի դեպքում է, ապա սա բավականին հաջողված նախագիծ կհամարվի․

«Դեռ նոր է, բնականաբար, խափանումներ կլինեն։ Իսկ եթե հետագայում խափանումները քրոնիկ լինեն, դրանք, օրինակ, կարող են հանգեցնել փաստաթղթերի ներկայացման ժամկետների խախտման՝ իրենց բացասական հետևանքներով»: 

Փոխնախարար Մկրտչյանն ասում է, որ առաջիկայում ծանր աշխատանքային օրեր են ունենալու՝ այս համակարգը գործարկման սկզբնական փուլում է, իսկ գործունեության ծավալն ընդգրկուն է․ այն էլեկտրոնային արդարադատության (ԷԱ) միասնական կառավարման համակարգի ստեղծման ամենամեծ քայլերից մեկն է։ 

 

Միասնական համակարգի նպատակը

2022-ի հուլիսի 21-ին կառավարության որոշմամբ ընդունվեց դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Ռազմավարության առաջին նպատակը ԷԱ միասնական կառավարման համակարգի ստեղծումն է և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը։ Այսպիսով, նախատեսվում է՝ 

  • ստեղծել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ դատական, իրավապահ (հետաքննության, նախաքննության մարմիններ և դատախազություն), իրավակիրառ (հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և պրոբացիոն ծառայություններ) և այլ մարմինների միջև,
  • արդիականացնել դատարանների և արդարադատության ոլորտի այլ մարմինների գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը,
  • ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի դատական գործերի փոխանցումը դատարանների միջև, գործարկել դատական կողմերի և դատարանի միջև ծանուցման համակարգ՝ դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով դարձնելու համար,
  • ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ապահովել պաշտոնական առցանց նամակագրությունը, էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջև, հնարավորություն կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց կապ հաստատել, դիմում, բողոք և այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, գործի ընթացքին հետևել առցանց,
  • ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում, միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, ապահովել թվային արխիվների ստեղծումը:

Այս նպատակներին հասնելու համար սահմանված է 21 գործողություն։ Ներկայումս ամբողջությամբ կատարվել է այս գործողություններից 7-ը, 1-ը՝ մասամբ, և 13-ը  կատարված չեն։ 

Արդեն իսկ մշակվել և գործարկվել են «Էլեկտրոնային դատարան»-ի  քաղաքացիական և սնանկության գործերով էլեկտրոնային մոդուլները, էլեկտրոնային հաշտարարության համակարգը՝ e-mediation.am-ը, ծանուցումների միասնական համակարգը՝ notify.e-gov.am-ը, պրոբացիայի ծառայության էլեկտրոնային համակարգը՝ e-probation-ը, մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային համակարգը՝ e-criminal case: 

Նախատեսված է, որ այս տարվա ընթացքում կգործարկվեն վարչական և քրեական դատավարության էլեկտրոնային մոդուլները, կարդիականացվեն քրեակատարողական ծառայության e-penitentiary և պետական ռեգիստրի e-register համակարգերը, կգործարկվի առցանց ռեժիմում դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակման գործիքը, կներդվի և կգործարկվի «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական հարթակը և այլն։  

Ինչ վերաբերում է մինչ ռազմավարությունը ստեղծված ու գործող էլեկտրոնային հարթակներին (օրինակ, e-draft.am, arlis.am, datalex.am և այլն), արդարադատության փոխնախարարն ասում է, որ դրանցից մի մասը, որոնք դեռևս գործառնական են, ապա կարդիականացվեն, որոշների փոխարեն կստեղծվեն նորերը, եթե դրանք դժվարությամբ են աշխատում։

Հաշվի առնելով այն, որ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում լայնորեն անցում է արվում թվային տեխնոլոգիաներին, արդարադատության ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրումը բնական է համարում «Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության կենտրոնի հետազոտող, փաստաբան Տաթևիկ Ղարիբյանը։ Միևնույն ժամանակ նշում է, որ այս համակարգն իր հետ բերում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր, օրինակ՝ տվյալների բազաների անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և այլն։ 

Սրա վերաբերյալ արդարադատության փոխնախարարն ասում է, որ էլեկտրոնային համակարգերի ստեղծումն ու գործարկումը մրցութային գնման միջոցով պատվիրակվում է անկախ կազմակերպություններին․ 

«Անվտանագային հարցերը սպասարկող և ստեղծող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների դաշտում են»։ 

Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, փոխնախարարը նշում է, որ էլեկտրոնային համակարգերի գործարկմանը վերաբերող օրենսդրության մշակման գործընթացին մասնակցում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և որևէ ռիսկի դեպքում համապատասխան արձագանքներ կլինեն։ 

Իսկ, ընդհանուր առմամբ, ավելի հաճախ խոսվում է ակնկալվող դրական ազդեցությունների մասին։

«Էլեկտրոնային արդարադատությունը դատական համակարգի բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից մեկն է, որի իրականացմամբ մենք ակնկալում ենք դատարանների բեռնաթափում,  դատարանների մատչելիության ավելացում, դատաքննությունների թափանցիկություն, կոռուպցիոն ռիսկերից հեռու դատավարություններ»,- ասում է արդարադատության փոխնախարարը։

 

Ծախսեր

Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների փաստաթղթի (կառավարության որոշման 2-րդ հավելված) համաձայն՝ 21 գործողության կատարման համար անհրաժեշտ է շուրջ 5 միլիարդ դրամ (մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ֆինանսավորման աղբյուրներ դիտարկվում են վարկային կամ դրամաշնորհային միջոցները, պետական բյուջեն։ 

Դատական, Քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիական և վարչական դատավարությունները էլեկտրոնային դարձնելը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:

Այս նույն փաստաթղթում նշվում է նաև, որ 2023-ի համար փոստային կապի ծառայության գծով բյուջեի չափը կազմել է շուրջ 1 միլիարդ դրամ։ Թեև ենթադրվում է, որ այս ծախսերը նվազելու են, սակայն դրանց նվազման հստակ չափ չի նշվում՝ հաշվի առնելով այն, որ պարզ չէ, թե գործերի քանի տոկոսի դեպքում կկիրառվեն էլեկտրոնային արդարադատության գործիքները։

Մինչդեռ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նախորդ տարվա դեկտեմբերին քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը գործարկելու մասին հայտարարության մեջ ասել է․ 

«Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ դրամ»:

Ի դեպ, Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների փաստաթղթի համաձայն, գրեթե նույնքան էլ անհրաժեշտ է եղել այդ համակարգի ներդրման համար։

 

Ակնկալիքը՝ արդյունավետ և հասանելի արդարադատություն

Փաստաբան Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ դատական համակարգը գնահատելու հիմնական չափանիշներն են արդյունավետությունը (ծախսարդյունավետությունը և թե որքանով է համակարգը հասնում նպատակին՝ արդարադատության իրականացմանը), բարեվարքությունն ու անկախությունը։ 

«Եթե ստեղծվի այն համակարգը, որը նախատեսվում է ռազմավարությամբ, ԷԱ-ն կարող է ազդել արդյունավետության վրա։ Օրինակ, փոստում հերթ կանգնելու, նամակներն ուղարկելու խնդիր չի լինի, կողմերից մեկին ծանուցում չուղարկելու պատճառով գործը վերադարձնելու խնդիր չի լինի։ Տեխնիկական մանր խնդիրներ կան, որոնք գործի քննությունը դանդաղեցնում են այնքան, որ փաստացի արդարադատություն չի իրականացվում»,- ասում է Ղարիբյանը։ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն ընդգծում է վիճակագրական էլեկտրոնային գործիք ունենալու կարևորությունը. 

«Թեև Դատական օրենսգրքով (հոդված 18,- հեղ․) սահմանված է վիճակագրության վարումը, սակայն փաստացի վիճակագրական վերլուծական գործիքը չկա»։ 

Ռազմավարության մեջ նույնպես նշվում է, որ դատական համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը և վիճակագրությունն ունեն սահմանափակ հասանելիություն․ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում հասանելի վիճակագրական տվյալները ժամանակին չեն թարմացվում, տվյալներն ինքնաշխատ կերպով չեն հավաքվում և օգտագործողի համար հարմար չեն։ Ի դեպ, այս խնդրին նույնպես բախվել էինք․ կային վիճակագրական տվյալների անհամապատասխանություններ, նաև փաստաթղթերը ոչ unicode կոդային համակարգով էին։ 

«Առանց վիճակագրության հնարավոր չէ գնահատել դատավորի գործունեության արդյունավետությունը»,- ասում է Պետրոսյանը՝ նշելով, որ արդյունավետության մասին վկայող կարևոր տվյալներ են, թե գործի քննությունը որքան է տևում, ինչ պարբերականությամբ ու քանակով են նիստեր նշանակվում և այլն։ 

Էլեկտրոնային գործիքի ներդրման դեպքում նախատեսվում է ունենալ հասանելի, առցանց ռեժիմում գործող, դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակում։ Եվ ակնկալվում է, որ սա կբարձրացնի դատական իշխանության հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը (բարեվարքության չափանիշ)։ 

Ակնկալվող մյուս դրական ազդեցությունը, որի մասին խոսում են մասնագետները, մատչելիությունն է․ էլեկտրոնային դատարանը հնարավորություն կտա խնայել ժամանակ և ֆիզիկապես չհասնել դատարան՝ փաստաթղթեր մուտք անելու կամ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը հատկապես ավելի հասանելի կդառնա հեռավոր բնակավայրերում ապրող մարդկանց և խոցելի խմբերի, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 

Միևնույն ժամանակ, սա որոշակիորեն կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը։ 

«Փաստացի, ավելի դյուրին է դարձվում դատարանի գործունեությունը, եթե զուտ տեխնիկական ասպկետով նայենք։ Ժամանակ ու մարդկային ռեսուրս է խնայվում և դատական բովանդակության վրա կենտրոնանալու ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում»,- ասում է Պետրոսյանը։ 

Այսպիսով, նախատեսվում է, որ 2026-ին ամբողջությամբ գործարկվելու է ԷԱ միասնական կառավարման համակարգը։ Արդարադատության փոխնախարարը նշում է, որ ռազմավարությամբ սահմանված գործողությունների իրականացման ժամկետներում կարող են շեղումներ լինել, սակայն դրանք ընդհանուր բարեփոխումների «տեմպը գցող» շեղումներ չեն և արվում է ամենը՝ 2026-ին գործող ԷԱ միասնական կառավարման համակարգ ունենալու համար։ 

Հոդվածի վիզուալ տարբերակն՝ այստեղ։ 

Մարդ և օրենք

Who Will Opt for Paid Exemption From Military Service?”

Ովքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից

Արփինե Սիմոնյան
Մրտ 6, 2024

Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։

Read more
Հաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք

Հաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք

Աստղիկ Կարապետյան
Հնվ 10, 2024

Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Assessing Quality or Posing Challenges for Educators?

Փորձությո՞ւն, թե՞ փորձանք ուսուցիչների համար

Գայանե Մկրտչյան
Սպտ 12, 2023

Կամավոր ատեստավորման համակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից ուսուցիչների մեծ մասը դեռևս խուսափում է օգտվել, ի՞նչն է պատճառը, մեկնաբանում է Գայանե Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագիրն ու այս գործընթացի միջով անցածների պատմությունները։

Read more
Առողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը

Առողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը

Լիլիթ Հովհաննիսյան
Հնս 16, 2023

Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։

Read more
Women in the Military: Voluntary Draft, Mandatory Service

Կանանց զինծառայություն. որտեղ և ինչպես

Արփինե Սիմոնյան
Հնս 12, 2023

Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։

Read more
Addressing Sexual Harassment at the Workplace

Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները

Աստղիկ Կարապետյան
Հնս 8, 2023

Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։

Read more
Գործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ

Գործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ

Արփինե Սիմոնյան
Հնվ 30, 2023

Որո՞նք են հարկման հիմնական տեսակները Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված հարկային դաշտում ու ի՞նչ խնդիրների են բախվում հարկատուները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։

Read more
ՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում

ՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում

Աստղիկ Կարապետյան
Հնվ 24, 2023

Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ