EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Նյմ 28, 2024

Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Տեղի ու տեղացիների հիշողությունը ճգնաժամային կետում

Արսեն ԱբրահամյանևՏիգրան Ամիրյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

«Այգին քանդեցին: Մեզ դուրս են հանում»,- այս կարճ հաղորդագրությունը ստացանք firdusi48_paintershouse էջից։ Իրականում, վերջին երեք տարիներին Ֆիրդուսն այնպիսի եռանդով էին քանդում, որ կառուցապատողների կողմից թաղամասի ևս մեկ հատվածը ոչնչացնելու լուրը բոլորովին անսպասելի չէր։ Այդ ամենի պարունակում հաճելիորեն զարմանալի էր տեսնել, որ ակտիվիստական դիմադրության ալիքին զուգընթաց թաղամասի տներից մեկում ձևավորված արվեստային տարածքը դեռ գոյություն ունի։

Ֆիրդուսի մուտքն այժմ փակ է։ Այդ փակ փողոցի համար 48-րդ տանը, ութ արվեստագետներ՝ հայտարարել են «բաց դռների օր»։ Փակ փողոցում արվեստագետները բացել են մի փոքր տարածություն, որ պատմեն իրենց այս տեղի հետ կապվածության մասին, կիսվեն իրենց արդեն ձևավորված տեղի հիշողությամբ, իրենց արվեստի գործերով և մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրեն քանդվող-կառուցվող թաղամասին: Անժելա Հովակիմյանի, Անի Շահվերդյանի, Լարա Մուսաելյանի, Անահիտ Մովսիսյանի, Էմիլիա Աբգարյանի, Սիրանուշ Աղաջանյանի, Մարինե Մելքոնյանի և Անահիտ Վարդանյանի երկօրյա ցուցադրությունը կարծես պատասխան է այն հարցին, թե ինչ է անում արվեստը ճգնաժամային իրավիճակներում, արվեստագետների պայքարի ձևն է, որ կարելի է ընկալել՝ որպես արտ-ուրբան ակտիվիզմի և հիշողության ակտիվիզմի մի տեսակ:

Ֆիրդուսի քայքայումը սկսվել է դեռ 2000-ականներից, երբ ամբողջ թաղամասը ճանաչվեց հանրային գերակա շահ և մաս առ մաս հանձնվեց կառուցապատողներին, ովքեր երկար տարիներ բանակցում էին բնակիչների հետ իրենց տները փոխհատուցման դիմաց լքելու շուրջ։ Այնուամենայնիվ, Ֆիրդուսի բնակիչները պատրաստ չէին զիջել իրենց նախնիների կողմից հարյուրամյակների ընթացքում կառուցված թաղամասը։ Ֆիրդուսի ճակատագրի շուրջ այս խմորումները շարունակվեցին երկար տարիներ՝ ուղեկցվելով բազմաթիվ ակտիվիստական շարժումներով, բնակիչների և տեղի շուկայի առևտրականների բողոքի ակցիաներով ու մի շարք դատական գործերով։

Այժմ ամբողջությամբ քանդվել և փակվել է Հանրապետության փողոցի առաջին նրբանցքը, քանդվել են բակերն ու տները, որտեղ կհայտնվեիր Տիգրան Մեծ փողոցի կամարների մեջ մտնելուն պես, ամբողջությամբ քանդվել են Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հետևի տները, որոնցից մեկում երաժշտական գործիքների նորոգման արհեստանոց կար, իսկ նոյեմբերի սկզբին տեղի ունեցավ մի բան, որը տարիներ առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել՝ Տիգրան Մեծի կողմից այլևս չկա այն նեղ ուղին, որով տասնամյակներ շարունակ Տիգրան Մեծի փողոցից կարելի էր փախչել քաղաքից և մտնել վերնակուլյար կյանքի տարածություն՝ Ֆիրդուսի մուտքն այլևս չկա։

Գր/ք/ից հետո

Երևանի վերնակուլյար թաղամասերի ու ժողովրդական ճարտարապետության օտարման և ապա՝ ոչնչացման գործընթացներին որպես դիմադրություն՝ 2019-ին հրատարակված «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» աշխատության հանրայնացումից հետո թաղամասի շուրջ սևեռվեց ակտիվիստական, իրավապաշտպանական, մեդիա, և ի վերջո՝ արվեստային ուշադրությունը։ Թափ առնող ակտիվիստական պայքարը, սակայն, մարեց նախ համաճարակի և ապա՝ 2020-ի աղետալի իրադարձությունների հետևանքով։ Հին տների տեղում բացված շինարարական փոսորակները ժամ առ ժամ վերաճեցին բազմահարկ անդեմ բնակելի շինությունների՝ կարծես նմանվելով քաղցկեղի զարգացման շղթայական և անդառնալի գործընթացի։ Սակայն Ֆիրդուսի աստիճանական քանդմանը զուգընթաց հանրային գիտակցությունում և մասնագիտական խոսույթներում քայլ առ քայլ աճում է հետաքրքրությունը հիշողության և դրա արտահայտման ձևերի հանդեպ։ Կարծես ամբողջովին մարած ակտիվիստական պայքարում այժմ մնացել են միայն սակավաթիվ ֆիրդուսցիների ընտանիքները և 48 համարի տանիքի տակ ձևավորված նոր՝ արվեստագիտական համայնքը։

Արտ-Ֆիրդուս

Տեղի հիշողության, համակեցության և ինքնաշեն ճարտարապետության մասին մեր գրքից հետո ակտիվիստական շարժումը միշտ զուգահեռված էր արվեստային տարբեր արտահայտումներով ու ինտերվենցիաներով․ Ալավերդյանի (ներկայիս Հանրապետություն) նրբանցքի կարմիր աղյուսե շենքի մոտ «հինը սիրուն ա» գրաֆիտին, պերֆորմանսներն ու ցուցահանդեսները, հիշողության շրջայցներն ու փոքր համերգներն արդեն մի քանի տարի շարունակ ձեռնարկվում են տարբեր արվեստագետների կողմից։ Այս ամենին զուգահեռ՝ կառուցապատողներն ապակառուցում են հին թաղը: 

Պետք է նշել, որ Ֆիրդուսի հետ կապված է ոչ միայն արտ-ակտիվիստական պատմությունը, այլև՝ մի շարք արվեստագետների ու ճարտարապետների կենսագրություններ, որ ձևավորում են թաղամասի մշակութային քարտեզը։ Ահա Նաիրա Մուրադյանը, ով կիսվելով իր էսքիզներով՝  արդյունքում նկարահանեց «Ֆիրդուս» անիմացիոն ֆիլմը։ Ահա Ռոբերտ Խաչատրյանը, ով Ֆիրդուսի լուսանկարիչներից մեկն էր։ Հաղթանակ Շահումյանը, որ ծնվել ու մեծացել է Ֆիրդուսում։ Բենիկ Պետրոսյանը և իր արհեստանոցը թաղամասի հյուսիսային մասում։ Ճարտարապետ Հայկ Կիրակոսյանի առանձնատունը… Սա արվեստի և Ֆիրդուսի պատմությունն է, որը կարծես չի ուզում ավարտվել։ Որքան շատ ես ուսումնասիրում ֆիրդուսցիների ընտանեկան պատմությունները և կենսագրությունները, այնքան տեղի մշակութային հիշողությունն ավելի ու ավելի է խտանում։

Ընդունող տարածություն

Ֆիրդուսն այն վայրերից է, որն իր ճարտարապետական և սոցիալական հիշողության շնորհիվ տասնամյակներ շարունակ ձևավորվել է որպես ուրիշների ընդունող տարածություն։ Ֆիրդուսի միգրացիոն պատմությունը ձգվում է ավելի քան մեկ դար, իսկ «Ֆիրդուս. տեղի հիշողություն» նախագծում մենք ցույց տվեցինք, թե ինչպես կարող է այս որոշակիորեն մեկուսացված թաղամասը միևնույն ժամանակ լինել բաց տարածություն՝ դառնալով բազմաթիվ «ուրիշների» տունը։

Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Այստեղ իրենց տունը գտան Ցեղասպանության հետևանքով գաղթած ընտանիքները։ Այստեղ ապրում էին քրդերը, ադրբեջանցիները, այստեղ ապրում էին Բաքվից փախստականները, այստեղ ապրում էին Մերձավոր Արևելքից հայրենադարձները, այստեղ ապրում էին և դեռ շարունակում են ապրել Ֆիրդուսի շուկայի առևտրականները։ Վերջին տարիներին այստեղ են բազմաթիվ իրանցիներ ու հնդիկներ, տասնյակ ուսանողներ, իսկ 2020-ի պատերազմից հետո Ֆիրդուսում իրենց տունն են գտել բռնի տեղահանված արցախցիները։ Համակեցության պատմությունն անվերջ շերտավորելով՝ Ֆիրդուսը կարծես մշտապես ապաստան է նորեկների ու քաղաքում իրենց տեղը փնտրողների համար։ Տարիներ առաջ Ֆիրդուսն ընդունեց նաև մեկ այլ համայնքի՝ արվեստագետների, ովքեր 48-րդ տանը սկսեցին ստեղծագործել՝ գեղանկարչություն, մոնոտիպիա, մետաքսատպություն, գրաֆիտի, ինստալյացիաներ, տարաբնույթ միջոցառումներ ու քննարկումներ։ Արվեստագետների թվում նույնպես կան Արցախից տեղահանվածներ, որոնց համար Ֆիրդուսը դառնում է կրկնակի հոգատարության և ընդունելության վայր։

Կոլեկտիվ հիշողության վայր 

Հիշողության ուսումնասիրությունների և հիշողության ակտիվիզմի շուրջ մեր նախագծերը նպատակ ունեն բացահայտել, շոշափել և ուսումնասիրել հիշողության նուրբ շերտերը։ Հիմնային հայեցակետերից է ցանցային հիշողության հասկացությունը, որն արտացոլում է, թե ինչպես են հատվում ընտանեկան հիշողությունները՝ ստեղծելով անվերջ հատվող գծեր ու հյուսելով թաղամասի սոցիալական հիշողության ցանցը։ Մեզ համար ինքնատիպ փորձ էր՝ երկար տարիների վերլուծության ընթացքում տեսնել ու բացահայտել այս ցանցը՝ հիշողության պատմությունների և տարածության գծերի միաձուլումը։ Եզակի փորձառություն է, երբ հետազոտության ընթացքում տեսնում ես, թե ինչպես են միաձուլվում տեղն ու առանձին մարդկանց պատմությունները, թե ինչպես է տեղը ձևավորվում սովորական մարդկանց կողմից՝ նրանց ձեռքերով, երևակայությամբ ու ստեղծարարությամբ։ Փոխհատվող հիշողությունները միաժամանակ ցույց են տալիս անհատական ​​հիշողությունից դեպի հավաքական հիշողություն տանող հետագիծը։ Այսպիսով, Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։

«Ֆիրդուսի 48» նկարիչների տունը, լինելով արվեստագետների երկխոսության վայր, այսօր դառնում է ոգեկոչման տեղ։ Արվեստագետներն անհատական աշխատանքներով ստեղծել են իրենց կոլեկտիվի և ընկերության կոմեմորացիայի ձևերը։ Դրանց զուգընթաց, յուրաքանչյուր աշխատանք ներկայացնում է նաև մեկ այլ՝ խորապես անձնական պատմություն։ Արվեստի գործերի այս երկակի հիշողությունը հետաքրքիր կերպով զուգահեռվում է նաև «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» հետազոտության կարևոր կոնցեպտուալ եզրահանգումներից մեկի՝ արտաքին և ներքին՝ երկակի ինքնության հետ։ Թվում է, թե այսօր «Ֆիրդուսի 48»-ի պատերին փակցված գործերը ստեղծվել են հենց այս բազմակի ինքնության ռեժիմում՝ ներքին ու արտաքին հիշողության հատման կետում։ 

Դիմադրության տարածք

«Վաղը կքանդեն». ֆիրդուսցիները տասնամյակներ շարունակ ապրել են այս մտքով, բայց ի հակադրություն դրան՝ այս վայրը բավականին կայուն է մնացել։ Այսօր, սակայն, թաղամասի վերջին ընտանիքները բառիս բուն իմաստով ապրում են ավերակների մեջ՝ դիմադրելով իրենց թաղամասի ու տների կործանմանը։ Ֆիրդուսի ոչնչացմանը դիմադրող այդ ընտանիքներից մեկն էլ «Ֆիրդուսի 48»-ի տանիքի տակ միավորված նոր ֆիրդուսցիներն են, որոնց դիմադրության լեզուն առօրյա աշխատանքն ու ստեղծարարությունն է։

Նրանց՝ այգու ավերումը և նկարիչների տունը կորցնելու վերահաս վտանգի զգացումը բոլորովին չճնշեցին ու չհուսահատեցրին։ Նրանք սոցիալական ցանցերում հայտարարեցին ցուցահանդեսի բացման մասին՝  իրենց ուղերձում ընդգծելով, որ ներկայացվող աշխատանքներից շատերը ծնվել են հենց այս վայրում, ուղղակիորեն կապված են տեղի հետ ու տեղի մասին են։

Իրենց բակն ավերելուն որպես հակազդեցություն կազմակերպված «բաց դռների օրը» ութ կանայք ընդունեցին հյուրերին, պատմեցին իրենց տեղի և ստեղծագործությունների մասին։ Ֆիրդուսը միայն մայրական ուժի և հոգածության մասին չէ. սա տեղ է, որը ժամանակին մեծապես գրվել է կանանց հիշողություններով, իսկ այժմ՝ թաղամասի քանդման դեմ պայքարող այս կանանց գեղարվեստական գործերով՝ գրվում է հիշողության մեկ այլ էջ։

Հիշողության հավաքատեղի

Այդ օրը նկարիչների տունը հազիվ գտանք։ Ֆիրդուսի մեզ ծանոթ արահետներն այլևս գոյություն չունեն. շինարարական խորը փոսորակները պարագծող մետաղական թիթեղները սահմանել են նոր՝ անծանոթ ուղիներ։ Նկարիչների տունը գտանք վաղեմի ծանոթ ֆիրդուսցի Դավիթի ուղղորդմամբ։ Տան մուտքը խավարի մեջ էր. այգին քանդելուն պես անցել էին շինության տանիքին ու հասցրել էին վնասել հոսանքագծերը։

Տան դուռը բացվեց, և մեզ դիմավորեցին Անժելան, Անին, Սիրանուշը, Լարան, Էմիլիան, Մարինեն ու երկու Անահիտները։ Այգու քանդման իրավական հարցերի շուրջ քննարկմանը հաջորդեց շրջայցը, որ սկսեցինք առաջին հարկի գեղանկարներից, մենատիպերից ու ինստալյացիաներից։ Տան երկրորդ հարկում Մարինեն պատմեց իր «Պոկված հիշողություններ» աշխատանքի մասին, որը ցուցադրում էր վերջին տարիներին թաղամասի աստիճանական ոչնչացումը։ Նկարիչը կարծես դարձել էր իրեն ու իր ստեղծարարության տարածությանը հասցված վնասի և տրավմայի վավերագրողը, միաժամանակ, իր աշխատանքի միջոցով դառնալով իր տեղի պաշտպանը։

Երկրորդ հարկի կարմրալույս միջանցքով անցնելիս դուրս եկանք փայտաշեն պատշգամբ, որտեղ Սիրանուշի «Մանեժ»-ն է՝ լցված փշրված ապակու բյուրեղներով ու լույսերով։ «Մանեժի» կողքին, պատշգամբի գերաններով կառուցված պատին, արվեստագետի մանկության ամենավառ հիշողության պրոյեկցիան է, որը ձուլվում է, ընդհատվում և մասնատվում, հոսում գերանների կորերով ու անհետանում դրանց դատարկություններում։

Խավար դատարկության մեջ բարձրանում է կռունկը, որը կառուցում է քաղաքին սերտաճած նոր բարձրահարկերը։ Կոտրված ապակիներով լի «Մանեժում» տեղը սկսում է կրկնակի ուժ ստանալ՝ ցույց տալով, թե ինչպես է ֆիզիկական տարածությունը վերածվում հիշողության հոսքի և դառնում հիշողություն։ Ֆիրդուսը հիշողության մանեժ է։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կարդացեք նաև

The Legacy of Rafael Israelyan, Gohar Abrahamyan

Ռաֆայել Իսրայելյանի ժառանգությունը

Գոհար Աբրահամյան
Նյմ 18, 2024

Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի, ասել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ իրեն վստահված շենքերից մեկը նախագծելիս։ Իսրայելյանի ժամանակակիցները բացառիկ են համարում նրան՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում, թե ընկերական շրջապատում։

Read more
Sona Karapoghosyan, Stereotypical Armenians and Armenian Stereotypes in Film

Կարծրատիպային հայեր ու հայկական կարծրատիպեր

Սոնա Կարապողոսյան
Հկտ 29, 2024

Ժամանակն է ըմբռնել համաշխարհային կինոյի և հեռուստատեսության հայկականության կոպիտ արտացոլաքները ոչ թե որպես «մեծ եղբայրների» ցուցաբերած թեթև փաղաքշանք, այլ որպես լուրջ քաղաքական խնդիր, որն ուղղակիորեն ազդում է հայերի, Հայաստանի ու մեր մշակույթի շուրջ գիտակցությունների կազմավորման վրա, գրում է Սոնա Կարապողոսյանը։

Read more
Remember “Yerevan”

Հիշել «Երևանը»

Տիգրան Ամիրյան
Մրտ 3, 2023

Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը», գրում է Տիգրան Ամիրյանը։

Read more

Ուժը` ճշմարտություն(ն) է

Կարեն Ավետիսյան
Ապր 19, 2022

2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։

Read more
Homekeeping

Տնակալում

Արմեն Հայաստանցի (Օհանյան)
Հնս 20, 2020

EVN Report-ի «Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքը մտորումներ են հավաքական ինքնության անհատական փոխակերպումների շուրջ, նույնքան իրական, որքան այլընտրանքային՝ մեր ու ձեր մասին, բայց ուրիշի աչքերով: Արմեն Հայաստանցին գրում է տնակալման մասին, թե «ինչի՞ մեկ էլ օջախի կատու հայերը (ավելի շուտ՝ հայաստանցիները) տիտիկ չարեցին իրենց չորս պատի մեջ»։

Read more
Ճարտարապետության ժամանակը կրկին

Ճարտարապետության ժամանակը կրկին

Միսակ Խոստիկյան
Նյմ 22, 2022

Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։

Read more

Ճարտարապետության ժամանակը կրկին. մաս 2

Միսակ Խոստիկյան
Փտր 3, 2023

Ճարտարապետության սուբյեկտը հենց գործն է, ոչ թե այդ գործի փաստացի հեղինակը կամ պատվիրատուն, սպառողը կամ ուրիշ ատյանները, մեկնաբանում է Միսակ Խոստիկյանը։

Read more

Բայց և սակայն, այնուամենայնիվ

Փոդքաստ

Մարգարիտ Բաբայան՝ երաժշտության մոռացված ամազոնուհին

Նյմ 21, 2024
Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Օգս 15, 2024

Մաշտոցյան ժամանակակից արձագանքները Վենետիկի բիենալեում

Օգս 1, 2024
Capturing Identity. A Discussion With Photographer Ara Oshagan

Capturing Identity. A Discussion With Photographer Ara Oshagan

Հլս 18, 2024

Ճարտարապետական մտքի նոր կորիզը Երևանում

Հնս 20, 2024

Հայկական կինոն՝ ալևորությունից դեպի նոր երիտասարդություն

Փտր 15, 2024

Կինո՝ անկախ ամեն ինչից. հետահայաց դիտարկումներ

Փտր 1, 2024

Լուսանկարներ ցավի ու զորեղացման արանքում. ՄԻԱՎ-ով ապրող կանայք

Նյմ 24, 2023

Մասնավոր հավաքորդի այլընտրանքային արվեստի պատմությունը

Նյմ 16, 2023

Քաղաքացիական գիտակցություն կամ ակտիվիզմը՝ որպես Երևանի պաշտպան

Օգս 24, 2023

Կենսարարի շեմերը

Հլս 6, 2023

Կինոփառատոնային դիվանագիտություն. «Ոսկե Ծիրանի» անփոխարինելի առաքելությունը ճգնաժամի օրերին

Հնս 29, 2023

Տեսախցիկով կինը. Նոր հայկական կինոյի կանացի առաջնագիծը

Ապր 28, 2023

Անիմացնելով հայ կինոյի ապագան

Ապր 13, 2023

Ո՞վ է խոսում ու ի՞նչ է խոսվում հայկական էկրանից. զրույց վերաներկայացման խնդիրների շուրջ

Ապր 7, 2023

Փնտրելով հին եկեղեցու նոր ձևերը

Փտր 9, 2023

Պայքարը որպես դիզայն

Հնվ 26, 2023

Ո՞վ թափ կտա կուլիսի փոշին

Հնվ 12, 2023

Մշակույթը որպես կյանքի իրավունք

Դկտ 15, 2022
Գրականություն ընթացքի մեջ

Գրականություն ընթացքի մեջ

Դկտ 1, 2022
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ