Համար 1

Բարի գալուստ EVN Report նորաստեղծ ամսագիր։ Ձգտելով շատ ավելի խորքային վերլուծությունների՝ ամեն ամիս մենք հայերեն ու անգլերեն հոդվածներ և փոդքաստներ ենք հրապարակելու մեկ թեմայի շուրջ։

Սեպտեմբերի թողարկման առանցքում Հողն է։ Բացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին պատմող համապարփակ անդրադարձից, դուք հնարավորություն եք ունենալու ծանոթանալ հայկական լոլիկի ստեղծման պատմությանը, ականատեսը լինելու 6000-ամյա ժառանգությամբ գինեգործության վերածննդի, կարդալու սոցիալական ձեռնարկների մասին Տավուշի մարզում, ինչպես և բացահայտելու գյուղատնտեսական մոտիվները հայկական ծեսերում, ավանդույթներում ու երաժշտության մեջ։

Հայկական լոլիկի հետքերով

Հայկական լոլիկը միշտ էլ աչքի է ընկել իր վառ կարմիրով ու սքանչելի համով։ Ակնարկը լոլիկի հայկական տեսակների ստեղծման, մոռացված տեսականու վերածննդի ու այս ամենի թիկունքում կանգնած կանանց մասին է։

Էկզոտիկ Տավուշ․ սև անգուս, ձիթապտուղ ու մեղրածոր խմիչքներ

Հայաստանյան մարզերի շարքում Տավուշը կարծես թե ընտրել է սոցիալական ձեռներեցության ու նորարարությունների հանգույցի վերածվելու ուղին։ Սա պատմություն է տավուշյան անտառների բարիքներն ու մեղրը Վանքի անուշի վերածելու, արևմտահայ բաղադրատոմսերին նոր շունչ հաղորդելու, մոխրացած այգում ձիթապտուղ աճեցնելու, հայրերի ու պապերի ավանդույթով մսամթերք ծխեցնելու ու տավուշցիների համառության մասին։

Խաղողագործական ժառանգության վերածնունդը

Վերջին տասը տարիները Հայաստանում գինեգործության վերածննդի շրջան էին։ Սա վերադարձ է նաև խաղողի մշակության 6100-ամյա ժառանգությանը։

Գյուղատնտեսությունը Հայաստանում. ակնարկ

Հայաստանում աշխատուժի ավելի քան մեկ երրորդը զբաղված գյուղատնտեսության ոլորտում: Այն շարունակում է մնալ տնտեսության հիմնական ճյուղը, չնայած ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների: 1991-ին՝ անկախության հռչակումից և սովխոզների (խորհրդային կոլեկտիվ, պետական ֆերմերային տնտեսություններ) վերացումից հետո գյուղատնտեսության ոլորտում գերակշռում են փոքր ընտանեկան ֆերմաները: